Լրահոս
2023-01-23
-
ՀայաստանՀայլուր 18։30 Ծանր զրույց. Արցախը մեսիջներ է ուղարկում Լոնդոն՝ բլոկադայի 43-րդ օրըԱվելին18:3023.01.23 -
ՀասարակականՀունվարի 16-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 376 դեպքՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են՝ հունվարի 16-22-ը գրանցվել է 376 դեպք, որից 175-ը՝ արտակարգ: Մասնավորապես հրդեհի՝ 106, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, փլուզման, քարաթափման, դարափուլի, դիակի հայտնաբերման և որոնողափրկարարական՝ 1-ական, երկրաշարժի՝ 3, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 124, ինքնասպանության փորձի՝ 7, կեղծ ահազանգի՝ 2, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, հրդեհի կեղծ կանչի՝ 28 և 22 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 95, զոհվել՝ 26 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:Ավելին18:2023.01.23 -
ՀասարակականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1023.01.23 -
ԻրավականՔաղաքացու առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս է պատճառվել. նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով քաղաքացու վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի տներից մեկի ջեռուցման համակարգը պայթելու հետևանքով կան տուժածներ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տանը ջեռուցման գազի կաթսային զուգահեռ տեղադրված է եղել նաև ինքնաշեն կաթսա՝ նախատեսված փայտով ջեռուցման համար, որի ջրի շրջանառությունը կարգավորվել է հիշյալ գազի կաթսայի ջրի պոմպի միջոցով: 2023թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, նշված հասցեի 51-ամյա բնակչուհին ինքնաշեն կաթսան փայտ գցելու նպատակով մտել է սենյակ և նույն պահին նշված կաթսայի պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք՝ ներառյալ ձախ ձեռքի ամպուտացիա: Նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր, այդ թվում նաև անվտանգության կանոնների հնարավոր խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:0023.01.23 -
ՔաղաքականԵրկիրը ճգնաժամի հասցրած իշխանությունն օրը լցրեց հերթական քրեական հետապնդման մասին լուրերով․ Վարդանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․ Անսպասելի չէր, որ հունվարի 19-ի ողբերգությունից հետո, երբ իշխանությունները իրենց պահեցին, կարծես առանձնապես ոչինչ չի պատահել երկրում տրամաբանությամբ, և նույնիսկ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Իջևանի ռեստորաններից մեկում հասցրեցին քեֆ անել, պետք է հետևեր քրեական հետապնդումների քրոնիկոնը: Հանրությանը զբաղեցնել է պետք: Երկիրը ճգնաժամի հասցրած և իր անելիքը չիմացող իշխանությունը, որը, սակայն շատ լավ գիտի, թե ինչպես ևս մեկ օրով երկարաձգի իր գոյությունը, օրը լցրեց հերթական քրեական հետապնդման մասին հերթական լուրերով: Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում: Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում իրավական տեռորի, ռեպրեսիաների մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին: Զգուշացնում էինք, որ եթե համարժեք պատասխան չտրվի, ապա իրավական բեսպրեդելի մեխանիզմը բազմիցս է օգտագործվելու այս իշխանությունների կողմից: Ցավոք մենք չխուսափեցինք այդ ծուղակից, ռեպրեսիվ մեքենան անխափան աշխատում է:Ավելին17:5023.01.23 -
ԻրավականՊետությանը ավելի քան 49.000.000 դրամի չափով գույքային վնաս է հասցվել․ ԱՀ դատախազությունԻնչպես հաղորդվել էր ավելի վաղ, դեռևս 08.10.2021թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու օգտագործմամբ պետությանը առանձնապես խոշոր չափով գույքային վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ: Քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ հիշյալ կազմակերպության տնօրենը կատարել է ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված 15 հանցագործություն, 332-րդ հոդվածով՝ 16 հանցագործություն, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 1 հանցագործություն: Հիշյալ արարքներով պետությանը պատճառված վնասը կազմել է 49.440.000 դրամ: Նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել հանցանք կատարած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց, մեղադրյալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև հանցանքի կատարմանն հանցակցող անձինք: Գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար: Քրեական գործի դատաքննության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:Ավելին17:4523.01.23 -
ՏարածաշրջանՍտամբուլում փետրվարին Ուկրաինայի հարցով գագաթնաժողով կանցկացվիԹուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Նիկոլաուս Մեյե-Լանդրուտը հայտնել է, որ Ստամբուլում տեղի է ունենալու Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած ռազմական գործողությունների հարցով մեծ գագաթնաժողով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV-ն: Դեսպանի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2023թ-ի փետրվարի 22-ին:Ավելին17:4023.01.23 -
Տարածաշրջան«Էրդողանն ասում է մի գիշեր հանկարծակի կգանք, մենք պատրաստ ենք». Հունաստանի արտգործնախարարԹուրքիայի վերաբերյալ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի կոշտ հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող սպառնալիքներին՝ հույն նախարարն ասել է, որ Աթենքը չի վախենում Անկարայի սպառնալիքներից: «Թուրքիայի նախագահն ասում է. «Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ։ Սա նման է այն երգին, որը թուրքերը երգել են տարիներ առաջ Կիպրոսի օկուպացիայի ժամանակ։ Մենք լսում և արձանագրում ենք դա: Մենք պատրաստ ենք. Բայց դա չի նշանակում, որ մենք կօգտագործենք նույն լեզուն, մեր մոտեցումն այլ է»,-ասել է Դենդիասը: Թուրքիայից հնչող սպառնալիքների համատեքստում նա նաև ընգծել է, որ Հունաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում ռազմական համագործակցությունը, գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադառնալով, այն փաստին, որ ԱՄՆ-ն արդիականացնելու է Թուրքիայի տրամադրության տակ գտնվող 40 միավոր F-16 կործանիչները, Հունաստանի արտգործնախարարը նկատել է տվել, որ Հունաստանն այդ ժամանակ արդեն կունենա 83 միավոր F-16 Blok կործանիչ: Ըստ նրա՝ Հունաստանը նաև ստանալու է Rafale և F-35 գերժամանակակից կործանիչներ:Ավելին17:3023.01.23 -
ՍպորտՆովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում էՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս դե Մինորի հետ: Ջոկովիչը հաղթեց մոտ 2 ժամում` 6:2, 6:1, 6:2 հաշվով: Սերբ թենիսիստը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:Ավելին17:2223.01.23 -
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Ավելին17:1823.01.23 -
Իրավական«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթՀունվարի 21-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկությունները, զննություն են իրականացրել հիմնարկի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված: Нет описания фото. Нет описания фото.Ավելին17:1523.01.23 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն նոր քաղաքացիական առաքելություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահման՝ 2 տարի ժամկետովԵվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհուրդը: «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և հանձնառու է՝ սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հաղորդագրությունում նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչի շնորհիվ ԵՄ-ն ավելի հիմնավոր պատկերացում կունենա տեղում իրավիճակի մասին: Առաքելությունը նաև կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում միջնորդական ջանքերին: Հայաստանում ԵՄ առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի ժամկետով: Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում:Ավելին17:0723.01.23 -
Իրավական«ՈՒԱԶ-3152»-ի թափքում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ փայտանյութՈստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 22-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Կարմրաքար ճանապարհի 14-րդ կմ-ին կանգնեցրել են «ՈՒԱԶ-3152» մակնիշի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ փայտանյութ: 57-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:Ավելին17:0023.01.23 -
ՏարածաշրջանԷրդողանի ամենավճռական ճակատամարտը. Թուրքիայում ընտրություններն ավելի շուտ կլինենԹուրքիայի նախագահը ասել է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կլինեն ոչ թե հունիսի 18-ին, այլ մեկ ամիս շուտ: Բրիտանական «Դի Էքոնոմիստը» գրում է, որ եթե ընտրությունները Թուրքիայում արդար անցնեն, Էրդողանը միանշանակ կպարտվի: Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը կարող է կորցնել նախագահի պաշտոնը չորս ամսից, եթե ընդդիմությունը համախմբվի իր ամենահայտնի թեկնածուի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի շուրջ:Ավելին16:5223.01.23 -
Քաղաքական«Պաշտպանության նախարարը էս ամենի ինչի հետ որևիցե ձևով կապ չունի». Ալեն Սիմոնյան«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը էս ամեն ինչի հետ կապ չունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ պե՞տք է հրաժարական տա Պապիկյանը: Ըստ Սիմոնյանի՝ մարդիկ, որոնք պատասխանատու են զորամասի անվտանգության համար, պատժվելու են:Ավելին16:4523.01.23 -
ՄիջազգայինԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել. Լյուքսեմբուրգի ԱԳՆԵվրամիությունը չի կարող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում. դրա համար անհրաժեշտ է, որ ԵՄ երկրներից առնվազն մեկի դատարանը որոշի, որ այս կազմակերպությունը Եվրոպայի իր տարածքում ահաբեկչություն Է կատարել: Նման հայտարարություն է արել Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան Ասելբոռնը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (խմբ.՝ ահաբեկչական կազմակերպությունների) ցուցակում ներառելու համար մեզ անհրաժեշտ է ԵՄ երկրներից մեկի դատարանի վճիռը, որ նրանք ահաբեկիչներ են և որ նրանք ահաբեկչություն են կատարել ԵՄ երկրներից մեկում։ Սա երևույթի իրավաբանական տեսակետն էե, - ասել Է նա։ Դրա փոխարեն, ըստ Ասելբոռնի, ԵՄ-ն մտադիր է սահմանել Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը, սև ցուցակում ներառել ավելի քան 50 մարդու և մի քանի իրավաբանական անձանց։ «Քաղաքական տեսակետից կա երկրորդ հնարավորությունը. մենք կարող ենք նրանց ներառել պատժամիջոցային ցուցակում: Մենք այսօր քննարկում ենք պատժամիջոցների 4-րդ փաթեթը՝ սև ցուցակում 50-ից ավելի անձանց, այդ թվում՝ կորպուսի անդամների, ինչպես նաև մի քանի իրավաբանական անձանց ընդգրկմամբ»,- հայտարարել Է նա։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պարզաբանել էր, որ ԵՄ-ն մտադիր է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցները՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ:Ավելին16:3723.01.23 -
ՔաղաքականՊապիկյանը չի ուզում խոսել բանակի ներկա վիճակի մասին. իշխանական խնջույք՝ 15 զինվորի մահից հետոՀայաստանի զինված ուժերի ներկա վիճակի մասին այսօր խորհրդարանում քննարկում պետք է լիներ, որին պետք է մասնակցեին նաև պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Սակայն քննարկումից մեկ ժամ առաջ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ նպատակահարմար չի համարում դրան մասնակցելը:Ավելին16:3023.01.23 -
ՏարածաշրջանՎրաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 22 կմ հեռավորության վրա, հաղորդվում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 05:58-ին։ էպիկենտրոնը գտնվել է 22 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թ.-ին Ռաչայի և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) շրջաններում։ Ինտենսվությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ։ Այս երկրաշարժի հետևանքով զոհվել Է մոտ 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տուն և հազար արդյունաբերական օբյեկտ:Ավելին16:2223.01.23 -
Հասարակական«Ձեր որդին չպետք է լինի հաջորդը». սթափության կոչով գնացել են կառավարություն«Ձեր որդին չպետք է լինի հաջորդը». հասարակությանն ուղղված սթափության կոչով այսօր կառավարություն են գնացել «Համախմբում» շարժման անդամները: «Հունվարի 19-ին 15 զինվորի կյանք խլած ողբերգության մեղավորները երկուսն են՝ Հայաստանի վարչապետն ու Պաշտպանության նախարարը»,- պնդել են ակցիայի մասնակիցները:Ավելին16:1523.01.23 -
ՄիջազգայինԵՄ-ն համաձայնեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթըԵվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում Շվեդիայի նախագահության գրառումը, որը հրապարակվել է Twitter-ում: «Արտգործնախարարությունների ղեկավարների այսօրվա հանդիպմանը նախարարներն ընդունել են Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ թիրախավորելով բռնաճնշումներ իրագործողներին: ԵՄ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ Իրանի իշխանությունների կողմից ուժի դաժան և անհամաչափ կիրառումը», - նշված է հաղորդագրությունում: ԵՄ-ում Շվեդիայի նախագահությունը չի հստակեցնում, թե ում դեմ են կիրառվելու նոր սահմանափակումները: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնը հայտարարել էր, որ ԵՄ ԱԳ նախարարները քննարկում են սև ցուցակում ավելի քան 50 անձանց, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների և մի քանի իրավաբանական անձանց ներառումը:Ավելին16:0723.01.23