Լրահոս
Սպորտ
19:20
20.01.23
118

Չուամենին ներողություն է խնդրել, որ Ռեալի խաղի ժամանակ ներկա է եղել NBA-ի հանդիպմանը

Img default alt hy

Օրելիեն Չուամենին Փարիզում ներկա է գտնվել NBA-ի հանդիպմանը, երբ Մադրիդի «Ռեալը» գավաթային խաղ էր անցկացնում «Վիլյառեալի» հետ

Հունվարի 7-ից մկանային վնասվածքի պատճառով մադրիդցիների կազմից դուրս մնացած կիսապաշտպանը ներկա է  եղել NBA-ի՝ «Դետրոյթ» – «Չիկագո» (108:126) հանդիպմանը, որը տեղի է ունեցել «Վիլյառեալ»-«Ռեալ» հանդիպման հետ միաժամանակ։

Խաղից հետո Չուամենին գրառում է կատարել՝ ներողություն է խնդրելով երկրպագուներից և թիմից։

«Ես ներողություն եմ խնդրում ակումբից, մարզչական շտաբից, թիմակիցներից և մադրիդցիների երկրպագուներից այս միջոցառմանը ներկա գտնվելու համար, երբ մենք այսպիսի բարդ հանդիպում ունեինք գավաթի խաղարկությունում։

Ես շատ ուշադիր հետևում էի Վիլյառեալում զարգացող իրադարձություններին, բայց սխալ բան արեցի։ Շատ եմ ցավում»,- գրել է Չուամենին։

Աղբյուր  ArmSport.am