Լրահոս
2023-01-24
-
ՀասարակականԶինծառայողների ծնողները չեն հավատում բենզին լցնելու վարկածին․ «Հրապարակ»Ազատում զոհված ժամկետային զինծառայողների մարմինները տուն են հասել։ Երեկ տղաների մի մասի հոգեհանգստյան արարողությունն էր, մյուսներին արդեն հուղարկավորել են։ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանող, Հոբարձ գյուղի բնակիչ Ռոստոմ Ասրյանի ծնողները երեկ են հուղարկավորել որդուն։ Հայրը՝ Արտակը, դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում, Մարտունու դիահերձարանում կողքին է եղել, տեսել է ու հատ-հատ ճանաչել որդու դաջվածքները։ «Հինգ դաջվածքից չորսը երևում էին։ Եթե դաջվածքները չլինեին, չէի ճանաչի։ Երեխեն անճանաչելի էր։ Նրանք քնած են եղել։ Տեղից վեր չեն կացել։ Նրանց քնած տեղն են վերացրել։ Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են»,- ասում է Արտակ Ասրյանը։Ավելին11:3024.01.23 -
ԱրցախԱրցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելուԱյսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը: Այս մասին հայտնում են Արցախի օպերատիվ շտաբից։Ավելին11:2424.01.23 -
ԱրցախԱրցախում պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկաԱՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը:Ավելին11:2024.01.23 -
ՍպորտՊՍԺ-ում վստահ են, որ Մեսսին կմնա թիմումՊՍԺ-ն դեռ վստահ է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կհամաձայնի ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը: Ինչպես հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը, ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստին մեկ տարով առաջարկ անել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Բացի այդ, Մեսսին գործող պայմանագրի երկարաձգման տարբերակ ունի մեկ տարով:Ավելին11:1624.01.23 -
Հասարակական«Ծանր է նրանցից լսել ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքի մասին». Թագուհի Թովմասյանն ընդունել է 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներինԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ուեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրեր առաջ խորհրդարանում ընդունել է 44-օրյա պատերազմում անմահացած զինվորների ծնողներին և հարազատներին:Ավելին11:0824.01.23 -
ԻրավականԲԴԽ երկու դատավորները կլքեն իրենց պաշտոնները․ «Ժողովուրդ»Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետները, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից:Ավելին11:0424.01.23 -
ՍպորտԿարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչՀայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:Ավելին10:5624.01.23 -
ՀասարակականԱնահիտ Ավանեսյանը կգործուղվի ԿատարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կատարի Պետություն՝ Դոհա։Ավելին10:5224.01.23 -
ՔաղաքականՔՊ մի թևն անհանգստացած է Պապիկյանի հրաժարականի պահանջից․ «Ժողովուրդ»15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մեծ պահանջ բարձրացավ հանրության ամենատարբեր շերտերի մոտ: Թեև հասարակության զայրույթը զսպելու համար իշխանությունները միջադեպից ժամեր անց, չսպասելով անգամ քննության ավարտին, բարձրաստիճան զինվորականներ աշխատանքից ազատեցին, բայց սա «չի փրկում» Պապիկյանին:Ավելին10:4524.01.23 -
ԱշխարհՄոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժություններ սկսելու մասինՄոլդովայի պաշտպանության նախարարությունը երկրի բնակիչներին նախազգուշացրել է, որ հունվարի 24-ից փետրվարի 4-ը նախատեսում են երկրի բոլոր զորավարժարաններում կրակոցներով զորավարժություններ անցկացնել։ «Ռազմական տեխնիկայի կիրառմամբ տակտիկական զորավարժությունները կանցկացվեն զինվորական բոլոր կայազորների զորավարժարաններում: Դրանց նպատակը ժամկետային և պայմանագրային զինծառայողների կարողություններն ու գործնական հմտությունները գնահատելն է»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունվարի 23-ին հայտնել են Մոլդովայի ՊՆ-ի մամուլի ծառայությունից։ Բնակիչներին խնդրել են չանհանգստանալ փողոցներում ռազմական տեխնիկայի տեղաշարժից և զերծ մնալ զինվորականների լուսանկարները սոցիալական ցանցերում տեղադրելուց և ապատեղեկատվություն տարածելուց։Ավելին10:3824.01.23 -
Քաղաքական«Նոստալջիկ» քողով համակեցության քարոզ․ «Փաստ»Տևական ժամանակ է, ինչ երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակի ֆոնին իշխանությանը սպասարկող որոշ շրջանակներ յուրատեսակ քարոզչական գործընթաց են իրականացնում՝ այն մատուցելով «սիրուն» փաթեթավորմամբ։ Մասնավորաբար, առաջին հայացքից «անշառ» կոնտենտով ադրբեջանցիների հետ համակեցության քարոզ են իրականացնում։Ավելին10:3024.01.23 -
ՄիջազգայինԿալիֆորնիայում ևս մեկ զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել. կա 7 զոհԿալիֆորնիայի Հաֆ Մուն Բեյ ծովափնյա քաղաքում զանգվածային հրաձգության հետևանքով 7 մարդ է սպանվել, ևս 1 մարդ ծանր վիրավորում է ստացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:Ավելին10:2624.01.23 -
ՍպորտՀայտնի է Նիդեռլանդների հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը. պաշտոնականՆիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանալվել է Ռոնալդ Կումանը: 59-ամյա մասնագետն ազգային թիմը մարզել էր նաև 2018-2020 թվականներին: Այս պաշտոնում Կումանը փոխարինել է Լուի վան Գալին: Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թավականի աշխարհի առաջնության ավարտը: Կումանը գլխավորել է մի շարք թիմեր, այդ թվում՝ «Բարսելոնան», «Էվերթոնը», «Վալենսիան», «Այաքսը» և այլն:Ավելին10:2324.01.23 -
ՀասարակականՎթար՝ Մխչյան գյուղի մոտ. կան վիրավորներՀունվարի 23-ին, ժամը 23:53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:Ավելին10:1624.01.23 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակինՀունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։Ավելին10:0824.01.23 -
ԻրավականԿացարանի հրդեհի գործով Քննչական կոմիտեն ՊՆ-ից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել. «Ժողովուրդ»Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինծառայողի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեն Պաշտպանության նախարարությունից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել:Ավելին10:0324.01.23 -
ՔաղաքականԻ՞նչ նոր աշխատանքի է տեղափոխվում ՄԻՊ-ը. «Հրապարակ»Երեկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ։ Ապա ժամը 14։00-ին ՄԻՊ գրասենյակում ժողով հրավիրեց, որ տեղեկացնի հրաժարականի մասին։ ՄԻՊ աշխատակազմից մեզ պատմեցին, որ իր խոսքը Գրիգորյանը սկսել է աշխատակազմին շնորհակալություն հայտնելով, հետո նրանց առաջ արդարացել է․Ավելին10:0024.01.23 -
ՀասարակականԵրևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:5024.01.23 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին09:4524.01.23