Լրահոս
Հասարակական
16:52
20.01.23
118

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 մարդ Արցախից Հայաստան է տեղափոխվել, 1-ը՝ հակառակ ուղղությամբ

Img default alt hy

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ  Հայաստանից Արցախ՝ 1 մարդ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Հայաստան է տեղափոխվել 4 մարդ, և մեկը՝ հակառակ ուղղությամբ»,- ասաց Ամատունին։

ԿԽՄԿ-ի մեքենաներով նաև որոշակի քանակությամբ դեղորայք է տեղափոխվել Արցախ: