Լրահոս
Արցախ
22:35
27.01.23
158

Արցախցիների հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի է ամրապնդվում վստահությունը. Վարդանյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում:

«Մարտունեցիների հարցերն ավելի շատ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, երկրի անվտանգության ու ապագայի մասին էին, քան թե ընթացիկ դժվարությունների: Նրանք ասում էին, որ ոչ մի իրավիճակում չեն պատրաստվում հեռանալ ու թողնել իրենց տունը:

Ամեն անգամ այսպիսի հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք կարող ենք հասնել հաջողությունների»,- տեղեկացրել է պետնախարարը։