Լրահոս
Առողջապահական
16:15
27.01.23
164

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ

Img default alt hy

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է:

Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: