Լրահոս
Միջազգային
17:55
27.01.23
116

ԵԽԽՎ-ն պահանջում է տրիբունալ ստեղծել՝ պատասխանատվության ենթարկելու ռուս և բելառուս առաջնորդներին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պահանջել է ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ, որով պատասխանատվության կենթարկվեն ռուս և բելառուս առաջնորդները՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու համար: 

Ձայների 100 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրների ներկայացուցիչներն ընդունել են բանաձև, որն ուղղված է Ռուսաստանի ռազմաքաղաքական այն լիդերների դեմ, որոնք «ծրագրել կամ նախապատրաստել են ագրեսիան Ուկրաինայում»: