Լրահոս
2023-01-20
-
ԱրցախՍտեփանակերտում հովհարային անջատումներն օրական 2 անգամ կիրականացվեն«Արցախէներգո» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 08։00-ից։ Նշենք, որ Արցախում, ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների և շրջափակման հետևանքով ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում, հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։Ավելին20:1220.01.23 -
ՔաղաքականԴաժան ժամանակագրություն․ Ավետիք Իշխանյանի գրառումըԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Ստորև ներկայացված դեպքերից միայն մեկ դրվագի դեպքում, ցանկացած երկրում կբարձրանար ժողովրդի ցասումը և զայրացած ժողովուրդը ոտքի տակ կտար իշխանություններին, իսկ մե՞նք․․․ Ժամանակագրություն․ 2019թ․ -Լրագրող Մհեր Եղիազարյանի մահ։ -Պայմանագրային սպա Արա Մխիթարյանի ծեծ։ 2020թ․ -Քովիդի համաճարակ, տգետ կառավարում, արդյունքում ավելի քան 5000 մահ։ -Պայմանավորված պատերազմ, արդյունքում ավելի քան 5000 զոհ, հազարավոր վիրավորներ և հաշմանդամներ, հարյուրավոր գերիներ, Արցախի և Հայաստանի տարածքային կորուստներ։ 2021թ․ -Տարածքային կորուստներ, բանակում բազմաթիվ մահեր։ 2022թ․ -Արմեն Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի սպանություններ։ -Ապարանում երեք երիտասարդների սպանություն։ -Էդգար Ղազարյանի ծեծ։ -Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյուն և 16 զոհ։ -Ավելի քան 250 զոհ և տարածքային կորուստներ։ -Աղավնոյի, Բերձորի հանձնում, Արցախի շրջափակում։ 2023թ․ -15 զինծառայողների մահ։ 2018-2023թթ, անվերջանալի քաղաքական հետապնդումներ, կալանքներ, պետական կառույցների քանդուքարափ։ ԵՎ այս ամենը դավաճանները ոչ միայն մարսում են, այլև վայելում շքեղ կյանքը․․․իսկ մենք այս ամենը հանդուրժում ենք»։Ավելին20:1020.01.23 -
ՍպորտԱլվեշը ձերբակալվել է Բարսելոնայում՝ սեռական ոտնձգության կասկածանքովՄեքսիկական «Պումաս» ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը, որը կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ, ձերբակալվել է Բարսելոնայում, հայտնում է Cadena Ser-ը։ 39-ամյա բրազիլացին ուրբաթ առավոտյան ներկայացել է Կատալոնիայի մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունք հարցաքննության, որից հետո նրան ձերբակալել են։ Առաջիկայում դատարանը նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրի։ Ալվեշը կասկածվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում երիտասարդ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ալվեսը հերքում է մեղադրանքները։Ավելին20:0020.01.23 -
ԵրևանՀրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի բնակարաններից մեկումՀունվարի 20-ին՝ ժամը 17։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։Ավելին19:5020.01.23 -
ՀասարակականԷջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ և տուժածՀունվարի 20-ին՝ ժամը 16:56-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհի առաջին կմ-ին բախվել են «Mercedes Sprinter» և «Gazel» մակնիշների ավտոմեքենաները։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Возможно, это изображение 1 человек и на открытом воздухеԱվելին19:4520.01.23 -
ԱշխարհՀամազգային գործադուլ. միլիոնավոր մարդիկ չեն ուզում երկու տարի շատ աշխատել ՖրանսիայումԿենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի զանգվածային ցույցեր են Ֆրանսիայում: Ավելի քան մեկ միլիոն մարդ փողոց է դուրս եկել ընդդեմ կառավարության որոշման: Ֆրանսիայում թոշակի անցնելու տարիքը 62-ից պետք է դառնա 64: Ոստիկանների հետ բախումներ են եղել ցույցերի ընթացքում: Բողոքավոր ֆրանսիացիները նորից փողոց դուրս կգան հունվարի 31-ին։Ավելին19:4020.01.23 -
Տարածաշրջան«Թուրքիայի մոտեցող դիկտատուրան». կիսալուսինը՝ Էրդողանի դեմքով. The EconomistԱնգլիական «The Economist» հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին Թուրքիայի դրոշի ֆոնին պատկերված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուրվագիծը՝ «Թուրքիայի մոտեցող դիկտատուրան» գլխագրով: Նույն վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվել մի քանի ամիս անց Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանականա ընտրություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Դրսից նայողները պետք է ուշադրություն դարձնեն Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով կանցկացվեն մայիսի 14-ին։ Որովհետև գնալով անհավասարակշիռ դարձող նախագահի օրոք երկիրը աղետի եզրին է հասել: Ընտրություններին ընդառաջ Էրդողանի գործողությունները առանց այդ էլ թերի ժողովվրադավարություն ունեցող երկիրը կարող են տանել դեպի բռնապետություն»,- ասված է հոդվածում: Այնուհետև հոդվածում ծավալուն անդրադարձ է կատարվում Էրդողանի կառավարման տարիներին նրա վարած քաղաքական գծի աստիճանական փոփոխությանը: Հիշեցվում է, որ Էրդողանի վարչապետ դառնալուց հետո 2003-ին ու հաջորդող մի քանի տարիներին Թուրքիայում տնտեսական կայունություն հաստատվեց, գեներալներին արգելվեց խառնվել քաղաքականությանը և քրդերի հետ երկխոսություն սկսվեց: «Սակայն պարոն Էրդողանը որքան երկար մնաց իշխանության ղեկին իշխանության ղեկին,այնքան ավելի ավտոկրատ էր դառնում: 11 տարի վարչապետ լինելուց հետո նա ընտրվեց նախագահ և նախկինում թույլ այս պաշտոնը սկսեց վերածել բռնաճնշումների պաշտոնի։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ պաշտոնանկ արվեցին կամ ձերբակալվեցին»: Հոդվածի հեղինակը նշում է, որ Էրդողանն ներկայում հաստատուն կերպով «իրենով է արել» բոլոր ինստիտուտները, քայքայել հավասարակշռման և վերահսկման մեխանիզմները, լրատվամիջոցների մեծ մասը վերածել է պետական քարոզչության գործիքի ու փաստացի գրաքննում է ինտերնետը: Նշվում է նաև, որ Էրդողանը բանտարկել է բազմաթիվ քննադատների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներին ու վերացրել է իր մրցակիցներին ԱԶԿ-ի ներսում: «Մոտենում է իր իշխանության երրորդ տասնամյակը, և նա նստած է մեծ պալատում և հրաման է տալիս պալատականներին, ովքեր չեն համարձակվում ասել նրան, երբ նա սխալ է գործում: Նրա տարօրինակ համոզմունքները արագորեն դառնում են հանրային քաղաքականություն»,- եզրափակել է հոդվածագիրը:Ավելին19:3020.01.23 -
ՍպորտՉուամենին ներողություն է խնդրել, որ Ռեալի խաղի ժամանակ ներկա է եղել NBA-ի հանդիպմանըՕրելիեն Չուամենին Փարիզում ներկա է գտնվել NBA-ի հանդիպմանը, երբ Մադրիդի «Ռեալը» գավաթային խաղ էր անցկացնում «Վիլյառեալի» հետԱվելին19:2020.01.23 -
ԱշխարհՉինաստանում ձնահյուսի զոհերի թիվը հասել է 20-իՉինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի Ինքնավար Շրջանում ավտոմոբիլային թունելի մոտ ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Հաղորդվում է, որ ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալների՝ ևս 8 մարդ անհետ կորած է համարվում։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք բարդանում են եղանակային վատ պայմանների պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին։ Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել հունվարի 17-ի երեկոյան Նյինգչի քաղաքի մերձակայքում։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1000 մարդ:Ավելին19:1020.01.23 -
ԻրավականՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 57 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։Ավելին19:0020.01.23 -
ԻրավականՊարեկները թմրանյութեր պահող տղամարդու են ձերբակալելՀունվարի 18-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Շիրակի փողոցում ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին էին տարել Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված և բուպրենոֆինի նմանվող կես հաբ: Նշանակվել են փորձաքննություններ: Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին18:5020.01.23 -
ԱշխարհԿենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիաներին մասնակցել է 1 միլիոնից ավելի ցուցարար. Ֆրանսիայի ՆԳՆԱվելի քան 1 միլիոն մարդ Է հինգշաբթի օրը դուրս է եկել ֆրանսիական տարբեր քաղաքների փողոցներ՝ բողոքելու կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հաղորդում է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Գերատեսչության տվյալներով՝ ցույցերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1,12 մլն մարդ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Փարիզում ակցիաներին մասնակցել է 80 հազար մարդ։ Արհմիություններն իրենց հերթին ցուցարարների թիվը գնահատում են գրեթե կրկնակի ավելի։ Այսպես, ֆրանսիական «Աշխատանքի ընդհանուր համադաշնություն» արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը հայտարարել է, որ հունվարի 19-ին Ֆրանսիայում փողոց է դուրս եկել ավելի քան 2 միլիոն մարդ։ Այս բողոքի ակցիաները կազմակերպած արհմիությունները նաև հայտարարել են, որ հաջորդ զանգվածային ցույցերը պլանավորվել են հունվարի 31-ին։ Հունվարի 19-ին Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ անցկացված համազգային գործադուլի ժամանակ ֆրանսիական արհմիությունները երկար տարիների ընթացքում առաջին անգամ հանդես են եկել միասնական ճակատով: Կենսաթոշակային տարիքը մինչև 64 բարձրացնելուն դեմ են հանդես եկել տրանսպորտի, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտների աշխատողներ։ Գործադուլը հանգեցրել է երկաթուղային տրանսպորտի երթևեկության գրաֆիկների խախտման, մետրոյի և քաղաքային տրանսպորտի, ինչպես նաև օդանավակայանների աշխատանքի խափանումների: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը հունվարի 10-ին ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք կառավարությունն ակնկալում է գործի դնել 2023 թ. սեպտեմբերի 1-ից։ Կառավարության պլանների համաձայն՝ սահմանված կենսաթոշակային տարիքային շեմը աստիճանաբար 62-ից կդառնա 64՝ տարեկան ավելանալով 3 ամսով, և այդ գործընթացը կտևի մինչև 2030 թ.-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենսաթոշակային բարեփոխումները մինչև իր երկրորդ մանդատի ավարտն իրականացնելու վճռականության մասին հայտարարել Էր 2022 թ.-ի ընտրարշավի ժամանակ։Ավելին18:4020.01.23 -
ԱշխարհԻրանը կարող է եվրոպական բանակները որակել ահաբեկչական կազմակերպություններԻրանի խորհրդարանը պատրաստվում է ուղղումներ մտցնել գործող օրենսդրության մեջ՝ Եվրամիության երկրների բանակները ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություններ: Այդ քայլը կարվի՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելուն, հայտարարել Է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ահմադ Նադերին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Խորհրդարանում պատրաստվել է «Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պատասխան միջոցների մասին» օրենքում ուղղումներ մտցնելու նախագիծ... Այդ նախագիծը տարածվելու Է ԵՄ-ի բոլոր անդամ երկրների վրա, ինչպես նաև նրանց պատկանող զինված ուժերի, նրանց կազմակերպությունների ու հաստատությունների վրա, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառեն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում», - Նադերիի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը: Նախօրեին Եվրախորհրդարանը հավանություն է տվել մի բանաձևի, որը ԵՄ-ի ղեկավարությանը կոչ է անում ԻՀՊԿ-ն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ իբր ահաբեկչական գործունեության, ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի այս մտադրությունը համարել Է «Եվրոպայի կրակոց սեփական ոտքին»: Նա կոչ է արել Եվրոպային՝ մտածել իր իմպուլսիվ մտադրության բացասական հետևանքների մասին և անցնել Իրանի հետ կառուցողական փոխգործակցության։Ավելին18:3020.01.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Կապիտանն ինքնասպանության փորձ է արել հրդեհից հետո. զենքը խլել են նրա ձեռքիցԱվելին18:3020.01.23 -
ՀասարակականՄեղրիում մինչև հունվարի 30-ը ներառյալ կատարվելու են կրակային զորավարժություններ. չանհանգստանալՄեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ներկա պահից մինչև հունվարի 30-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ: Համայնքապետարանից հորդորում են կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ:Ավելին18:2020.01.23 -
ՏարածաշրջանԱրևմուտքը կզղջա Ուկրաինային զենք մատակարարելու համար. ՊեսկովՆԱՏՕ-ի երկրները դեռ կզղջան ուկրաինական հակամարտությունում իրենց ներգրավվածության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը: «Այն (հակամարտությունը) իսկապես զարգանում է վերընթաց կերպով: Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների անուղղակի, իսկ երբեմն նաև ուղղակի ներգրավվածությունն այս հակամարտությունում: Մենք լսում ենք հայտարարություններ, որոնք վկայում են այս ներգրավվածության աճը շարունակելու քաղաքական կամքի գերակայության մասին: Մենք տեսնում ենք հակում դեպի մոլորություն, դրամատիկ մոլորություն, թե մարտի դաշտում Ուկրաինան հաջողության հասնելու հնարավորություններ ունի: Սա արևմտյան հանրության դրամատիկ մոլորությունն է, որը կստիպի դեռ քանիցս զղջալ դրա համար», - հայտարարել է Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Պեսկովը նաև անդրադարձել է այն հրապարակումներին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը դեռ շարունակում է գործել: Պեսկովը հավաստիացրել է, որ մասնակի զորահավաքի շրջանակներում անհրաժեշտ թվով մարդ Է հավաքագրվել: Իր հերթին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր հայտարարել է ԵՄ-ի առանձին երկրների՝ Ուկրաինային ծանր տանկեր և մարտական սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին: «Կարծում եմ, որ Ուկրաինային անհրաժեշտ են մարտական սպառազինություն և ծանր տանկեր, որոնք նրանք խնդրել են, և առանձին եվրոպական երկրներ պատրաստ են դրանք տրամադրել», - մեջբերում է Reuters գործակալությունը Բորելի խոսքերը։ Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում մեկնարկել է արևմտյան պետությունների պաշտպանության նախարարների հերթական՝ 8-րդ հանդիպումը, որում քննարկվում է Կիևին ցուցաբերվող հետագա օգնությունը, առաջին հերթին՝ Leopard տանկերի մատակարարման հարցը։ Նման մատակարարումներ կարող են տեղի ունենալ միայն այդ տանկերն արտադրող երկրի՝ Գերմանիայի համաձայնությամբ, սակայն Բեռնլինն առայժմ համաձայնություն չի տալիս դրան:Ավելին18:1520.01.23 -
ՍպորտԽաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին՝ Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետոԿարեն Խաչանովն աջակցել է Արցախին՝ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալուց հետո։ Նա տեսախցիկի վրա գրել է. «Artsakh, stay strong!!!»: Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Հանդիպումն ավարտվել է աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովի օգտին 6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9) հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ու կես ժամ։ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ տուրում Խաչանովը կխաղա ճապոնացի Յոսիհիտո Նիշյոկիի հետ։Ավելին18:1020.01.23 -
Տնտեսական2022 թվականին Հայաստանի պետական պարտքն աճել է 15%-ով՝ հատելով 10 մլրդ դոլարի շեմը․ «Hetq.am» «Hetq.am»-ը գրում է․ «Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը: Այն չի խախտում հարկաբյուջետային կանոնները, սակայն գնալով ծանրանում է պարտքի սպասարկումը՝ բյուջեից տոկոսադրույքներին ուղղվող միլիարդավոր դրամները: Դրամի ամրացումը դոլարի նկատմամբ հօգուտ պետական պարտքի է եղել: 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին: Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով: Ներքին պարտքը գոյացել է հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին: Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 451 մլն դոլար: Ի տարբերություն ներքին պարտքի, արտաքին պարտքը նվազել է տարվա ընթացքում՝ կատարված մարումների հաշվին: Այն տարեսկզբի համեմատ նվազել է 197.6 մլն դոլարով կամ 3%-ով: Արտաքին պարտքի մեծ մասն էլ այլ պետություններից ու կազմակերպություններից վերցված վարկերն ու փոխառություններն են: Վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը աճել է 2.4 անգամ: Պարտքի բեռը չի հատի «կարմիր գծի» շեմը Առանց պարտքի Հայաստանի պետական բյուջեն չի կարող սպասարկել իր ծախսերը, քանի որ ծախսերը միշտ ավելի շատ են, քան եկամուտները: Սակայն, երբեմն պարտքի բեռը հատում է «կարմիր գիծը»: Իհարկե, դա դեֆոլտ չէ, սակայն վտագավոր շեմ է: Թե որքանով է պետական պարտքի մակարդակը վտանգավոր երկրի համար, չափվում է հիմնականում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հետ հարաբերակցությամբ: 2022 թվականի ՀՆԱ-ն դեռևս չի հրապարակվել: Սակայն, արդեն իսկ կանխատեսումներ կան, որ չնայած պետական պարտքը աճել է, սակայն Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազելու է: Հայաստանի պետական պարտքը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Սակայն, ԿԲ-ի պարտքն, իրականում, փոքր բաժին ունի: Մասնավորապես, 2022 թվականի վերջում Հայաստանի 10 մլրդ 638 մլն դոլար պետական պարտքի 10 մլրդ 86 մլն դոլարը Կառավարության պարտքն է, իսկ մնացած 551 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը: Հարկաբյուջետային կանոններով («Պետական պարտքի մասին» ՀՀ օրենք) յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է սահմանված: Սա, այսպես կոչված, պարտքի վտանգավոր շեմն է, որը հատելու դեպքում գործադիրը պարտավորվում է ընթացիկ ծախսերը սահմանափակել, ինչպես նաև ներկայացնել ծրագիր՝ ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի մակարդակը նվազեցնելու վերաբերյալ։ 2020 թվականին պետական պարտքը հատեց այդ շեմը՝ կազմելով 63.5%: Հաջորդող տարում այն նվազեց՝ մոտենալով 60%-ին: 2022 թվականի նոյեմբերի 16-ին ֆինանսների արդեն նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ ըստ կանխատեսումների 2022-ի տարեվերջյան տվյալներով՝ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կվերադառնա 60%-ից ցածր մակարդակին՝ կազմելով 51%: Դրան նպաստել է ինչպես տնտեսական աճը, այնպես էլ՝ տարվա ընթացքում դրամի շուրջ 20%-ով արժևորումը դոլարի նկատմամբ. հաշվարկները կատարվում են դրամով՝ մինչդեռ արտաքին պարտքը դոլարով է: Դեռևս 2022-ի հունիսին Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ եթե այս տարեսկզբի համեմատ տարեվերջին դոլարի փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելի փոքր կլինի։ Հետևաբար, Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կանխատեսված ցածր կլինի։ Այլ խոսքով, չնայած պետական պարտքի ծավալները գնալով աճում են, սակայն, հարկաբյուջետային կանոնների վտանգավոր շեմը չի հատի: Կառավարության պետական պարտքը մինչև 2020 թվականը երբևէ չի հատել ՀՆԱ-ի 60%-ի շեմը: Մինչև 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը այդ ցուցանիշը աստիճանաբար նվազել է: Ճգնաժամի պայմաններում պետությունը զգալի ավելացրել է պարտքը, բայց նույնիսկ այդ պարագայում ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը այսքան բարձր չի եղել։ Հետագայում ևս աստիճանաբար աճել է և կտրուկ թռիչք կատարել 2020 թվականին: Պարտքի տոկոսավճարները տարեցտարի ավելի ծանր բեռ են դառնում բյուջեի համար Թեև պետական պարտքը հարկաբյուջետային կանոնները չի խախտի, սակայն դրա աճը, այսպես թե այնպես, բացասական է ազդում պետական բյուջեի վրա: Հետևաբար նաև՝ հարկատուների, որոնց հարկերի հաշվին էլ գոյանում է այդ բյուջեն: Ամեն տարի Կառավարությունը միլիարդավոր դրամներ է ուղղում պետական պարտքի տոկոսավճարները մարելուն: Պարտքի ֆիզիկական ծավալների աճին զուգահեռ, աճում են տոկոսավճարները, ինչպես նաև մայր գումարները: Վերջին տարիներին բյուջեի ծախսերի մոտ 10%-ը բաժին է ընկնում Կառավարության պարտքի տոկոսավճարներին, իսկ մայր գումարի մարումները կատարվում են հիմնականում նոր վերցվող միջազգային վարկերի հաշվին: Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, 2022 թվականին պետական պարտքի տոկոսավճարները կազմել են 198.3 մլրդ դրամ, որից 125.9 մլրդ դրամը ներքին պարտքի տոկոսավճարներն են, 72.4 մլրդ դրամը՝ արտաքին: Ընդ որում՝ այդ գումարներն ավելի մեծ կլինեին, եթե դոլարը դրամի նկատմամբ էժանացած չլիներ: Պարտքի տոկոսները վճարվում են դոլարով և որքան այն ավելի էժան է, այնքան քիչ դրամ է ուղղվում բյուջեից դրանց վճարմանը: Բոլոր դեպքերում, 2021 թվականի համեմատ պարտքի տոկոսավճարներն ավելացել են 17.5 մլրդ դրամով կամ 9.7%-ով: Ներքին պարտքը մեծ թափ է հավաքել Վերջին հինգ տարիներին ներքին պարտքը մեծ թափով է աճում: Արդյունքում արտաքին պարտքը տարիների ընթացքում զիջել է իր դիրքերը: Եթե տասը տարի առաջ արտաքին պարտքը 85% կշիռ ուներ, ապա այսօր այն մոտ 61% է: Սա Կառավարության ռազմավարության մի մասն է: Հիմնավորվում է, որ ներքին պարտքի տեսակարար կշռի մեծացումը նպաստում է փոխարժեքի ռիսկի նվազեցմանը: Ներքին պարտքը տրվում և սպասարկվում է ՀՀ դրամով ու դրամ/դոլար փոխարժեքի տատանումների բացասական ազդեցություններից զերծ է մնում։ Մյուս կողմից էլ, սակայն, դա հանգեցնում է տոկոսադրույքի ռիսկի աճի և պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքի տոկոսադրույքները, եթե ոչ միշտ, ապա հաճախ ավելի բարձր են լինում»: Ավելին18:0420.01.23 -
ՀասարակականՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՀունվարի 20-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Փոքր Վեդի գյուղի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 37 կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջվել հարակից խաղողի այգին․ վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: May be an image of 1 person, tree and outdoors May be an image of 1 person and outdoors May be an image of 3 people and outdoors May be an image of 5 people and outdoorsԱվելին18:0020.01.23 -
ԱշխարհԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նավաբեկության հետևանքով 145 մարդ Է անհետ կորելԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևմուտքում առնվազն 145 մարդ Է անհետ կորել գետում նավի խորտակման հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Africanews լրատվամիջոցին: Նշվում է, որ նավը Լուլոնգա գետով ուղևորվում էր դեպի հարևան Կոնգոյի Հանրապետություն, երբ շրջվել է Բասանկուսու քաղաքի մոտ: Նավում գտնվող 200 ուղևորներից 55-ին հաջողվել է փրկվել: Մյուսների որոնումները շարունակվում են։ Ջրից հանված մարմինների մասին հաղորդումներ դեռևս չկան։ Լրատվամիջոցը նշում է, որ նավը խորտակվել է երեքշաբթի գիշերը: Այն գերբեռնված է եղել ապրանքներով և կենդանիներով: Նահանգի քաղաքացիական հասարակության խմբերի նախագահ Ժան-Պիեռ Վանգելան լրագրողներին հայտնել է, որ նավը խորտակվել է գերբեռնվածության պատճառով, սակայն բնակիչները նահանգում բեռփոխադրումների այլ տարբերակներ չունեն: Africanews-ը նշում է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հեռավոր հատվածներում ողբերգական նավաբեկություններ բավական հաճախ են տեղի ունենում, քանի որ ճանապարհներով տեղաշարժը երբեմն անհնար է: Շատ նավեր գերբեռնված են ապրանքներով և լողալ չիմացող մարդկանցով: Երկրի հեռավոր հատվածներում փրկարարական գործողությունների հնարավորությունը նույնպես սահմանափակ է:Ավելին17:5920.01.23