Լրահոս
Սպորտ
22:40
23.01.23
135

Ալ-Նասրը կարծում է, որ Ռոնալդուն կարիերան կավարտի թիմում

Img default alt hy

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ավարտել կարիերան Սաուդյան Արաբիայի ակումբում, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ESPN-ը։

Պորտուգալացի հարձակվողի գործող պայմանագիրն Ալ-Նասրի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Մինչ նրա պայմանագրի ժամկետը լրանա, Ռոնալդուն կդառնա 40 տարեկան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալ-Նասրի ղեկավարությունը քիչ հավանական է համարում, որ հարձակվողի կարիերան այլ թիմում կշարունակվի։ Ակումբը չի բացառում Ռոնալդուի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, եթե մինչ այդ ֆուտբոլիստը չորոշի ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախօրեին առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Ալ-Նասրի կազմում: