Լրահոս
Իրավական
16:22
27.01.23
205

Խաբեությամբ տիրացել էր կնոջ ոսկյա մատանուն. քրեական հետախույզների բացահայտումը

Img default alt hy

Ոստիկանության Արմավիրի բաժնում 70-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ խարդախության զոհ է դարձել: Հունվարի 18-ին անհայտ անձը մոտեցել էր նրան, իբր բարեգործական նպատակով տվել էր թղթե փաթեթ ու ասել, որ փաթեթում մեծ գումար կա:

Նաև խոստացել էր, որ ամեն ամիս նրան է փոխանցելու 500 դոլար, այնուհետև խաբեությամբ վերցրել էր կնոջ ոսկյա մատանին: Կինը տանը բացել էր փաթեթը և տեսել, որ այնտեղ փող չկա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն արագ հայտնաբերեցին խարդախություն կատարած տղամարդուն: Հունվարի 23-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Արմավիրի բաժին տեղափոխվեց 64 տարեկան մի տղամարդ։ Նա խոստովանել է արարքը:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվածը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: