Լրահոս
Արցախ
23:30
27.01.23
166

Անտանելի անորոշություն. Արցախի ֆիզիկական ու քաղաքական բլոկադան

Արցախի բլոկադայի 47-րդ օրն է: Արցախ չեն հասել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 350 տոննա հումանիտար բեռները, մնացել են Գորիսում: Իսկ Արցախում փոքրիկների համար լավագույն նվերն արդեն ոչ թե շոկոլադն ու խաղաղլիքներն են, այլ կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը: 

Այսօր Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից Կարմիր խաչի միջնորդությամբ երեք հիվանդների տեղափոխել են Հայաստանի  մասնագիտացված բժշկական կենտրոններ։