Լրահոս
Հասարակական
21:40
23.01.23
132

Ողբերգական հրդեհից 5 օր անց մեղադրյալներ չկան. տուժածների վիճակը և սթափության կոչ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական ցուցակ չի հրապարակել հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների անուններով, թեև Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակը «Հայլուրին» ասել է՝  դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է: Հարցաքննվել է ավելի քան 2 տասնյակ զինվորական ու ականատես: Այս պահին՝  որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ 

«Ձեր որդին չպետք է լինի հաջորդը»,- սթափության այսպիսի կոչով այսօր կառավարություն են գնացել «Համախմբում» շարժման անդամները: