Լրահոս
Արցախ
22:50
23.01.23
112

Բրիտանական հարցեր՝ Արցախի պետնախարարին. Արցախի բլոկադայի 43-րդ օրը

Արցախում բլոկադայի 43-րդ օրը -5 աստիճան ցրտին մեր հայրենակիցների տաքանալու միակ հույսը միայն մի քանի ժամ միացող հոսանքն է: «Հայլուր»-ի թղթակցին ասել են՝ օրը պլանավորում են՝ ըստ լույս ունենալու ժամերի: 

Հիվանդանոցներում է վիճակը ծայրահեղ: Բժշկական կենտրոնների 70 տոկոսը ջեռուցվում էր գազով, որն ադրբեջանցիները նորից կտրել են: 
Ցրտի պատճառով հոսպիտալացվողների թիվն ավելանում է, հիվանդների դեղորայքը, սնունդը՝ պակասում: