Լրահոս
Իրավական
13:02
20.01.23
86

Կապիտանը փորձել է 5 լիտրանոց տարայի բենզինով վառել վառարանը. նոր մանրամասներ է հայտնում ՔԿ-ն

Գեղարքունիքում զինվորների կացարանի հրդեհի վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել քննչական կոմիտեն: Հայտնի է, որ 21 զինծառայողները եղել են երկու սենյականոց մի տանը: Սենյակներից մեկը ծառայել է որպես զինանոց, մյուսը՝ զորանոց: Վառարանը եղել է նախասրահում։ Դեպքի պահին անձնակազմի հիմնական մասը զորանոցում քնած է եղել: 2 ժամկետային գնացել են աղբյուրից ջուր բերելու։

Ըստ քննչականի՝ օրվա հերթապահը կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում է եղել՝ հեռախոսով խոսելիս։ Վաշտի պատասխանատու կապիտանը փորձել է 5 լիտր տարողությամբ պլաստամասե տարայի ավտոբենզինով վառել վառարանը։ Բենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն ձեռքի տարան նետել է մի կողմ: Այն ընկել է կացարանի մեջ և կրակն արագ տարածվել է: