Լրահոս
Քաղաքական
09:11
28.01.23
359

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Եռաբլուր». Նրան «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով․ News.am

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների ու իշխող խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ քիչ առաջ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Զոհված զինծռայողների ծնողները Նիկոլ Փաշինյանին «դիմավորեցին» նրան «թուրք», «հայասպան», «դավաճան» անվանելով: Նրանք նաև տարբեր վիրավորական խոսքեր հնչեցրին:

NEWS.am-ի թղթակիցը «Եռաբլուրից» հաղորդում է, որ բանակի օրվան նվիրված միջոցառումը, ինչպես 44-օրյա պատերազմից հետո «Եռաբլուրում» բոլոր միջոցառումները Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, փակ է լրատվամիջոցների համար:

Տարածքը հսկում են մեծ թվով ոստիկանության զորքեր, կարմիր բերետավորներ: Անգամ պանթեոնի ներքևի հատվածում ավտոբուսներով մեծ թվով ոստիկաններ են տեղակայված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան,  առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր է  կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: «Եռաբլուրից» NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբողջ տարածքը խիստ հսկողության տակ է: Այստեղ են նաև մեծ թվով սև և կարմիր բերետավորներ:

Նշենք, որ այստեղ են նաև զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք փորձելու են թույլ չտալ, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին: