Լրահոս
Հասարակական
22:30
23.01.23
130

Անճանաչելի չարագործներ՝ սահմանամերձ Մովսեսում. գյուղի տղերքի վարկածներն ու վկայությունները

Սահմանապահ Մովսես գյուղում ողբերգական հրդեհի նույն գիշերը տեղի ունեցած՝ առաջին հայացքից խուլիգանությունների գործով՝ ոստիկանությունը հաղորդումն ուղարկել է Քննչական կոմիտե: Այնտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ գողության ու գույքի ոչնչացման հատկանիշներով:

Հունվարի 19-ի գիշերը 3-ից 4 անհայտ անձինք մոտեցել էին տներին, վնասել գյուղի կոմբայնի, ևս 7 մեքենայի անվադողերը, այրել 5-ից 6 տուկ անասնակեր։ Գյուղապետը չի բացառել, որ այս ամենը կարող է թշնամին արած լինել: