Լրահոս
Հասարակական
17:30
20.01.23
77

Հրդեհի հետևանքով զոհված Գոռ Մարտիրոսյանը ընտանիքի միակ որդին էր

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը:

Գոռը Դիլիջանից էր: Համայնքապետարանից «News.am»-ի հետ զրույցում ասացին, որ Գոռը բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ, սովորել էր Դիլիջանի թիվ 2 դպրոցում:

Գոռն ընտանիքի միակ որդին էր, ուներ մեկ քույր: Գոռի հայրը  շինարար է, մայրն աշխատում է թխվածքի արտադրամասում»: