Լրահոս
Աշխարհ
19:40
20.01.23
94

Համազգային գործադուլ. միլիոնավոր մարդիկ չեն ուզում երկու տարի շատ աշխատել Ֆրանսիայում

Կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի զանգվածային ցույցեր են Ֆրանսիայում: Ավելի քան մեկ միլիոն մարդ փողոց է դուրս եկել ընդդեմ կառավարության որոշման: Ֆրանսիայում թոշակի անցնելու տարիքը 62-ից պետք է դառնա 64: Ոստիկանների հետ բախումներ են եղել ցույցերի ընթացքում: Բողոքավոր ֆրանսիացիները նորից փողոց դուրս կգան հունվարի 31-ին։