Լրահոս
Միջազգային
23:30
23.01.23
131

Իրանի զայրույթն է առաջացրել Եվրոպան. հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կարող է ճանաչվել

Հայաստան քաղաքացիական դիտորդներ ուղարկող Եվրոպան հնարավոր է՝ Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, դասի ահաբեկչական կազմակերպությունների թվին: Եվրամիության գլխավոր դիվանագետը հայտարարել է, թե չի կարելի որևէ մեկին ահաբեկիչ որակել, «քանի որ նա քեզ դուր չի գալիս»:

Փորձագետները կարծում են՝ Արևմուտքը այսպես մի կողմից փորձում է ճնշել տարածաշրջանում ակտիվացած Իրանին, մյուս կողմից դիվիդենտներ հավաքել միջուկային բանակցությունների համար: