Լրահոս
Հասարակական
22:20
27.01.23
152

«Անհայտ սրվակից գազ է արձակվել». Հրազդանում 11 աշակերտ դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց

 

Մանկական խա՞ղը, թե՞ ինչ-որ մեկի չար կատակն է հիվանդանոց հասցրել Հրազդանի համար 11 դպրոցի աշակերտներին: Այսօր ահազանգ է ստացվել, որ ինչ-որ գազ է օգտագործվել դասաժամի ընթացքում, աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, նրանց տարել են հիվանդանոց, առաջին բուժօգնությունից հետո՝ ճանապարհել տուն: