Լրահոս

2023-01-20
  • Հասարակական
    «Երեխեքը վառվեցին՝ առանց պատերազմի». սարսափած քաղաքացիները չեն հավատում պաշտոնական վարկածին
    Ֆեյսբուքում ու Ինստագրամում ստատուսներով ցավող մեր հայրենակիցների համար ցավում են դրսում քայլող մեր համաքաղաքացիները: Անտարբեր են հայաստանցիները անգամ բանակում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությանը: Արմենուհի Հովսեփյանը լսել է երևանցիների ու իրավապաշտպանի կարծիքը, փորձել հասկանալ՝ արդյոք շարքային քաղաքացիների համար հասկանալի ու տրամաբանական են պաշտոնանկությունները 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո:
    22:50
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՆԳՆ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել
    Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արա Ֆիդանյանը։ Այս մասին տեղեկանում ենք նշված քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ Կառավարության հրապարակած հայտարարությունից։ Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 1-ին Ֆիդանյանը նշանակվել էր փոխոստիկանապետի պաշտոնում։
    22:44
    20.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Զինվորներն այրվում են «ժամանակավոր» կացարանում, իսկ իշխանությունը սփոփում է մոդուլային զորանոցներով
    Այրված զորանոցը ժամանակավոր է եղել: Այնտեղ ու նման պայմաններում ծառայող զինվորները մինչև տարեվերջ պետք է տեղավորվեն Իտալիայից բերված մոդուլային զորանոցներում: Հայտնել է Պաշտպանության նախարարությունը: «Մոդուլային զորանոցներ ձեռք բերելու համար իշխանությունն ինչո՞ւ է հասել Իտալիա, երբ այդպիսի զորանոցներ Հայաստանում նույնպես արտադրվում են»,- նկատում են նախկին զինվորականներն ու հիշեցնում, որ Սյունիքում վաղուց դրված են հայկական արտադրության մոդուլային զորանոցներ:
    22:40
    20.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Առաջնագիծ պահող զորամաս են գլխատել. ողբերգական հրդեհից հետո նախարարը հագել է կոստյումը, նիստի գնացել
    «Երկրորդ բանակային կորպուսի գլխատում» է համարում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այն պաշտոնանկությունները, որոնք եղել են հրդեհից ժամեր անց: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը միանգամից մեղավորներ նշանակում՝ չսպասելով ծառայողական քննության ավարտին, անհասկանալի է նախկին նախարարի համար: Փաշինայնի այս գործողությունները նրան հիշեցնում են բանակում սկսված կադրային ջարդը 2020 թվականի պատերազմից առաջ:
    22:30
    20.01.23
    Ավելին
  • Հասարակական
    Զենքը խլել են ձեռքից. ահասարսուռ հրդեհի ականատեսները պատմում են
    Զինվորական կացարանի վառարանն ավտոբենզինով վառել փորձած կապիտանը հրդեհից հետո ցանկացել է իր զենքով ինքնասպան լինել: Ազատ գյուղի բնակիչներն են նրա ձեռքից խլել զենքը: «Հայլուրին» այս մանրամասները պատմել է գյուղի բնակիչներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ և հրաժարվել է խոսել տեսախցիկի առաջ: «Հայլուրի» թղթակիցներին գյուղում նաև հրդեհի կադրերն են ցույց տվել:
    22:20
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
    Հունվարի 16-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, ստացած տեղեկությունն իրացնելու նպատակով Գյումրու Ղանդիլյան փողոցում էին: Բնակարանային գողություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երեք երիտասարդի: Նրանք իրավապահներին հայտնեցին, որ իրենց մոտ եղած բենզասղոցը գողացել էին «Մալայա զեմլյա» կոչվող թաղամասի մի տնակից: Ըստ նախնական տեղեկության` ելումուտ ունեին Թբիլիսյան խճուղում գտնվող տնակ, և վերջին անգամ էլ նախօրոք թռցրել էին կախովի կողպեքի բանալին: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    22:10
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայում մեկ տարում կասեցվել է 88 ահաբեկչական գործողություն
    Մոսկվայում 2022 թվականին կասեցվել է մոտ 90 ահաբեկչական հանցագործություն՝ գրեթե 30-ով ավելի, քան 2021 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունից: Անցած մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի ոստիկանները բացահայտել են կազմակերպված խմբերի կողմից կատարված 6736 հանցագործություն։ 88 ահաբեկչական հանցագործություն կասեցվել է: 2021 թվականին ոստիկանությունը Մոսկվայում կասեցվել է 61 ահաբեկչական հանցագործություն։ Ընդ որում, ահաբեկչական հանցագործությունները ասելով՝ նկատի են առնվում ոչ միայն ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու փաստերը, այլ նաև՝ ահաբեկչական կազմակերպություններ հավաքագրելը, ահաբեկչության հրապարակային կոչերը, պատանդներ վերցնելը և այլն։
    22:00
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի
    Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում այսպիսով մահերի թիվը հասել է 144 հազար 732-ի: Գրանցված 71 նոր դեպքից 39-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 563 հազար 167 դեպքից 7 մլն 336 հազար 979-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 217 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
    21:50
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն հարյուրավոր զրահամեքենաներ և հրթիռներ կուղարկի Ուկրաինա
    Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հարյուրավոր զրահամեքենաներ, ինչպես նաև հրթիռներ և հրետանային արկեր կուղարկի Ուկրաինա՝ որպես 2,5 մլրդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Փաթեթը ներառում է 59 Bradley մարտական ​​մեքենաներ, 90 Stryker զրահափոխադրիչներ, 53 ականակայուն մեքենաներ, 350 բարձր շարժունակության բազմաֆունկցիոնալ մեքենաներ: Bradley-ն 1980-ականների կեսերից օգտագործվել է ԱՄՆ բանակի կողմից՝ մարտադաշտերում զորքեր տեղափոխելու համար:
    21:40
    20.01.23
    Ավելին
  • Հայաստան
    90 րոպե․ Վեկտորը՝ թուրք-ադրբեջանական
    90 րոպե․ Վեկտորը՝ թուրք-ադրբեջանական
    21:32
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար մեղադրվողը
    Քաղաքացու կողմից 2022թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԱԾ-ում տված հանցագործության վերաբերյալ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, նման խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։ Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական ծավալուն և համակարգված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Չարենցավան քաղաքի 37-ամյա բնակիչ Ա․ Խ․-ն ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի այնպիսի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է, կամ հանցագործության կատարումը հովանավորելը, կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը, կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի, կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը, կամ անօրինական օգուտ, կամ այլ առավելություն ստանալը։ Ա․Խ․-ն համաձայնություն է տվել, օգտագործելով իր հեղինակությունը, լուծել իրեն դիմած երկու անձանց միջև եղած գումարային վեճը և 2022թ․ հոկտեմբերի 17-ից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ինքնությունները չպարզված թվով 5-6 անձանց ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել նրանցից մեկի՝ վարույթով տուժողի հետ։ Այդ հանդիպումների ժամանակ, խոսակցությունների ընթացքում, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, տուժողի և նրա մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև վերջիններիս գույքը վերցնելու սպառնալիքների միջոցով, ասել է, որ իրեն դիմած մյուս անձի հետ ունեցած գումարային պարտքերն ինքն է լուծելու և իր հաշվարկներով գումարը կազմում է 314.000 ԱՄՆ դոլար՝ ներառյալ պարտքերն ու եկամուտները, որը պետք է վճարի տուժողը։ Հետագա խոսակցությունների ընթացքում Ա․Խ.-ն տուժողին ներկայացրել է արդեն իսկ ի օգուտ իրեն վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ։ Մասնավորապես՝ նա պահանջել է տուժողին պատկանող գազալցկայաններից ստացված շահույթներից ստանալ եկամուտ և մասնաբաժին: Այդ ամենն ուղեկցվել է նաև տուժողի մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով: Վերոնշյալ հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար, հարուցված քրեական հետապնդման հիման վրա, վարույթն իրականացնող քննիչի կողմից Ա․Խ-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 323-րդ հոդվածի 1-ին մասով: 2023 թվականի հունվարի 12-ին, դատարան ներկայացնելու նպատակով, Ա․Խ.-ն ձերբակալվել է։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:30
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չպիտի զարմանանք, որ երեկվա ողբերգության կապակցությամբ սրանք սգո օր չեն հայտարարում․ Արմեն Աշոտյան
    Արարատը պնդել է, որ Հայաստանը կրկին ինչ-որ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, բայց հերթական անգամ այդ առաջարկությունների բուն բովանդակությունը հասանելի չէ հայ հասարակությանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ մեր մեջքի ետևում վարվում են բանակցություններ, որոնք ակնհայտորեն տրորում են հայկական, պետական, ազգային շահերի կարմիր գծերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին: «Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնին «թառած» տխրահռչակ Արարատ Միրզոյանը հերթական ինքնահարցազրույցն է տվել «Արմենպրես» գործակալությանը: Ինչի՞ մասին է այդ հարցազրույցը: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային քաղաքական օրակարգի ուշադրությունը պահպանվում է, ցավոք սրտի, ոչ այնքան Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակի, որքան աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի համատեքստում: Արարատ Միրզոյանի ինքնահարցազրույցի առիթը, ըստ ամենայնի, վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավար կազմի կողմից հնչեցված մի շարք դրույթներն են, որոնց նա փորձել է արձագանքել: Արարատը «խնամքով» շրջանցել է ամենակարևոր հարցը, թե որ փաթեթի շուրջ են տեղի ունենում բանակցությունները, մինչդեռ նրա, Նիկոլի և ՔՊ-ական այլ դուրսպրծուկների վերջին հանրային խոսքից ակնհայտ է, որ բանակցություններն ընթանում են Արևմտյան տարբերակով, որը, հիշեցնեմ, խաչ է քաշում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ապագա կարգավիճակի վրա: Արարատը պնդել է, որ Հայաստանը կրկին ինչ-որ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, բայց հերթական անգամ այդ առաջարկությունների բուն բովանդակությունը հասանելի չէ հայ հասարակությանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ մեր մեջքի ետևում վարվում են բանակցություններ, որոնք ակնհայտորեն տրորում են հայկական, պետական, ազգային շահերի կարմիր գծերը: Զավեշտալի է, որ Արարատ Միրզոյանը, ով թուլամորթաբար փախավ Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունից և կորցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ներկայությամբ Հայաստանի պահանջները արտահայտելու շանսը, խոսում է այն մասին, որ անկախ այդ հանդիպման հետաձգումից, հայկական կողմն ինչ-որ առաջարկներ է փոխանցել: Պակաս զավեշտալի չէ այն պնդումը, որ Հայաստանը «միջազգային հանրության հորդորներին ականջալուր է» և պատրաստ է ավելի ինտենսիվ բանակցել այն դեպքում, երբ միջազգային քաղաքական ճնշման կիզակետում պետք է լիներ ոչ թե Հայաստանը, որն առանց այդ էլ դավաճանական իշխանությունների ջանքերով չափից ավելի իջեցրել է նշաձողը, այլ ՝ Ադրբեջանը, որն ակնհայտորեն սադրիչ և ագրեսիվ գործողություններ է շարունակում իրականացնել Արցախի և Հայաստանի հանդեպ: Նիկոլի սադրանքից մազապուրծ եղած եւ դրա համար դիվանագիտական ծառայության ղեկավար դարձած Արարատ Միրզոյանը նաև պնդում է, որ Հայաստանը որևէ լիազորություն չունի Լաչինի միջանցքի հետ կապված՝ հղում անելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի վրա, կրկին սվաղելով այն փաստը, որ Հայաստանի գործող ղեկավարությունն է հասցրել իրավիճակը նման եռակողմ հայտարարության, ստորագրել է այդ հայտարարության տակ և «ջարդել» է Լաչինի միջանցքի այս աղետալի վիճակը Արցախի ժողովրդի գլխին: Պակաս սրիկայություն չէ նաև ԼՂ ներքաղաքական իրավիճակին վերաբերող ակնարկը. ԼՂ ներքաղաքական կյանքը որևէ առնչություն չպետք է ունենար Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և այն ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող անձի պատասխանատվության տիրույթում չէ: Միրզոյանի՝ Լավրովյան վերջին ասուլիսին հնչած ադրբեջանական կողմի ականապատման մեղադրանքներին վերաբերող անդրադարձը նույնպես ուշացած է. երկու օր է անցել: Հայ քաղաքական մտքի առողջ հատվածն արդեն իսկ անդրադարձել է այդ հարցին: Ինչ վերաբերում է 2021 թվականի արտադրության հայկական ականների՝ ադրբեջանցիների ձեռքերում հայտնվելու փաստին, ապա ևս մեկ անգամ արձանագրենք, որ դա հնարավոր է դարձել միմիայն բանակի, Հայաստանի պաշտպանության, ԶՈւ նկատմամբ ունեցած ընդհանուր բարձիթողի վիճակի, պատեհապաշտներին կադրերի նշանակումներով խրախուսելու քաղաքականության հետևանքով, որի արտացոլումն էր նաև երեկվա ողբերգական դեպքը: Հայաստանի արտաքին քաղաքականության սնանկության մասին փաստում է Արարատի նաև հետևյալ «միտքը»՝ «որպեսզի միջազգային հանրությունը համոզվի, որ միջանցքը փակ է, թող ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք խումբ ուղարկի»: Այսինքն ՝ 40 օրվա ընթացքում ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել, Արարատի փաստմամբ, միջազգային հանրությանն անհերքելի տվյալներ և ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը: Հատկանշանակ է, որ Միրզոյանը «լայաղ» չի արել անդրադառնալ Եվրոպական Խորհրդարանի երեկ ընդունած բանաձևին ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված, որն անկախ այն հանգամանքից, որ աշխարհաքաղաքական գնահատականներ էր պարունակում ռուս-արևմտյան հակամարտության պարագայում, այնուհանդերձ, հստակ մեղադրում է ադրբեջանական կողմին և հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց թվում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման ՝ Արարատի տված մեկնաբանություններին, ապա ակնհայտ է, որ սրանք նույնպես ուշացած են: Առաջին անգամ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին նման ձևաչափը տապալելու մեջ ոչ թե Դավոսյան ֆորումում, այլ ՝ մի քանի շաբաթ առաջ Բաքվում արտասահմանցի լրագրողների և փորձագետների հետ տեղի ունեցած միջազգային հանդիպման ժամանակ: Հ. Գ. Եվ, ի դեպ, Դավոսի մասին. մինչև 44-օրյա պատերազմը Նիկոլը և իր թափթփուկները սիրում էին գնալ այնտեղ և «վիզը ծռած» նկարվել Ալիևի հետ: Այսօր, երբ ցանկացած միջազգային շփման հնարավորություն պետք է օգտագործել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ներկայացման, առաջխաղացման, Արցախի ժողովրդի ձայնը բարձրացնելու համար, Հայաստանի և ոչ մի պաշտոնյա Դավոսում ներկայացված չէ: Անգամ ՀՀ նախագահի պաշտոնին «թառած» Վահագն Խաչատուրյանը, որ անցյալ տարի, ըստ ամենայնի, բավարարել էր իր տուրիստական հետաքրքրությունները Դավոսի հետ կապված, հարկ չի համարել այս տարի գնալ և խոսել: Դրա փոխարեն Ալիևը բազմաթիվ հանդիպումներում առաջ է տանում Ադրբեջանի կողմից շրջանառվող հակահայկական կեղծ թեզերը, որոնց դեմն առնող չկա: Արարատի խղճուկ հարցազրույցն ընդամենն ընդգծում է պրոբլեմի սրությունը»,- գրել է նա:
    21:20
    20.01.23
    Ավելին
  • Հասարակական
    «Ես՝ իմ տունը, լավ եմ արել՝ վառել եմ». խոշոր հրդեհ՝ Երևանի «Երազ» թաղամասում
    Խոշոր հրդեհ է բռնկվել այսօր Երևանի «Երազ» թաղամասում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տարհանվել են մեծ թվով բնակիչներ, փրկարարներից մի քանի հոգի ծխահարվել են, իսկ «Սոլիդ» անվտանգության աշխատակիցներից մեկը, որ նույնպես մասնակցել է բնակիչների տարհանմանը, ծխահարվել և տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆեյսբուքյան օգտատերը, որ տարածել է այս կադրերը, հայտնում է, որ բնակիչներից մեկն ինքն է հրդեհել իր տունը, հետո էլ կանգնել է բակի խաղահրապարակում ու բղավել՝ լավ եմ արել, ես՝ իմ տունը, ես բոլորին ասել էի, որ դուրս գան տներից:
    21:15
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող քոլեջների շրջանավարտների
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ «Բուժական կոսմետոլոգիա» և «Բուժական գործ» մասնագիտությունների համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարի հրամանի համաձայն՝ ուսումնական հաստատությունների տնօրենները պետք է քննություններից առնվազն մեկ շաբաթ առաջ հաստատված հարցաշարերի հիման վրա կազմեն հարցատոմսեր, որոնցում կարող է ընդգրկվել նաև մեկ կամ երկու գործնական աշխատանքի կատարում: Ավելի վաղ՝ հունվարի 11-ին, ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «Ատամնատեխնիկական գործ», «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Դեղագործություն» մասնագիտությունների հարցաշարերը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2204-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2022 թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը: Ըստ այդմ՝ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած և վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շրջանավարտի պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 23-ն ընդունվել են շահառուների փաստաթղթերը: Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է դիմել պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության 254 շրջանավարտ: Քննությունները տեղի կունեան 2023 թվականի փետրվարին:
    21:10
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանը՝ Վրաստանի հեղուկ գազի հիմնական մատակարար
    Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ, 2022 թվականին ավելացել է նավթամթերքի և հեղուկ գազի (LPG) ներմուծումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Տվյալների համաձայն, 2022 թվականին Վրաստան է ներմուծվել 43,3 հազար տոննա հեղուկ գազ (LPG), ինչը 6,7 հազար տոննայով կամ 18,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2022 թվականի 12 ամիսների ընթացքում Ռուսաստանից ներկրվել է հեղուկ գազի (LPG) 99,5 տոկոսը՝ 43,1 հազար տոննա։ Նույն տվյալներով՝ 2022 թվականին նավթամթերքի ներմուծումը կազմել է 121,7 հազար տոննա, ինչը 4,2 հազար տոննայով կամ 3,6 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2022 թվականին նավթամթերքի ամենամեծ ծավալը ներկրվել է Ադրբեջանից՝ 49,5 հազար տոննա, ինչը կազմում է ամբողջ ներմուծման 40,7 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 32,1 հազար տոննայով, երրորդում՝ Իրաքը՝ 26,6 հազար տոննայով, չորորդում՝ Ռուսաստանը՝ 9,2 հազար տոննայով, հինգերորդում՝ Թուրքմենստանը՝ 4,3 հազար տոննայով և այլն։
    21:00
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ռամշտայնի ավիաբազայի աշխատողները գործադուլի դուրս կգան ՆԱՏՕ-ի երկրների հանդիպման օրը
    Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայի աշխատակիցները գործադուլ կանցկացնեն ուրբաթ օրը, երբ ավիաբազայում նախատեսված է ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների՝ Ուկրաինային աջակցելու հարցով շփման խմբի հանդիպումը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Ուրբաթ օրը դեպի ԱՄՆ-ի Ռամշտայն ավիաբազա ավտոերթ կատարելու միջոցով այնտեղ տեղակայված ուժերի աշխատակիցները ցանկանում են ընդգծել իրենց աշխատավարձի պահանջները», - մեջբերել է DPA գործակալությունը գերմանական Ver.di արհմիության ներկայացուցիչ Սյուզան Ռիդելի խոսքը։ Ռիդելը հիշեցրել է գործատուի հետ բանակցությունների վերջին փուլի մասին՝ նշելով, որ այն «սթափեցնող Էր», և որ դրա ընթացքում չհաջողվեց համաձայնության գալ աշխատավարձի բարձրացման շուրջ: Արհմիության ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատավարձն այս պահին «նվազագույնին մոտ է»։ Աշխատողները և նրանց շահերը ներկայացնող արհմիությունը պատրաստ չեն համակերպվել այն փաստի հետ, որ գործատուն համաձայնել է 14 ամսվա ընթացքում աշխատավարձի միայն 4,1 %-ով բարձրացման և 1500 եվրո միանվագ վճարման։ Ինչպես ընդգծել է Ռիդելը, դա բավարար չէ էլեկտրաէներգիայի և գազի բարձրացած գները վճարելու կամ գնաճի հետևանքով առաջացած կորուստները ծածկելու համար։ Ուրբաթ օրը Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների՝ Ուկրաինային աջակցելու գծով շփման խմբի հանդիպումը, որտեղ նախատեսվում է համաձայնեցնել օգնության հերթական փաթեթը, ներառյալ արևմտյան նմուշի տանկերի մատակարարումը։ Սա ութերորդ հանդիպումն է ապրիլին Ukraine Defense Contact Group միջազգային շփման խմբի ստեղծումից ի վեր։ Հանդիպմանը մասնակցում են գրեթե 50 երկրների պաշտպանության նախարարներ, ասվում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում զետեղված ծանուցման մեջ։ Հանդիպման բացումը տեղի կունենա ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի գլխավորությամբ։
    20:50
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր, ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ը ժամը 07:00-ը, փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը
    Մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ը ժամը 07:00-ը փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
    20:40
    20.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոխրացած զինվորների «շքերթը» շարունակվելու է․ Հակոբյան
    Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է ․ «Քանի դեռ... Քանի դեռ դագաղներով իշխանությունը զավթած արյունռուշտ դահիճը շարունակում է մնալ իշխանության՝ - անշիրիմ մնացած զոհվածների, հնադարը հիշեցնող նորստեղծ «զորամասերում» մոխրացած զինվորների, սպանությունների ու ինքնասպանությունների «շքերթը» շարունակվելու է, և՝ - հաստատուն քայլերով Արցախն արյունածոր վերքի վերածած ու Հայաստան պետության արժանապատվությունը գլխատած քայլարածների ոհմակն էլ շարունակելու է զբաղվել իր իշխանությունը ամրապնդելու «ապագա կա»-ով։ Եվ քանի դեռ հայրենական ընդդիմությունը խորությամբ չի գիտակցել, որ ինքը նույնպես պատասխանատու է ստեղծված ողբերգական իրավիճակի համար (վիժվածքի իշխանության մնալը հենց դրա վկայությունն է), Հայաստանը շարունակելու է ամենօրյա ռեժիմով գահավիժել՝ թշնամու կողմից ձևավորած օրակարգով։ Հ.Գ. Ողբի՜ հայրենիք, Որբի՜ հայրենիք։ (Հ. Թ)»։
    20:30
    20.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Օհանյանը չգիտի՝ ինչի՞ համար են իրեն մեղադրում. գլխավոր դատախազը դիմել է Ազգային ժողով
    Հայաստանի դեմ ադրբեջանական նոր հարձակման հնարավորությունը չբացառող իշխանությունը պատրաստվում է քրեական հետապնդում սկսել պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դեմ: Ազգային ժողովից համաձայնություն ստանալու համար գլխավոր դատախազը երեք միջնորդագիր է ուղարկել խորհրդարանի նախագահին:
    20:20
    20.01.23
    Ավելին