Լրահոս
Քաղաքական
16:30
20.01.23
84

Խայտառակ վիճակ է առաջնագծի բազմաթիվ հատվածներում. ընդդիմադիրները եղել են սահմանամերձ բնակավայրերում

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը վերջերս է դիրքերում եղել: Պատգամավորների խոսքով՝ խայտառակ վիճակ է, թե զորքի տեղակայման վայրերում, թե առաջնագծի բազմաթիվ հատվածներում: Եվ սա 44-օրյա պատերազմից ավելի քան 2 տարի անց, երբ շատ բան հնարավոր էր բարելավվել: Պատգամավորները հիշեցնում են, որ պաշտպանական բյուջեն թերակատարվել է՝ ավելի քան 367 միլիարդ դրամից ծախսվել է ընդամենը 170 միլիարդը: