Լրահոս
2023-01-28
-
ՄիջազգայինԻրանի ԱԳ նախարարը չի ուզում, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը «թշնամիներն օգտագործեն»Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը դատապարտել է Միացյալ Նահագները։ Պետդեպի խոսնակը հայտարարել է, որ միանում են Ալիևի կոչին՝ արագ քննել, նրա խոսքով, անընդունելի բռնությունը։ Իրանի արտգործնախարարը այցելել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորվածներին: Նրանցից մեկին վիրահատել են, մյուսի վիճակը բժիշկները բավարար են գնահատում:Ավելին14:3028.01.23 -
ՀասարակականՇիրակի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Ազատամարտիկների պանթեոն»Հունվարի 28-ին` ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը, զինվորականներ, ազատամարտիկներ այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել հերոս զինվորների հիշատակին։Ավելին14:2528.01.23 -
ՀասարակականԹող Տերը ողբերգություններից, կորուստներից ու ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր»Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար կյանքը տված նահատակների հիշատակին:Ավելին14:1528.01.23 -
ՍպորտԵթե չհաղթենք Ժիրոնային, դա աղետ կլինի․ Չավի«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղից իր ակնկալիքներով։Ավելին14:0728.01.23 -
ՔաղաքականԲանակի վերածնունդ լինելու է. Տիգրան ԱբրահամյանՓառք ու պատիվ բանակի անհրաժեշտությունը գիտակցողներին, հիմնադիրներին, կայացնողներին, իրենց բանակի մասնիկը համարողներին:Ավելին13:5828.01.23 -
ՀասարակականՍերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվելՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին:Ավելին13:5028.01.23 -
ՀասարակականԱրագածոտնի և Շիրակի մարզերում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին13:4028.01.23 -
ԱշխարհՆոր մանրամասներ Երուսաղեմում հայկական ռեստորանի վրա հարձակման միջադեպիցԵրուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը մանրամասներ է հայտնել Երուսաղեմում ծայրահեղականների կողմից հայկական ռեստորանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աղան աբեղա Գոգչյանը պատմեց, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատ»-ի մոտ, երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը: «Այդ պահին ռեստորանում նստած են եղել հայեր, արաբներ, նաև հրեաներ: Ծայրահեղականները ռեստորանների աշխատակիցներին հրահրիչ խոսքեր են ասել, վանկարկել են «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին» և նմանատիպ սադրիչ արտահայտություններ են թույլ տվել, ինչից հետո էլ խնդիրը ծագել է: Այդ հրահրիչ խոսքերից հետո սկսել են միմյանց վրա աթոռներ նետել, ռեստորանում նստած մարդիկ առանց վճարելու հեռացել են, սակայն հետո զանգել են ռեստորանի սեփականատեր Միհրան Գրիգորյանին, աջակցություն են հայտնել նրան և խոստացել են վերադառնալ ու վճարել»,- մանրամասնեց նա:Ավելին13:3228.01.23 -
Քաղաքական«Չհանդուրժել Հայոց բանակի դիտավորյալ կազմաքանդումը». օրվա ուղերձներըՕրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը հիշել է հունվարի 19-ի զինվորական կացարանի հրդեհի մասին, որ 15 զինվորի կյանք խլեց: Փաշինյանը գրել է, թե ուզում է ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից, նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել: «Այսօր դեռ ապաքինված չեն 44-օրյա պատերազմի վերքերը»,- օրվա ուղերձում նկատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղերձում գրել է, որ առաջնային և հրատապ է ազգային ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը:Ավելին13:3028.01.23 -
ՄիջազգայինՀամացանցում տարածվել է Մոսկվայի «Կուրսկայա» մետրոյի կայարանում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի մասին տեսանյութԿադրերում երևում է, թե ինչպես է կռվարարը ոտքով հարվածում երկու տղամարդու։ Տուժածներից մեկը պառկած է հատակին, երկրորդը փորձում է հեռանալ։Ավելին13:2428.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. Քերեն ԴոնֆրիդԼաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։Ավելին13:1628.01.23 -
ՔաղաքականՀայաստանն առանց դիվանագետների․ Նիկոլ Փաշինյանի գանգրահեր մարտահրավերն ԱԳՆ-ին․ 168.amՆիկոլ Փաշինյանը հերթական էքսցենտրիկ կադրային նորարարությունն է կատարել՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում խեղկատակ նշանակմամբ։ Նախկինում որպես ակտիվիստ հանդես եկած երիտասարդը հասցրել է աչքի ընկնել ոչ ավանդական արտաքինով, Արցախի վերաբերյալ հեգնական, իսկ հետո՝ ողբերգական իրականություն դարձած հայտարարություններով և հակառուսականությամբ։ Այս հատկանիշների շարքում ամենաանշառն արտաքինն է՝ մարդ է, ինքն է որոշում՝ ինչ սանրվածքով կամ ինչպիսի գուլպաներով ներկայանալ հանրությանը։ Ավելի վտանգավոր են երիտասարդի մյուս «հակումները», որոնք այլևս դառնալու են Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշներ։Ավելին13:0828.01.23 -
ՀասարակականՈւղիղ I Հավաք՝ Հանրապետության հրապարակում և քայլերթ դեպի ԵռաբլուրՈւղիղ I Հավաք՝ Հանրապետության հրապարակում և քայլերթ դեպի ԵռաբլուրԱվելին13:0328.01.23 -
ՔաղաքականՀայկական բանակի 31-րդ տարեդարձն է. ոստիկանական խիտ շարքեր՝ զոհվածների հարազատների և իշխանության միջևԱյսօր հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձն է: Արդեն Գիշերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները գնացել էին Եռաբլուր, որպեսզի ամեն գնով խոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի առավոտյան այցը զինվորական պանթեոն: Չնայած դրան՝ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, հանրապետության և Ազգային ժողովի նախագահների, այլ բարձրաստիճան թիմակիցների ուղեկցությամբ, ըստ էության, անխոչընդոտ մտել է Եռաբլուր, պսակներ ու ծաղիկներ դրել: Զոհված զինծառայողների հարազատներին պաշտոնյաներից բաժանել են ոստիկանական խիտ շարքերը:Ավելին12:5928.01.23 -
ՔաղաքականՎերջին տարիներին ամեն կերպ վարկաբեկել են մեր բանակը, դավաճանել նրան, բայց մենք պարտավոր ենք նորից մեկ մարմին դառնալ ու վերականգնվել. ՎանեցյանԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:Ավելին12:5028.01.23 -
ՀասարակականԱմուր թիկունք կանգնենք մեր պաշտպաններին, ամրացնենք մեր տղաների հենարանը. Տիգրան ԱվինյանՀայոց բանակը հայ զինվորն ու հայ սպան է, հայրենիքի պաշտպանն ու խաղաղության միակ պահապանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:Ավելին12:4228.01.23 -
ՍպորտՏեդեսկոն կարող է գլխավորել եվրոպական հավաքականը«Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն կարող է գլխավորել Բելգիայի հավաքականը, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է HLN-ը։Ավելին12:3528.01.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ներողություն է խնդրում Փաշինյանը՝ բանակի 31-րդ տարեդարձի օրըՀայլուր 12։30 Ներողություն է խնդրում Փաշինյանը՝ բանակի 31-րդ տարեդարձի օրըԱվելին12:3028.01.23 -
ՔաղաքականՊետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն․ «Թաթոյան» հիմնադրամՄենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ: Նրանք իրենց կյանքի ու առողջության հաշվին պաշտպանում են մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանի են հարգանքի ու խոնարհման, ասվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուղերձում։Ավելին12:2528.01.23 -
ՔաղաքականՇարունակվող պարտության այս օրերին դժվար է խոսել նոր հաղթանակների մասին, բայց, վստահաբար, դրանք լինելու են. Վահե Հակոբյան«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:Ավելին12:2028.01.23