Լրահոս
Հասարակական
13:30
20.01.23
78

Այրվածքներ ստացած երկու զինծառայողները դեռ վերակենդանացման բաժանմունքում են, ծանր վիճակում

Երևանի այրվածաքաբանության ազգային կենտրոն տեղափոխված երկու ժամկետային զինծառայողների վիճակը շարունակում է ծանր մնալ:

Նրանք դեռ վերակենդանացման բաժանմունքում են: Ժամկետայինները շնչուղիների խորը այրվածքներ են ստացել:

Այրվածքաբանական տեղափոխված սպան հիվանդասենյակում է, նրա վիճակը միջին ծանության է: Բժիշկներն անում են հնարավորը՝ զինծառայողների ապաքինման համար: