Լրահոս
Երևան
19:50
20.01.23
97

Հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի բնակարաններից մեկում

Img default alt hy

Հունվարի 20-ին՝ ժամը 17։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։