Լրահոս
2023-01-24
-
ՀասարակականՈրոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանաՀանրապետության տարածքում hունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն հունվարի 26-28-ը Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին09:4024.01.23 -
ՀասարակականՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԶինծառայողների ծնողները չեն հավատում բենզին լցնելու վարկածին:Ավելին09:3024.01.23 -
ՔաղաքականԱշոտյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասինԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու և ագրեսիաները պատժելու համար, ներառյալ տնտեսական, ֆինանսական և քաղաքական պատժամիջոցներ։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ «Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը: Այն լրացուցիչ քննարկումների և վերլուծությունների առիթ է հանդիսանում, քանզի նախորդ նմանատիպ առաքելության գործունեության հետ կապված այդպես էլ մնացին բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնք պատասխան չստացան: Մասնավորապես՝ 1. Ի՞նչ է զեկուցել նախորդ առաքելությունը, 2. Այդ զեկույցների հիման վրա ի՞նչ կոնկրետ որոշումներ է կայացրել Եվրոպական հանձնաժողովը, 3. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների արձանագրություններն արդյո՞ք արվել են, թե՞ ՝ ոչ։ 4. Ադրբեջանի նկատմամբ ինչպե՞ս է փոխվել Եվրոպական հանձնաժողովի քաղաքականությունն այդ զեկույցների հիման վրա: Հատկանշական է ԵՄ նոր առաքելության մանդատի ձևակերպումը ՝ «մշտական պարեկության իրականացում և իրավիճակի վերաբերյալ զեկույցների ուղարկում, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը»: Ինչպես տեսնում եք՝ պարզ չէ, թե արդյոք այս նոր առաքելության մանդատը ներառում է հրադադարի պահպանման ռեժիմի մոնիտորինգ, ինչը առկա էր նախորդ առաքելության մանդատում թե ոչ։ Ի դեպ, ԵՄ արտաքին ծառայության նախորդ առաքելությանը վերաբերող համապատասխան կայքէջում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մասին հիշատակումը չկա, եւ անհասկանալի է, արդյո՞ք հետո այդ նյութում կատարված փոփոխությունների արդյունքում է այն անհետացել։ Ի՞նչն է պատճառը։ Արդյո՞ք այն հանգամանքը, որ այդ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը 15-ից ավել անգամ խախտելով հրադադարն այդպես էլ ԵՄ կողմից որևէ պաշտոնական արձագանքի չի՞ արժանացել կամ այն փաստը, որ 176 պլանային դիտարկում իրականացրած ԵՄ 40 դիտորդները 2 ամսվա մեջ արձանագրելով այդ խախտումներն այդպես էլ որևէ արդյունքի չե՞ն հասել, իսկ գուցե չե՞ն արձանագրել, իսկ գուցե արձանագրել են, բայց զեկույցների մեջ չե՞ն ներառվել տվյալ փաստերը: Կարծում եմ, այս հարցերի պատասխանները կարեւոր են ոչ միայն հայ հասարակության, այլեւ ԵՄ առաքելության նկատմամբ վստահության բարձրացման համար։ Եթե պարզվի, ոդ ԵՄ նոր առաքելությունը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չի իրականացնելու, ի տարբերություն նախկին առաքելության անգամ ձևական առումով չի ունենալու նման գործառույթ, պարզ չէ, թե ինչպե՞ս է այն զսպելու ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիան և հետևաբար՝ ինչո՞վ է ամրացնելու Հայաստանի անվտանգությունը: Վստահ եմ, որ ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու եւ ագրեսիաները պատժելու համար, ներառյալ տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական պատժամիջոցներ»,-գրել է Աշոտյանը։Ավելին00:0224.01.23 -
ՏարածաշրջանՎրաստանից ավտոմեքենաներ արտահանող 2-րդ երկիրը Հայաստանն է2022 թվականի տվյալներով` Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին տեղում, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է BusinessPressNews-ը: 2022 թվականին Վրաստանում վաճառվել է 903,8 մլն դոլարի ավտոմեքենա, երկիր է ներկրվել 1,6 մլրդ դոլարի ավտոմեքենա։ Հարկ է նշել, որ 2021 թվականին Վրաստան է ներմուծվել 935,4 մլն դոլարի ավտոմեքենա: 2021 թվականի համեմատ, 2022 թվականին արտահանումն աճել է 98 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 73,1 տոկոսպվ: 2022 թվականին Վրաստանից ամենաշատը մեքենաներ են արտահանվել հետևյալ երկրներ. Ադրբեջան՝ 308,4 մլն դոլար, Հայաստան՝ 144,7 մլն դոլար, Ուկրաինա՝ 119,8 մլն դոլար, Ղազախստան՝ 104,4 մլն դոլար, Ռուսաստան՝ 75,6 մլն դոլար: Վրաստանը մեքենաներ է ներմուծել հետևյալ երկրներից. Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ 833,2 մլն դոլար, Ճապոնիա՝ 282,7 մլն դոլար, Գերմանիա՝ 179,8 մլն դոլար, Թուրքիա՝ 105,3 մլն դոլար, Կորեա՝ 20,8 մլն դոլար:Ավելին00:0024.01.23
2023-01-23
-
ՏարածաշրջանՌուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում. ՎոլոդինՌուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, ամրապնդվում են փոխադարձ վստահությունն ու փոխգործակցությունը, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Այսօր Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, որն առանձնանում է փոխվստահության ամրապնդմամբ և գործնական փոխգործակցության խորացմամբ»,- ասել է նա Պետդումայի և Իրանի խորհրդարանի համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստի ընթացքում։ Պետդումայի նախագահը նշել է, որ ավարտվում է նոր հիմնարար միջպետական պայմանագրի և մի շարք պրոֆիլային համաձայնագրերի պատրաստումը, որոնք նախատեսում են համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, գյուղատնտեսության և մաքսային կարգավորման: «Սա, ըստ էության, աննախադեպ է մեր հարաբերություններում, քանի որ դրանք ընդգրկում են գործնականում բոլոր ոլորտները»,- հավելել է Վոլոդինը։ Պետդումայի նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարկավոր է ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթներով հաշվարկները՝ նշելով, որ փոխադարձ հաշվարկներում ռուբլու և ռիալի բաժինը գերազանցում է 60 %-ը: Վյաչեսլավ Վոլոդինը հունվարի 22-ի երեկոյան երկօրյա այցով ժամանել է Թեհրան: Ըստ իրանական IRNA գործակալության՝ Վոլոդինին այսօր առավոտյան Մեջլիսում ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:Ավելին23:5023.01.23 -
ՏարածաշրջանՎճռորոշ շաբաթներ՝ ռուս-ուկրաինական պատերազմում. գերմանական տանկերի է սպասում ԶելենսկինԱրևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները ընդհուպ մոտեցել են իրական պատերազմին, հայտարարել է Դաշնության արտգործնախարար Լավրովը ու քննադատել Միացյալ Նահանգներին ու Եվրոպային՝ Կիև անդադար զենք ուղարկելու համար: Բեռլինը հայտարարել է, որ չի կանգնի Լեհաստանի ճանապարհին, եթե գերմանական «Լեոպարդ» տանկերը Վարշավան ուղարկի ուկրաինական ռազմաճակատ:Ավելին23:4023.01.23 -
ՄիջազգայինԻրանի զայրույթն է առաջացրել Եվրոպան. հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կարող է ճանաչվելՀայաստան քաղաքացիական դիտորդներ ուղարկող Եվրոպան հնարավոր է՝ Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, դասի ահաբեկչական կազմակերպությունների թվին: Եվրամիության գլխավոր դիվանագետը հայտարարել է, թե չի կարելի որևէ մեկին ահաբեկիչ որակել, «քանի որ նա քեզ դուր չի գալիս»: Փորձագետները կարծում են՝ Արևմուտքը այսպես մի կողմից փորձում է ճնշել տարածաշրջանում ակտիվացած Իրանին, մյուս կողմից դիվիդենտներ հավաքել միջուկային բանակցությունների համար:Ավելին23:3023.01.23 -
ԱշխարհՆազարբաևը հիվանդանոցից դուրս է գրվել սրտի վիրահատությունից հետոՂազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դուրս է գրվել Աստանայի ազգային գիտական սրտաբանական կենտրոնից սրտի վիրահատությունից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հունվարի 20-ին Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը նշել էր, որ 82-ամյա Նազարբաևը սրտի վիրահատություն է տարել, որը հաջող է անցել: Նրա խոսքով՝ Նազարբաևի կյանքին վտանգ չի սպառնում:Ավելին23:2023.01.23 -
ԱռողջապահականԱդենոիդներ․ պատճառած անհանգստությունն ու բուժման մեթոդներըԱդենոիդները փափուկ հյուսվածքներից կազմված փոքր գոյացություններ են, իրենց բնույթով՝ «մսոտ» հյուսվածքային գեղձեր (այստեղից էլ՝ «քթի միս» անվանումը), որոնք տեղակայված են քթի խոռոչի հետևում՝ քթըմպանում: Որպես ավշային համակարգի մի օղակ, ադենոիդները մասնակցում են վարակների նկատմամբ երեխայի իմունային պաշտպանությանը: Կառուցվածքով ադենոիդները նման են ավշային հանգույցներին կամ գեղձերին: Երբ ադենոիդներն իրենք են վարակվում և մեծանում, առաջացնում են ինչպես քթով շնչառության, այնպես էլ ականջների հետ կապված խնդիրներ: Սուր խնդիրների առաջացնելու դեպքում ադենոիդները կարող են հեռացվել վիրահատական ճանապարհով: Նշագեղձերի հետ ադենոիդները մասնակցում են երեխաների քթով և բերանով մուտք գործած բակտերիաների ոչնչացմանը: Մենք բոլորս էլ ծնվում ենք ադենոիդներով: Դրանք իրենց ամենամեծ չափերին հասնում են 3-5 տարեկանում, որից հետո՝ 5-8 տարեկանում սկսում են հետաճել (փոքրանալ), իսկ սեռահասունացման շրջանում անհետանում կամ դառնում են աննշան չափերի: Երբ ադենոիդները վարակվում և բորբոքում են, սկսում են այտուցվել և չափերով մեծանալ՝ ստեղծելով հետևյալ խնդիրները՝ միջին ականջի վարակներ (միջին օտիտ) և լսողության խնդիրներ, քանի որ մեծացած ադենոիդները փակում են քթի խոռոչը միջին ականջին միացնող եվստախյան փողը, քթային շնչառության դժվարացում, որի պատճառով երեխաները ստիպված են շնչել բերանով՝ դրանով իսկ շնչառությունից դուրս թողելով քթի խոռոչի՝ ներշնվող օդը մաքրելու և խոնավացնելու կարևոր ֆունկցիաները (ուստի նաև բարձրացնում են կոկորդի, բրոնխների և թոքերի վարակային բորբոքման հավանականությունը), զուգակցվող սինուսիտներ (հարքթային բորբոքում), որն իր հերթին խորացնում է քթով շնչառության խանգարումը և հանգեցնրում կայուն հարբուխի (երբ երեխայի քիթը միշտ լցված է), քնի խանգարումներ, երբ մեծացած ադենոիդները երեխայի մոտ առաջացնում են քնի ապնոէ (երբ քնած ժամանակ երեխայի շնչառությունը ժամանակ առ ժամանակ մի քանի վայրկյանով ընդհատվում է): Ադենոիդների հետ կապված խնդիրներ և ախտորոշման դեպքում բժշկի կողմից նշանակված հետազոտությունները ներառում են՝ քթի խոռոչների էնդոսկոպիկ հետազոտություն, երբ բժիշկ-մասնագետը մի ծայրին լուսավորվող տեսախցիկ ունեցող խողովակը (ռինոսկոպ) երեխայի քթանցքից զգուշությամբ ներս է հրում դեպի քթի և քթըմպանի խոռոչներ, զննում քթուղիները և հայտնաբերում մեծացած ադենոիդները, հազվադեպ՝ քթի խոռոչի և հարակից ծոցերի ռենտգենոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ): Երեխաների մեծ մասի մոտ մեծացած կամ վարակված ադենոիդները բուժման կարիք չեն զգում, քանի որ դեռահասության տարիքում դրանք սովորաբար փոքրանում են, և խնդիրներն ինքնուրույն անհետանում են: Որոշ դեպքում բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ՝ ուղեկցվող սինուսիտը կամ միջին ականջի վարակային բորբոքումը բուժելու համար, եթե համոզված լինի, որ դրանց պատճառը ախտածին բակտերիաներն են: Այնուամենայնիվ, եթե ադենոիդը պատճառում է լուրջ անհանգստություն (խռմփոց, քնի խանգարումներ, քթային շնչառության խիստ դժվարացում, միջին ականջի բորբոքում և այլն), բժիշկը կարող է առաջարկել ադեոնոիդների վիրահատական հեռացում: Որոշ դեպքերում երեխաների նշագեղձերը հեռացնելիս հեռացնում են նաև ադենոիդները:Ավելին23:1023.01.23 -
ՄիջազգայինԹուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ Մեքսիկայի սահմանով անցել են ԱՄՆԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գրասենյակի տվյալների համաձայն՝ վերջին 3 տարում Մեքսիկայի սահմանից փախստականի կարգավիճակով Ամերիայի Միացյալ Նահանգներ են անցել Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ 2020-ին 1944 քաղաքացի 2021-ին 4989 քաղաքացի 2022-ին 24․362 քաղաքացի Վերջին 3 տարում Թուրքիայից Մեքսիկայի սահմանով ԱՄՆ է անցել 253 երեխա ընտանիքի հետ, իսկ 23 երեխա՝ միայնակ։Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնի» թուրք թղթակիցը , Մեքսիկայից ԱՄՆ անցած Թուրքիայի քաղաքացիներիի թիվը կազմել է 31.485։Ավելին23:0023.01.23 -
ԱրցախԲրիտանական հարցեր՝ Արցախի պետնախարարին. Արցախի բլոկադայի 43-րդ օրըԱրցախում բլոկադայի 43-րդ օրը -5 աստիճան ցրտին մեր հայրենակիցների տաքանալու միակ հույսը միայն մի քանի ժամ միացող հոսանքն է: «Հայլուր»-ի թղթակցին ասել են՝ օրը պլանավորում են՝ ըստ լույս ունենալու ժամերի: Հիվանդանոցներում է վիճակը ծայրահեղ: Բժշկական կենտրոնների 70 տոկոսը ջեռուցվում էր գազով, որն ադրբեջանցիները նորից կտրել են: Ցրտի պատճառով հոսպիտալացվողների թիվն ավելանում է, հիվանդների դեղորայքը, սնունդը՝ պակասում:Ավելին22:5023.01.23 -
ՍպորտԱլ-Նասրը կարծում է, որ Ռոնալդուն կարիերան կավարտի թիմում«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ավարտել կարիերան Սաուդյան Արաբիայի ակումբում, հայտնում է ESPN-ը։ Պորտուգալացի հարձակվողի գործող պայմանագիրն Ալ-Նասրի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Մինչ նրա պայմանագրի ժամկետը լրանա, Ռոնալդուն կդառնա 40 տարեկան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալ-Նասրի ղեկավարությունը քիչ հավանական է համարում, որ հարձակվողի կարիերան այլ թիմում կշարունակվի։ Ակումբը չի բացառում Ռոնալդուի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, եթե մինչ այդ ֆուտբոլիստը չորոշի ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախօրեին առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Ալ-Նասրի կազմում:Ավելին22:4023.01.23 -
ՀասարակականԱնճանաչելի չարագործներ՝ սահմանամերձ Մովսեսում. գյուղի տղերքի վարկածներն ու վկայություններըՍահմանապահ Մովսես գյուղում ողբերգական հրդեհի նույն գիշերը տեղի ունեցած՝ առաջին հայացքից խուլիգանությունների գործով՝ ոստիկանությունը հաղորդումն ուղարկել է Քննչական կոմիտե: Այնտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ գողության ու գույքի ոչնչացման հատկանիշներով: Հունվարի 19-ի գիշերը 3-ից 4 անհայտ անձինք մոտեցել էին տներին, վնասել գյուղի կոմբայնի, ևս 7 մեքենայի անվադողերը, այրել 5-ից 6 տուկ անասնակեր։ Գյուղապետը չի բացառել, որ այս ամենը կարող է թշնամին արած լինել:Ավելին22:3023.01.23 -
Հասարակական25-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվելՀունվարի 22-ին, ժամը 05.15-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 31-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը: 25-ամյա վարորդ Այվազ Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։Ավելին22:2023.01.23 -
ԱռողջապահականԿոսմետոլոգները խորհուրդ են տալիս խուսափել դեմքը սրբիչով չորացնելուցՄեզնից գրեթե յուրաքանչյուրը լվացվելուց հետո դեմքը չորացնում է սրբիչով։ Ինչ-որ մեկը դա անում է նրբորեն, որ չվնասի մաշկը, իսկ ինչ-որ մեկը` կոպիտ՝ չմտածելով, թե ինչպես է գրգռվում մաշկն այդ ժամանակ։ Մասնագետները խորհուրդ են տալիս դեմքն ընդհանրապես չսրբել կտորե սրբիչներով, անհրաժեշտության դեպքում օգտագործել մեկանգամյա օգտագործման համար նապատեսված թղթե անձեռոցիկներ։ Իհարկե, դժվար կլինի հաղթահարել մանկուց զարգացած սովորությունը, բայց այն անմիջական կապ ունի մաշկի խոնավացման, այտուցների վերացման և առանձգականության հետ։ Մաշկաբաններն ու կոսմետոլոգները համակարծիք են, որ մաշկը չորացնելու այս մեթոդն անվտանգ է։ Իսկ սրբիչը մի քանի անգամ օգտագործելիս դեմքի մաշկի հյուսվածքներում սկսում են կուտակվել բակտերիաներ: Դրանց շնորհիվ բարենպաստ միջավայր է ստեղծվում գրգռվածության և բորբոքումների առաջացման համար։ Ավելին, հյուսվածքներում կուտակվում է կեղտ, որը չի երևում անզեն աչքով։ Այն խցանում է ծակոտիները, արդյունքում նվազում է դեմքի մաշկի խնամքի արդյունավետությունը։ Լվացվելուց հետո մեծանում է մաշկի զգայնությունը մեխանիկական սթրեսի նկատմամբ։ Ինտենսիվ շարժումներով դեմքի մակերեսը սրբիչով տրոորելու հետևանքով առաջանում են միկրոճաքեր, որոնց միջով խոնավությունը արագ գոլորշիանում է։ Դեմքը սրբիչով հաճախակի չորացնելու սովորությունը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ Վաղաժամ ծերացում. Եթե դեմքը ուժեղ տրորեք սրբիչով, ապա էպիդերմիսի ձգված մանրաթելերի պատճառով փոքրիկ կնճիռներ կհայտնվեն։ Մաշկային խնդիրներ. Մաշկի յուղայնությունը մեծանում է, առաջանում է ցան, ակնե՝ կզակի և T գոտում։ Պաթոգեն միկրոբները բազմանում են սրբիչի հյուսվածքներում, հատկապես, եթե այն մաքուր չէ։ Ավելին, եթե դեմքի վրա ինչ-որ տեղ բշտիկ հայտնվի, ապա սրբիչով սրբելուց հետո այն կվնասվի, և դրա պարունակությունը կընկնի մաշկի առողջ հատվածների վրա՝ առաջացնելով բորբոքում։ Լվացվելուց հետո մաշկը պետք է խոնավ պահել, ոչ թե թաց: Մաշկը կարելի է չորացնել նաև առանց սրբիչի՝ մերսման միջոցով։ Ավելորդ խոնավությունից ազատվելու համար պետք է թեթև շոյել մաշկը, տարածել ձեռքի ափերը դեմքի վրայով: Այս մեթոդը թույլ է տալիս բարելավել արյան շրջանառությունը, արդյունավետ և արագ դարձնել դեմքի խնամքի համար նախատեսված միջոցների ակտիվ բաղադրիչների ներթափանցումը հյուսվածքներ։Ավելին22:1023.01.23 -
ՀասարակականՈստիկանները քաշքշում են պատերազմին մասնակից քաղաքացիներին, կան ապօրինի բերման ենթարկվածներ. ահազանգԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շուրջ մեկ ժամ է` Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ նախկին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքվել են 3000-ից ավելի քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրոցանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։ Այս ընթացքում ստացել եմ մի շարք ահազանգեր իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Առավոտյան գրություններ կհասցեագրեմ պատկան մարմիններին` բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի, բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների ներկայացրած պահանջների կապակցությամբ։ ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ զերծ մնալ անհամաչափ ուժի գործադրումից և ցանկացած գործողության դիմելիս առաջնորդվել քաղաքացու լավագույն շահովԱվելին22:0023.01.23 -
ՔաղաքականՃոխ խնջույք՝ մահաբեր հրդեհից հետո. ԱԺ-ում տապալվել է բանակի մասին քննարկումը«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը էս ամեն ինչի հետ կապ չունի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ կարծես չհասկանալով լրագրողների հարցը, թե ինչու հրաժարական չի տալիս Պապիկյանը: շ Ըստ Ազգային ժողովի նախագահի՝ եթե իշխանությունը բարեփոխումներ չաներ բանակում, նման պատահարները շատ ավելի շատ կարող էին լինել:Ավելին21:5023.01.23 -
ՀասարակականՈղբերգական հրդեհից 5 օր անց մեղադրյալներ չկան. տուժածների վիճակը և սթափության կոչՀայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական ցուցակ չի հրապարակել հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների անուններով, թեև Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակը «Հայլուրին» ասել է՝ դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է: Հարցաքննվել է ավելի քան 2 տասնյակ զինվորական ու ականատես: Այս պահին՝ որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ «Ձեր որդին չպետք է լինի հաջորդը»,- սթափության այսպիսի կոչով այսօր կառավարություն են գնացել «Համախմբում» շարժման անդամները:Ավելին21:4023.01.23 -
ԱրցախԱրցախի 40 ՀԿ-ներ բաց նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներինԱրցախի Հանրապետության 40 հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ այնուհետև՝ նրա երեք համանախագահները, ունենալով համապատասխան միջազգային մանդատ, առաջատար միջնորդական դեր են խաղացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու ուղիների որոնման գործում՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդգրկել են նաև այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա պիտի որոշվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Սակայն 2020 թվականին, Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ի չիք դարձրեց հակամարտության խաղաղ կարգավորման ողղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմամյա ջանքերը։ Վստահ ենք, որ ուժի ապօրինի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող և չպետք է ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը՝ Մերձավոր Արևելքի երկրներից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հարյուրից ավելի հայ ռազմագերիների ապօրինի պահումը և ռազմական այլ հանցագործություններ դատապարտվել են մի շարք երկրների խորհրդարանների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հաստատությունների կողմից։Ավելին21:3523.01.23 -
ՀասարակականՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԵրևանում և մարզերում հունվարի 23-ի ցերեկը, հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ: Արցախում հունվարի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին21:3023.01.23