Լրահոս
2023-01-27
-
ՔաղաքականՓաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան. Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի 5 ամենամեծ մեղքերն ու հանցագործությունները․ պետական դավաճանության մեխանիկան Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին ոչ միայն վնաս տվեց՝ 44–օրյա պատերազմ ու պարտություն բերելով, այլ շատ ավելի մեծ վնաս է տալիս իր այս քաղաքականությամբ․ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Մակրոնի, Միշելի, Ալիևի ներկայությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ինչը հնարավորություն է տվել Ադրբեջանի նախագահին փակել Լաչինի միջանցքը, այսինքն՝ միջազգային հանցագործության դիմել՝ ՀՀ ղեկավարի որոշմանը հղում անելով․ եթե Արցախն ադրբեջանական է համարում Փաշինյանը, ապա Ալիևը կարող է փակել «իր» Ղարաբաղի ճանապարհը, պահանջել հանքերի չշահագործում և հայտարարել «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի մասին, 2․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ՝ կշեռքի տարբեր նժարներին դնելով սեփական անվտանգությունն ու մեր երկրի գոյությունը․ ՌԴ ԱԳՆ երեկվա հայտարարությունը պետք է SOS լինի հայ ժողովրդի համար, Փաշինյանն Արևմուտք–Ռուսաստան գլոբալ հակամարտության մեջ անցել է Արևմուտքի կողմը՝ Հայաստանից ու Արցախից ռուսական զինված ուժերի դուրս բերման քաղաքականություն վարելով, ինչն ուղիղ ճանապարհ է թուրք–ադրբեջանական ներխուժման համար․ ամբողջությամբ արևմտյան ճամբարում գտնվող Վրաստանն ու Թուրքիայի եղբայր Ադրբեջանն ավելի հավասարակշռված դիրք են բռնել ուկրաինական ճգնաժամի հարցում, քան պաշտոնական Երևանը, որը բացահայտ թշնամական վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ, 4․ Հայաստանի ու Արցախի անվտանգության և գոյության երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն (հատկապես Սյունիքի մասով) են, որոնք դեմ են Հայաստանում արևմտյան ցանկացած տիպի դիտորդական առաքելության՝ դա համարելով սպառնալիք իրենց շահերին, սակայն Փաշինյանը մերժում է ռուսական պատրոնաժով դիտորդական առաքելությունը, ռազմատեխնիկական օժանդակությունը, ՀՀ–ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, որևէ քայլ չի անում Իրանի հետ ռազմաքաղաքական մերձեցման ուղղությամբ, բայց կողմ է արտահայտվում ԵՄ դիտորդներին, ՀՀ–ում ռուսական ռազմաբազան համարում է սպառնալիք ՀՀ անվտանգությանը, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանը թույլ չի տվել իր տարածքում ԵՄ դիտորդություն՝ իր այդ մերժումը հաղթաթուղթ դարձնելով «գետնի վրա» հարց լուծող ՌԴ–ի ու Իրանի հետ բանակցություններում ու փորձելով Մոսկվայում, Թեհրանում միավորներ հավաքել Երևանի հաշվին, ինչի հնարավորությունը Փաշինյանը լիուլի տալիս է Ալիևին։ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ստացվում է, որ Արցախն Ադրբեջանինն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը ․․․ Թուրքիան է»։Ավելին12:4727.01.23 -
ԱռողջապահականՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ հիվանդանոց է տեղափոխվել 12 երեխաՀրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։ ՀՀ առողջապահության նախարարությունից հորդորում են հետևել պաշտոնական տեղեկատվությանը:Ավելին12:4327.01.23 -
ՏնտեսականՀՀ-ում արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի. «Լույս»«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը։ Այսպես՝ ՀՀ տնտեսության զարգացման ընթացքում բարձր տնտեսական աճեր են արձանագրվել հիմնականում կապիտալի (առավելապես արտաքին դրամական փոխանցումների) զուտ ներհոսքի համեմատաբար մեծ ծավալների արձանագրման դեպքում։ Այդ պայմաններում, տնտեսական աճին առավելապես նպաստել են «ոչ արտահանելի» ճյուղերը, որոնց աճը սովորաբար կայուն չէ, իսկ «արտահանելի» ճյուղերի աճը եղել է համեստ և տնտեսական աճին քիչ նպաստող: Արդյունքում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ՝ որոշ տարիների դառնալով տնտեսական անկման կամ աճի կտրուկ դանդաղման պատճառ: Միջերկրային համեմատությունները ցույց են տալիս, որ «արտահանելի» ճյուղերի՝ գյուղատնտեսության և արդյունաբերության մասնաբաժնի կրճատումը և «ոչ արտահանելի» ճյուղերի՝ մասնավորապես ծառայությունների մասնաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել ճգնաժամերի նկատմամբ այդ երկրների դիմադրողականության անկման: 2022 թվականին, ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում կտրուկ ակտիվացել է դեպի ՀՀ կապիտալի և մարդկային ռեսուրսի ներհոսքը, ինչը մի կողմից դրական ազդեցություն է ունեցել տնտեսական ակտիվության վրա, մյուս կողմից հանգեցրել է ՀՀ դրամի զգալի արժևորմանը: Այս գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի վատթարացում, այսինքն՝ աճում են «ոչ արտահանելի» ճյուղերը (ծառայությունները, առևտուրը, ֆինանսական հատվածը), իսկ «արտահանելի» հատվածը բախվում է լուրջ խնդիրների (արտահանման եկամուտների նվազում, ներքին արտադրողների՝ ներմուծողների համեմատ մրցունակության նվազում): ՀՀ-ում իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության մասով առավել ակտիվ է ԿԲ քաղաքականությունը, որն առավելապես թիրախավորում է գնաճի զսպումը, իսկ դրամի կապիտալի ներհոսքի բացասական ազդեցությունների չեզոքացման ուղղությամբ նշանակալի քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ վերջինս «օգնում է» գնաճի զսպման նպատակին հասնելուն: Այնուամենայնիվ, դրամավարկային քաղաքականության գործիքի կիրառման դեպքում անհրաժեշտ է չափազանց «զգույշ» լինել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն անխուսափելիորեն զսպող ազդեցություն է ունենում ամբողջական պահանջարկի այնպիսի բաղադրիչների վրա, ինչպիսիք են սպառումը և ներդրումները, որոնց կրճատումը ցանկալի չէ՝ հաշվի առնելով նախորդ տարիների տնտեսական անկումից տնտեսության վերականգնման անհրաժեշտությունը։ Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ հարկաբյուջետային քաղաքականության դերը պետք է ավելի ակտիվ լինի: Մասնավորապես, անհրաժեշտ է հարկային քաղաքականության գործիքներով բարձրացնել «գերտաքացող» ոլորտների հարկային բեռը (օրինակ՝ շրջանառության հարկի շեմի վերանայում, պրոգրեսիվ եկամտային հարկի ներդրում, ֆինանսական ոլորտում հարկային բեռի ավելացում և այլն), որի արդյունքում գոյացած լրացուցիչ պետական ռեսուրսները ուղղել իրավիճակից տուժող ոլորտներին թիրախային աջակցության տրամադրմանը: Անհրաժեշտ է նաև հավաքագրել լրացուցիչ ռեսուրսները տնտեսությունից և ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը և մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը: Այդպիսի միջոցառումներ կարող են լինել խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրականացումը, արտաքին պետական պարտքի մարումը: Խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրագործումը կնպաստի երկրում ենթակառուցվածքների զարգացմանը, հետևաբար՝ նաև արտադրողականության աճին, իսկ արտաքին պարտքի մարումը կնպաստի մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը և հարկաբյուջետային քաղաքականության հնարավորությունների մեծացմանը: Այս գործոնները կկարևորվեն կապիտալի զուտ ներհոսքի նվազման պայմաններում: Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ։Ավելին12:4027.01.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 «Կալաշնիկովով» հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա ԻրանումԱվելին12:3027.01.23 -
ԱշխարհԹեհրանի ոստիկանապետը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումիցԻրանի ոստիկանությունը ձերբակալել է առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացնող անձին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի ոստիկանապետ, գեներալ Հոսեին Ռահիմիին: Ռահիմին նշել է, որ հարձակվողն այսօր առավոտյան մտել է դեսպանության շենք և հրազենից կրակ է բացել: Միջադեպի հետևանքով 1 մարդ սպանվել է, ևս 2-ը՝ վիրավորվել: Թեհրանի ոստիկանապետը նշել է, որ հարձակվողը շենք է մտել իր երկու երեխաների հետ: Նախաքննության ժամանակ որպես հրաձգության շարժառիթ հարձակվողը նշել է «անձնական և ընտանեկան խնդիրներ»: Daily Sabah լրատվամիջոցն իր հերթին հաղորդում է, որ ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ հարձակվողը զինված է եղել Կալաշնիկովի ավտոմատով: Երկու վիրավորների վիճակը բավարար է:Ավելին12:2727.01.23 -
ԱշխարհՀամացանցում են հայտնվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման կադրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողն իր արարքը բացատրել է ընտանեկան խնդիրներով, հայտնել են ոստիկանությունից։ Հարձակման կադրերը հայտնվել են սոցցանցերում։Ավելին12:2427.01.23 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան. Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ ԱԳՆ-ն բավականին ծավալուն տեքստով արձագանքել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշմանը, նշելով, որ այն կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: Ավելին, ռուսական կողմը կոշտ զգուշացում է արել առ այն, որ «տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող Ռուսաստանի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «Գետնի վրա» իրավիճակի զարգացումը»։ Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան` երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնելով»։Ավելին12:2027.01.23 -
ԱրցախԱրցախում մեքենաներից մեկում գազաբալոն է պայթել․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել2023թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով ՈՒազ Խանտեր ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։ Ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:1227.01.23 -
ՔաղաքականՈվ կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա եկող ամիս։ Չնայած կառավարությունում մի քանի օր է՝ շրջանառվում է իշխանության թեկնածուի անունը՝ ի դեմս սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի, սակայն երեկ տեղեկացանք, որ փորձում են ֆորմալ պահպանել ձեւը՝ իբրեւ թե ԱԺ ՔՊ խմբակցությունն է առաջադրելու թեկնածուին։ Եվ երեկ Հայկ Կոնջորյանը պատգամավորներին ասել է, որ խմբակցության նիստ է լինելու, որ որոշեն իրենց թեկնածուին, եւ յուրաքանչյուրին առաջարկել է թեկնածություն ներկայացնել։ ՄԻՊ-ի պաշտոնն արդեն 5 օր է՝ թափուր է, բայց ԱԺ խմբակցությունները չեն շտապում թեկնածուներ առաջադրել։ ՄԻՊ-ին առաջադրում են ԱԺ ուժերը, սակայն այս խորհրդարանում սեփական թեկնածուին օմբուդսմենի պաշտոնում ընտրելու հնարավորություն ունի միայն իշխանական «Քաղպայմանագիրը», որի ձայները բավարարում են միանձնյա ընտրության համար․ այս դեպքում անհրաժեշտ է առնվազն 65 ձայն, իսկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն։ Թեկնածուին նախ պետք է հավանություն տան պատկան հանձնաժողովում, ապա հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: ԱԺ հերթական նիստը փետրվարի 7-ին է»:Ավելին12:0527.01.23 -
ՀասարակականՀայաստանի քաղաքացիները կկարողանան ԱՄԷ այցելել առանց վիզաներիՀայաստանի քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի նախնական ձևակերպման ։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև 2009թ. հունիսի 21-ի Փոխըմբռնման հուշագրում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին»: Հայաստանի քաղաքացիների համար կապահովվի ազատ մուտք դեպի ԱՄԷ, ինչի արդյունքում ոչ միայն կաճի զբոսաշրջային հոսքը, այլև կամրապնդվեն տնտեսական և գործարար կապերը, ինչպես նաև կակտիվանան միջազգային և միջմշակութային կապերը։ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է տարածաշրջանում, ԱՄԷ-ից Հայաստան երկկողմ առևտրի և ներդրումների ծավալը մշտապես ավելանում է։ Զգալիորեն զարգանում է զբոսաշրջությունը, ավելանում է Երևանի և ԱՄԷ քաղաքների միջև ուղիղ չվերթների քանակը։ Երկու երկրներն էլ արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ։ 2022 թվականի ամռանը առանց վիզայի ռեժիմը սկսեց գործել Արաբական Միացյալ Էմիրությունների և Վրաստանի միջև։ Երկու երկրների սովորական անձնագրեր ունեցողները կարող են մուտք գործել առանց վիզայի, անցնել տարանցումով և գտնվել մյուս կողմի պետության տարածքում ՝ մուտքի օրվանից ոչ ավելի, քան 90 օր։ Անայցագիր ռեժիմը սահմանվել է Վրաստանի և ԱՄԷ կառավարությունների միջև Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Հարկ է նշել, որ Թբիլիսին և Աբու Դաբին պայմանավորվել են կարճաժամկետ անայցագիր ռեժիմ սահմանել 2022 թվականի մարտին։ Ավելի վաղ Վրաստանի քաղաքացիները կարող էին ԱՄԷ մուտք գործել միայն դիվանագիտական և ծառայողական անձնագրերով: Արաբական Միացյալ Էմիրություններ ժամանող զբոսաշրջիկներն այլևս կարիք չունեն ներկայացնել պատվաստման վկայական կամ բացասական ՊՇՌ թեստի արդյունքներ՝ թռիչք նստելու համար: Միևնույն ժամանակ, Դուբայում կանգառով ճանապարհորդող ուղևորները պետք է հետևեն վերջնական ուղղությունների պահանջներին:Ավելին11:5027.01.23 -
Իրավական27-ամյա տղամարդը Եղեգնուտ գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է մեկ կանգուն ծառՈստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները հունվարի 26-ի ժամը 19.30-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր 5,5 խմ փայտանյութով: 27-ամյա վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է մեկ կանգուն ծառ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ավելին11:4227.01.23 -
ԱրցախԱրցախից Հայաստան է տեղափոխվել 3 հիվանդԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Ստամոքսի անտրալ հատվածի քաղցկեղ` ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների ախտահարումով», «Ձախ կրծքագեղձի քաղցկեղ» և «Զույգ ծնկների վալգուսային դեֆորմացիա, վիճակ հեմիէպիֆիզեոդեզից հետո» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 27-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 9 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 16 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։Ավելին11:3927.01.23 -
ՔաղաքականՈվ է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն ԱՀԾ պետի պաշտոնի համար․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում առաջադրելու հարցում մեծ դերակատարում են ունեցել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ: Մասնավորապես, նրանցից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ եթե Քրիստիննե Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին, ապա իրենք ամեն կերպ կօգնեն Հայաստանին, կնպաստեն նորաստեղծ այդ կառույցի զարգացմանը: Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ թեկնածությունը հենց Գրիգորյանի վրա է կանգ առել, որից հետո էլ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական է տվել օմբուդսմենի պաշտոնից: Նկատենք՝ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ: Այդ կառույցի կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է Վարչապետին», իսկ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է»:Ավելին11:3527.01.23 -
ՔաղաքականՓաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, թե Հայաստանում ունենք պատահարների, զոհերի ու վիրավորների թվի նվազում: Նա, մասնավորապես, նշել էր. «2019-ի համեմատությամբ՝ 2022-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10.2 տոկոսով, 2022 թվականին՝ 4308, 2019 թվականին՝ 4799»: «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ների վերաբերյալ տվյալները իրականությանը չեն համապատասխանում։ Բանն այն է, որ Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցած գրեթե բոլոր վթարները արձանագրվում են ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ այնուհետեւ փոխանցվում Ավտոապահովագրողների բյուրո։ Ըստ այդ տվյալների՝ ՃՏՊ-ների թիվն իսկապես նվազել է, սակայն այն շատ հեռու է նախարարի հնչեցրած թվից։ 2021թ.-ին հատուցվել է 25,633 պատահարի վերաբերյալ դիմում, չեն բավարարվել կամ հատուցումից հրաժարվել են 7298-ը։ Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների թվից։ Սա կարող է նշանակել, որ վթարների, ՃՏՊ-ների մեծ մասը չի արձանագրվում իրավապահ մարմինների կողմից։ Բացի այդ, նորանշանակ նախարարը նաեւ հակասել է ինքն իրեն. ՃՏՊ-ների քանակը 2019-ի հետ համեմատելիս հայտնեց, որ 2022-ին արձանագրվել է 4008 ՃՏՊ, քիչ հետո՝ արդեն 2021-ի հետ համեմատելիս, ՃՏՊ-ների քանակը «դարձավ» 4009։ Մեկ այլ դեպքում, խոսելով վիրավորների մասին, Վահե Ղազարյանը հայտարարեց. «Վիրավորները՝ 646 (նկատի ուներ, թե որքանով է կրճատվել քանակը,- խմբ.) կամ 9?5 տոկոսով։ 2022 թվականին՝ 6155, 2019 թվականին՝ 6008»։ Այսպիսով, ստացվում է՝ նորանշանակ նախարարը ոչ ճիշտ թվեր է ներկայացնում հանրության դատին»:Ավելին11:2727.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱրգենտինայի ԱԳՆ-ն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունըԱրգենտինայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արգենտինայում հրապարակվող Diario Armenia պարբերականին: Լրատվամիջոցը նշում է, որ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոն հունվարի 26-ին արտգործնախարարության իր գրասենյակում ընդունել է Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի (ՀԱԽ) տարածաշրջանային տնօրեն Արամ Մուրադյանին։ «ՀԱԽ տնօրենն իր ծայրահեղ մտահոգությունն է հայտնել հումանիտար իրավիճակի առնչությամբ, որում հայտնվել է Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) արդեն 45 օր շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակումից։ Արտգործնախարարին նաև ասվել է Արգենտինայի կողմից ադրբեջանական պետության գործողությունները դատապարտելու և մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժը երաշխավորելը պահանջելու անհրաժեշտության մասին», - նշում է պարբերականը։ Հանդիպումից հետո Արգենտինայի ԱԳՆ-ն «իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծել միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը»։ «Նախարարը նաև կրկնել է այն սկզբունքները, որոնք ուղղորդում են Արգենտինայի գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության և վեճերի խաղաղ կարգավորման հարցում», - նշում է Diario Armenia-ն։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Արգենտինայի Արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Կլաուդիո Ջ. Ռոզենցվայգը, Եվրոպական հարցերով նախարար Պաբլո Մ. Պինեյրոն և Ֆլորենսիա Զանիկյանը՝ Հայ Ազգային Խորհրդից:Ավելին11:2027.01.23 -
ԻրավականԲացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպքՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Օրերս Աթենք-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում ընտրել է մաքսային հսկողության երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո քաղաքացին մաքսային ծառայողների կողմից ուղեկցվել է «Կարմիր ուղի» հսկողության գոտի, որտեղ մաքսային հսկողության են ենթարկվել նրան պատկանող ուղեբեռները: Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ուղեբեռներում առկա է տարբեր տեսակի և չափի չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ: Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով նշանակվել է շուրջ 250 հազար ՀՀ դրամի չափով տուգանք` չհաշվարկված մաքսային վճարների ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով: Բացի այդ՝ նշված մուշտակները քաղաքացու կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել են, որի արդյունքում էլ վերջինիս կողմից վճարվել են օրենքով սահմանված շուրջ 1,3 միլիոն ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ: Մանրամասները՝ տեսանյութումԱվելին11:1227.01.23 -
ՏարածաշրջանԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցելԴեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, իսկ ևս մեկը վիրավորվել է։ Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։Ավելին11:0527.01.23 -
ՔաղաքականԷդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաեւ ներկուսակցական քննարկումներին: Նա վերջերս հրաժարվեց ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ ղեկավարում է, չնայած նրան արդեն փոխարինողի անուն կա՝ Սարգիս Խանդանյան։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աղաջանյանը մտադիր է լքել Հայաստանը եւ շարունակել իր գործունեությունը որպես դեսպան: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ թիմակիցներն Աղաջանյանից ուղիղ հետաքրքրվել են՝ ինչ է մտադիր անել, ուզում է արդյոք դեսպանի աշխատանքի անցնել, սակայն նա խուսափողական պատասխաններ է տվել եւ ոչինչ հստակ չի ասել: Թիմակիցներին զարմացրել է Աղաջանյանի այս պահվածքը, քանի որ նա հիմնականում աչքի է ընկել իր ակտիվությամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աղաջանյանը խուսափում է այս հարցով որեւէ քննարկում ունենալ անգամ Փաշինյանի հետ: Պատգամավորը նախընտրում է միայն խորհրդարանում քննարկում-հանդիպումներ ունենալ դրսից Հայաստան ժամանած պաշտոնյաների կամ պատգամավորների հետ, իսկ կուսակցական քննարկումներից խուսափում է. եթե անգամ մասնակցում է թիմակիցների հետ որեւէ հանդիպման, ապա շատ չեզոք է իրեն դրսեւորում»:Ավելին10:5727.01.23 -
ԻրավականՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ներգործության, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և անօրինական միգրացիայի կազմակերպման, դատական ակտը չկատարելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու և ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին10:5027.01.23