Լրահոս
Միջազգային
13:47
20.01.23
118

Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել

Img default alt hy

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատության է ենթարկվել, որը հաջող է անցել, այս մասին  հայտարարել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։

«Նուրսուլթան Նազարբաևը սրտի վիրահատություն է տարել, վիրահատությունը բարեհաջող է անցել, նախագահի կյանքին վտանգ չի սպառնում։ Այժմ նա գտնվում է հսկողության տակ», - գրել է Ուկիբայը՝ Twitter-ում։