Լրահոս
2023-01-23
-
ՔաղաքականՓարիզի քաղաքապետն ու Արցախի նախագահը հեռախոսազրույց են ունեցելՓարիզի քաղաքապետն ու Արցախի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները: Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- գրել է Հարությունյանը:Ավելին21:2023.01.23 -
Արտաքին քաղաքականությունԲլինկենն Ալիևին հորդորել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համարԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նրան հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել պետդեպարտամենտը: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները:Ավելին21:1023.01.23 -
Արտաքին քաղաքականությունԵվրամիության նոր առաքելությունը կգա Հայաստան. Երևանը «թեքվում է դեպի Անկարա»Երկու տարով եվրոպացի դիտորդների նոր առաքելություն կգա Հայաստան: Այն կլինի 5 անգամ ավելի մեծ, քան նախորդ խումբը: Որոշումը կայացվել է Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստում: Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, թե եվրոպական առաքելության ժամկետի երկարաձգումը ոչ թե կբարելավի անվտանգությունը, այլ, ընդհակառակը, կխաթարի բանակցությունների ձևաչափը:Ավելին21:0023.01.23 -
ԱշխարհՍպանել է տասը մարդու. 72-ամյա չինացի հրաձիգը «սև գործից» հետո ինքնասպան է եղելԴեռևս հայտնի չէ Լոս Անջելեսի Մոնթերեյ Պարկում տեղի ունեցած ողբերգության դրդապատճառը: Լուսնային նոր տարվա միջոցառման ժամանակ է 72-ամյա տղամարդը կրակ բացել պարային խմբերից մեկի ուղղությամբ: 10 զոհ ու այդքան էլ վիրավոր կա: Պարզվում է՝ հրաձիգը մեկ այլ հարձակում էլ էր ծրագրել, բայց այն հաջողվել է կանխել: Հավանաբար՝ ցմահ բանտարկությունից խուսափելու համար տղամարդը նախընտրել է ինքնասպան լինել:Ավելին20:5023.01.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի պաշտպանության նախարարը կրկին քննադատել է Շվեդիային և ՖինլանդիայինԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին անդրադարձել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին և քննադատել այս երկրներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Habertürk-ը: «Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ պաշտպանելու իրենց պետությունները, բայց մենք էլ ցանկանում ենք նրանց օգնությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Նրանք մեզանից աջակցություն են խնդրում իրենց անվտանգությունն ապահովելու համար, սակայն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում մեր խնդրանքները մերժվում են»,-ասել է թուրք նախարարը։ Աքարը նշել է, որ իրենց համար անընդունելի է Ղուրանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի առնչությամբ Շվեդիայի անգործությունը։ «Նրանք ստոր, ամոթալի գործողություններ են անում մեր նախագահի, Ղուրանի, մեր դրոշի, սուրբ արժեքների դեմ։ Եվ մենք չենք կարող ընդունել նրանց անգործությունն ու լռությունը նման բաների վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք ակնկալում ենք, որ նրանք վերջ դնեն սրան և կատարեն իրենց պարտավորությունները մեր հանդեպ»,- ասել է նա:Ավելին20:4023.01.23 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1502 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 16-ից 23-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1502 խախտում և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխել 9 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 9 վարորդ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին20:3023.01.23 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին20:2023.01.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում իսլամիստները փորձել են ներխուժել Շվեդիայի հյուպատոսարանԹուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները` ուղղված Շվեդիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեմ։ Ստամբուլի Բեյօղլու Ասմալըմեսջիթ թաղամասում մի խումբ իսլամիստներ հավաքվել են Շվեդիայի հյուպատոսության մոտ, որտեղ սկսել են մեծարել Ալլահին և մի շարք իսլամական կարգախոսներ հնչեցրել։ Այս խմբից երկու իսլամիստ, անցնելով ոստիկանական պատնեշը, կոտրել են հյուպատոսարանի մուտքի վահանակը։ Վերջիններս ոստիկանության միջամտությամբ հեռացվել են վայրից։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ իսլամիստական թվիթերյան էջերը պնդում են, որ հիշյալ խմբավորումը արմատական «Իսլամական Մեծ Արևելքի գրոհայինների ճակատ»-ի (IBDA-C) անդամ է: Նույնաբովանդակ բողոքի ակցիա է անցկացվել նաև մայրաքաղաք Անկարայում։ Ցուցարարներն այրել են Շվեդիայի դրոշը և սպառնացել, որ «կկտրեն նրա մատը, ով մատ կթափահարի իսլամի վրա»։ Նշենք, որ դանիացի հակաիսլամ ակտիվիստ Ռասմուս Փալուդանը հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ հրկիզել էր իսլամի սուրբ գիրքը, ինչը բողոքի ակցիաների պատճառ է դարձել Թուրքիայում։Ավելին20:1023.01.23 -
ԱրցախԱրցախի պետնախարարը օպերատիվ շտաբի նիստում քննարկել է մի շարք հրատապ հարցերԱրցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը: Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի տեսակներից մեկի դեպքում), և փորձ է արվում դրանց հնարավորինս արագ լուծումներ տալ: Ընդհանուր առմամբ դրական համարելով համակարգի ներդրման ընթացքը՝ պետնախարարը հանձնարարել է ամփոփել և ներկայացնել գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրները: Օպերատիվ շտաբը նաև կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝ ստանալ պարենային հինգ ապրանքատեսակների վաճառքի կտրոնները, որպեսզի մատակարարումները կատարվեն համապատասխան սահմանաչափերով: Նիստում ներկայացվել է նաև էներգամատակարարման և գազամատակարարման հետ կապված ընթացիկ իրավիճակը: Նշվել է, որ ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած անջատումների պայմաններում ՝ էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Փաստացի էլեկտրաէներգիայի մատակարարումը ներկայումս իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչի պատճառով համակարգը շատ ծանրաբեռնված է, ավելանում են վթարների թիվը: Այս իրավիճակում ոլորտի պատասխանատուները հորդորում են բնակչությանը՝ առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան: Նիստի ընթացքում զեկուցվել է նաև դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը:Ավելին20:0723.01.23 -
ՏարածաշրջանՎրաստանը շահագրգռված է Անդրկովկասում խաղաղության հաստատմամբ․ ՍարջվելաձեՎրաստանի խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանք» կուսակցության անդամ Միխեիլ Սարջվելաձեն խոսել է վրացական կողմի դերի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Վրաստանի համար կենսականորեն կարևոր է կայուն խաղաղության հաստատումը մեր տարածաշրջանում։ Նրա խոսքով, Վրաստանը շահագրգռված է, որ Անդրկովկասում խաղաղություն հաստատվի։ «Ոչ ոք չի կարող օգուտ քաղել ռազմական գործողություններից այս տարածաշրջանում, մեր անմիջական հարեւանությամբ։ Ըստ այդմ, Վրաստանը շահագրգռված է Անդրկովկասում խաղաղության հաստատմամբ և պատրաստ է ստանձնել որոշակի պարտականություններ և կատարել որոշակի գործառույթ, որպեսզի մեր ջանքերն արդյունավետ լինեն»,- ասել է Սարջվելաձեն։Ավելին20:0023.01.23 -
ԱշխարհԳերմանիան սկսել է Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղափոխումը ԼեհաստանԳերմանիայի զինված ուժերն այսօր սկսել են ամերիկյան երեք Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերից առաջին երկուսի տեղափոխումը Լեհաստան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից։ Համակարգերը Լեհաստան տեղափոխելու պլանների մասին հայտարարվել էր դեռ 2022 թ.-ին։ Ըստ գերմանական կողմի՝ դրա նպատակն է օգնություն ցուցաբերել Լեհաստանի օդային տարածքի պաշտպանության գործում, ինչպես նաև ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը: Ըստ DPA գործակալության՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերը կտեղակայվեն Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Զամոսց քաղաքի շրջանում։ Այնտեղից մինչև Ուկրաինայի սահման մոտ 60 կմ Է, իսկ մինչև Լվով քաղաք՝ 110 կմ: 2022 թ. նոյեմբերի 15-ին լեհ-ուկրաինական սահմանին գտնվող Պշևոդուվ բնակավայրում հրթիռ էր ընկել, ինչի հետևանքով երկու մարդ էր զոհվել։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունների գնահատմամբ՝ հրթիռը պատկանել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին։ Տեղի ունեցածը Վարշավայում համարում են դժբախտ պատահար։ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմը լիովին վստահ է Լեհաստանի իշխանությունների եզրակացությունների ճշգրտության հարցում: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռն արձակվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության С-300 համակարգով: Այս միջադեպից հետո այն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը Լեհաստանին աջակցություն էր առաջարկել անվտանգության ապահովման գործում, այդ թվում՝ Patriot մարտկոցների միջոցով, ինչին Վարշավան դրական պատասխան Էր տվել:Ավելին19:5023.01.23 -
ԱշխարհՌուսաստանն արտաքսել է Էստոնիայի դեսպանին, Էստոնիան համարժեք պատասխան է տվելՌուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ՌԴ-ում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին կանչել է գերատեսչություն և հայտնել, որ վերջինս պետք է երկիրը լքի փետրվարի 7-ին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը: «Այժմ Էստոնիան նոր անբարյացակամ քայլ է ձեռնարկել՝ արմատապես նվազեցնելով Տալլինում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի թվաքանակը, ինչը հաստատում է մեր երկրների միջև հարաբերությունների փլուզման միտվածությունը։ Որպես պատասխան՝ ռուսական կողմը որոշել է երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնն իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնի», - նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: ՌԴ ԱԳՆ-ն շեշտում է, որ «նման իրավիճակի զարգացման ողջ պատասխանատվությունն ընկնում է էստոնական կողմի վրա»: Ըստ Associated Press գործակալության՝ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ ի պատասխան ՌԴ քայլի, ելնելով հավասարության սկզբունքից՝ Էստոնիայում Ռուսաստանի դեսպանը փետրվարի 7-ին պետք է լքի երկիրը: Հունվարի սկզբին Էստոնիայի արտգործնախարարությունը Ռուսաստանից պահանջել էր մինչև փետրվարի 1-ը դիվանագիտական ներկայացուցչությունում իր անձնակազմի թիվը նվազեցնել և դեսպանատանն ունենալ միայն 8 դիվանագետ և վարչական, տեխնիկական և սպասարկող 15 աշխատակից:Ավելին19:4023.01.23 -
ՄիջազգայինԲելառուսի տարածքով դեպի ԵՄ փախստականների հոսքը չի դադարում. ԼուկաշենկոԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածքով Եվրոպական Միություն ուղևորվող փախստականների հոսքը չի դադարում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Беларусь сегодня» պետական հրատարակությունից: «Մենք վաղուց այդ մասին չենք խոսել, վերջին ժամանակներս մեր հասարակությանը չենք տեղեկացրել փախստականների խնդրի մասին… Մարդիկ փախչում են պատերազմից: Լավ, այստեղ գալիս են Ուկրաինայից. նրանք մեր մարդիկ են, այստեղ առանձնապես խնդիրներ չկան։ Ով ուզում է, գալիս Է, մեզ մոտ Է մնում մշտական բնակության։ Ոմանք խնդրում են իրենց որոշակի ծառայություններ մատուցել՝ կերակրել, խմեցնել, տաքացնել, բուժել։ Մենք դա անում ենք։ Բայց չի դադարում մարդկանց հոսքը Ասիայի հյուսիսից, Աֆղանստանից, Իրանից, մենք դա արձանագրել ենք: Մարդիկ գալիս են այստեղ նույնիսկ հարավից՝ Պարսից ծոցի շրջանից», - ասել է Լուկաշենկոն: Դրա հետ մեկտեղ Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ թեև մարդկանց հոսքերը նվազել են, սակայն խնդիրը, միևնույնն Է, շարունակում է արդիական մնալ։ Հրատարակության հաղորդագրության համաձայն՝ անցած տարի հանրապետության սահմանապահ ծառայությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ կայունացնելու միգրացիոն իրավիճակը Եվրամիության հարևան պետությունների հետ սահմանին, կանխելու նրանց տարածքից իրավախախտների անօրինական արտաքսումը Բելառուսի տարածք։ Վկայակոչելով սահմանապահների տվյալները՝ հրատարակությունը նշում է, որ միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր (2021 թ. օգոստոսից մինչև 2023 թ. հունվարի 23-ը) սահմանի անմիջական մերձակայքում հայտնաբերվել է 17 մահացած փախստական։ Լիտվան, Լատվիան և Լեհաստանը 2021 թ.-ին հաղորդել են Բելառուսի հետ սահմանին Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Բելառուսական կողմը կտրականապես հերքել է, որ նպաստում է անօրինական միգրացիային։ Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են Լիտվայի, Լեհաստանի և Լատվիայի կողմից միգրանտներին բելառուսական տարածք բռնի արտաքսելու մասին։Ավելին19:3023.01.23 -
ԻրավականՋրի շշում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող կասկածելի զանգված«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են կասկածելի զանգվածի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկում ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձ Ա. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ հանձնուքում առկա մեկ լիտր տարողությամբ ջրի պոլիէթիլենային շշում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող կասկածելի զանգված:Ավելին19:2023.01.23 -
ԱշխարհԹալիբները հայտնել են Իրանի ջրամատակարարումը կրճատելու պատճառըԹալիբների արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Աֆղանստանում դեսպան Հասան Քազեմի Քումիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թալիբները հարգում են Իրանի իրավունքները ջրի նկատմամբ, և մատակարարումների կրճատումը բացատրել Է երաշտով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Մենք հավատարիմ ենք Աֆղանստանի և Իրանի միջև ստորագրված ջրի շուրջ համաձայնագրերին, սակայն ջրի քանակը նվազել է անձրևների բացակայության և երաշտի պատճառով: Հուսով եմ, որ տեղումների ավելացմանը զուգահեռ այս խնդիրը կլուծվի», - հայտարարել Է Մութաքին, որի խոսքը Twitter-ում մեջբերել է թալիբների ԱԳՆ-ի մամուլի խոսնակի տեղակալ և հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրենի օգնական Հաֆիզ Զիա Ահմադը։ «Քումին հայտարարել է, որ հաշվի առնելով երկրների միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունը՝ հարկավոր Է ջանքեր գործադրել՝ ջուրն այնպես կառավարելու, որ այն զուր չվատնվի»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ կողմերը հանգամանորեն քննարկել են քաղաքական և տնտեսական թեմաներ, հայտնել են իրենց վճռականությունը՝ զարգացնելու համագործակցությունը իսկական բարիդրացիության հիման վրա և հաշվի առնելով փոխադարձ շահերը։ Փորձագետների կարծիքով՝ Իրանի և Աֆղանստանի միջև ջրի հետ կապված խնդիրները պատմական տարբեր փուլերում երկու երկրների միջև սահմանազատման հետևանք են։ Անցած 150 տարվա ընթացքում Իրանի և Աֆղանստանի միջև ստորագրվել Է սահմանային գետերի ջրի օգտագործման մասին չորս համաձայնագիր, սակայն դրանք այդպես Էլ լիովին չեն իրագործվել։ Արդյունքում կողմերը միմյանց մեղադրել են ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Փորձագիտական տվյալներով՝ Աֆղանստանի ջրային պաշարները կազմում են տարեկան 70 միլիարդ խորանարդ մետր։ Դրա միայն 20%-ն է օգտագործվում երկրի կարիքների համար, 80%-ը գնում է Իրան, Պակիստան և Կենտրոնական Ասիա։ Վերջին տասնամյակների ընթացքում Աֆղանստանը մի քանի խոշոր ջրամբարներ և ամբարտակներ է կառուցել Հիլմենդ գետի վրա, ինչը ջրի խնդրի շուրջ Իրանի և Աֆղանստանի միջև վեճերի պատճառ է հանդիսանում։Ավելին19:1023.01.23 -
ԱշխարհՆոր Զելանդիայի ապագա վարչապետը խոսել է իր առաջնահերթությունների մասինՆոր Զելանդիայի ապագա վարչապետ Քրիս Հիփկինսը հայտարարել է, որ իր կառավարությունը կդադարեցնի ոչ առաջնահերթ բարեփոխումները և կկենտրոնանա երկրի տնտեսության, համաշխարհային գնաճի ազդեցության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը: «Առաջիկա մի քանի ամիսներին դուք ավելի պարզ կտեսնեք, թե ինչ նկատի ունենք՝ առաջնահերթությունները փոխել ասելով… Մենք պետք է կենտրոնանանք որոշ առօրյա խնդիրների վրա, որոնց վրա նորզելանդացիներն, անշուշտ, կենտրոնացած են այս պահին, այդ թվում՝ այնպիսի հարցերի, ինչպիսիք են կյանքի արժեքը, շարունակվող համաշխարհային գնաճի հետևանքները», - ասել է Նոր Զելանդիայի ապագա ղեկավարը: Հիփկինսը հունվարի 22-ին ընտրվել է Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար, ինչը նշանակում է, որ նա կդառնա երկրի հաջորդ վարչապետը՝ փոխարինելով Ջասինդա Արդերնին, ով օրեր առաջ հրաժարական էր տվել Նոր Զելանդիայի ղեկավարի պաշտոնից: Քրիս Հիփկինսի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին, երբ պաշտոնապես կավարտվի Արդերնի պաշտոնավարումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, 42-ամյա Ջասինդա Արդերնը հունվարի 19-ին հայտարարաել էր, որ պաշտոնաթողությունից հետո իր ժամանակը կնվիրի 4-ամյա դստերը և փեսացուին:Ավելին19:0023.01.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ինԹուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թ. մայիսի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Anadolu» գործակալությանը: Ի սկզբանե ընտրությունները նշանակված էին հունիսի 18-ին, սակայն Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ավելի վաղ։ Նրա կուսակցությունից շատերը նշում էին, որ հունիսին կայանալիք ընտրությունները կհամընկնեն զբոսաշրջային թեժ սեզոնի հետ, ուստի ավելի լավ է փոխել դրանց օրը: Արևմտյան ԶԼՄ-ները գալիք ընտրություններն անվանում են Էրդողանի համար «ամենամեծ փորձությունը» վերջին 20 տարում։Ավելին18:5023.01.23 -
ԱշխարհՊենտագոնը նախապատրաստում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մաքքարթիի այցը ԹայվանՊենտագոնը գտնվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի արտասահմանյան այցերի, այդ թվում՝ Թայվան այցի պլանավորման վաղ փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Punchbowl News պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ պաշտոնյայի: Ըստ Punchbowl News-ի՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ակնկալում են, որ Մաքքարթին Թայվան կայցելի գարնանը։ Նշվում է, որ Պենտագոնն ուղևորությունը պլանավորելիս պետք է հաշվի առնի անվտանգության խնդիրները և Պեկինից սպասվող արձագանքը։ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը զգալիորեն սրվել Է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո: Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել Է Փելոսիի այցը՝ այդ քայլի մեջ տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանի անջատողականությանը, և լայնածավալ զորավարժություններ անցկացրել։ Այն ժամանակ Մաքքարթին իր աջակցությունն էր հայտնել Փելոսիի այցին՝ նշելով, որ խոսնակ ընտրվելու դեպքում ինքը ևս կայցելի Թայվան: Լրատվամիջոցը նշում է, որ եթե Մաքքարթին այցելի Թայվան, ապա Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հերթական դիվանագիտական առճակատումը տեղի կունենա:Ավելին18:4023.01.23 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը, 2022-ի հունվարի համեմատությամբ, ցածր է 14սմ-ովՀիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հունվարի 16-22-ը։ Սևանա լճի մակարդակը հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.01.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով: Արփա-Սևան ջրատարով հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունվարի 22-ը ներառյալ՝ 1.892մլն. մ³:Ավելին18:3023.01.23