Լրահոս
Հասարակական
17:35
20.01.23
70

Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողները պատասխան են պահանջում Քննչական կոմիտեից

Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալով բերման ենթարկելու գործով արդեն մեկ ամիս է՝ քննչական կոմիտեն որևէ գործողություն չի անում: Պնդում են ծնողները, որոնք այսօր հավաքվել են քննչականի շենքի մոտ ու պատասխան պահանջել: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ասում են, որ իրենց բռնի ուժով բերման ենթարկած ոստիկանների հետ առերեսում չի եղել։ Զոհվածների հարազատների հետ հանդիպել է քննչական կոմիտեի ներկայացուցիչը։ Հանդիպումն անարդյունք է եղել: