Լրահոս
Տարածաշրջան
17:50
27.01.23
113

Ամերիկյան ճնշում՝ Թուրքիայի վրա. Անկարայից պահանջում են միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին

 

Վաշինգտոնը ճնշում է գործադրում Անկարայի վրա՝ պահանջելով արգելել ռուսական ավիաընկերություններին ամերիկյան արտադրության Բոինգ օդանավերով թռչել Թուրքիա: Այս մասին գրում է «Դը Վոլ Սթրիթ ջորնալը»: Թերթի տվյալներով՝ անցած տարվա հոկտեմբերից ռուսական ընկերությունները Boeing ինքնաթիռներով ավելի քան 2.000 չվերթ են իրականացրել դեպի Թուրքիա: