Լրահոս
Սպորտ
20:00
20.01.23
160

Ալվեշը ձերբակալվել է Բարսելոնայում՝ սեռական ոտնձգության կասկածանքով

Img default alt hy

Մեքսիկական «Պումաս» ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը, որը կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ, ձերբակալվել է Բարսելոնայում, «Armsport.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Cadena Ser-ը։

39-ամյա բրազիլացին ուրբաթ առավոտյան ներկայացել է Կատալոնիայի մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունք հարցաքննության, որից հետո նրան ձերբակալել են։ Առաջիկայում դատարանը նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրի։

Ալվեշը կասկածվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում երիտասարդ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ալվեսը հերքում է մեղադրանքները։