Լրահոս

2023-01-29
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը
    Ադրբեջանական լրատվամիջոցները հղում տալով երկրի արտաքին գործերի փոխնախարարին հայտնում են, որ Իրանում ամբողջությամբ կասեցրել են դեսպանատան դիվանագիտական ​​գործունեությունը։ Նա ընդգծել է, որ այն ենթադրությունները, թե Իրանում ադրբեջանական դիվանագիտական գործունեությունը ամբողջությամբ չեն կասեցվել, սխալ է։ Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Մեկ հոգի մահացել է, երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել։
    23:17
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը հայտարարել է, որ Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային
    Թուրքիան կարող է որոշում կայացնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ, որը ցնցելու է Շվեդիային: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիլեջիկ քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: «Եթե պահանջվի, մենք կարող ենք այլ մեսիջ տալ (պատասխան- խմբ.): Շվեդիան ցնցված կլինի, երբ մենք այլ ուղերձ տանք Ֆինլանդիայի հարցով»,- ասել է պետության ղեկավարը։ Անցյալ շաբաթ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատանը այրել էին Ղուրանը՝ նախապես այդ գործողության համար Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով։ Էրդողանը զգուշացրել է, որ դրանից հետո Շվեդիան չպետք է հույս դնի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումի համար Անկարայի աջակցության վրա։
    23:05
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բանակցությունները դեռ շարունակվում են․ ՌԴ ՊՆ
    Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։ Պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Մարդասիրական բեռներով բեռնված ավտոշարասյունն անցել է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով։
    22:55
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Պալմեյրասը»՝ Բրազիլիայի սուպերգավաթակիր
    «Պալմեյրասը» «Մանե Գարինչի» խաղադաշտում 4-3 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին» ու պատմության մեջ առաջին անգամ դարձել Բրազիլիայի սուպերգավաթակիր: Բոլոր գոլերը խփել են բրազիլացի խաղացողները: Տանտերերից դուբլ են գրանցել կիսապաշտպաններ Ռաֆայել Վեյգան ու Գաբրիել Մենինոն, հյուրերից՝ հարձակվող Գաբրիել Բարբոսան, մեկ գոլ էլ խփել է հարձակվող Պեդրոն:
    22:43
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոգադիշոյի օդանավակայանում ռուսական ուղղաթիռ է գնդակոծվել
    Մոգադիշոյի օդանավակայանում գնդակոծվել է ՄԱԿ-ի հումանիտար առաքելությանը մասնակցող ռուսական ուղղաթիռը, հայտնում է ՌԴ դեսպանատունը: «Իզվեստիայի» աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 21-ին։ Անհայտ անձինք գնդակոծել են Մի-8ՄՏՎ-1 ուղղաթիռը, վնասվել է մեքենայի աջ շարժիչի կափարիչը։ Դեսպանատնից հայտնել են, որ ուղղաթիռի գնդակոծմանը մասնակցել է ՌԴ-ում արգելված «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը: «Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ռուս օդաչուները շարունակում են աշխատանքը բնականոն ռեժիմով»,– ասել են դեսպանատանը:
    22:30
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան մի շարք շրջաններում մերկասառույց է սպասվում
    Հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Երևանում ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։
    22:17
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Անտառային փ. 158/1, 166 շենքեր և 45-184 առանձնատներ, Սարմենի փ. 43-90 առանձնատներ, 11։00-17։00 Վարդաշեն 1փ. 41-142 առանձնատներ, Արմավիրի մարզի 11։00-17։00 Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 12։00-15։00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Հրազդան քաղաք` Չարենցի, Խանջյան, Երևանյան փողոցներ, Շինարարների նրբանցք, Աղբյուրակ թաղամաս, Հրազդան ՀԷԿ-ի պլատինան, «Շիրազ» ՍՊԸ, 11:00-16:00 Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս մասնակի, Վերին Պտղնի, Ներքին Պտղնի գյուղեր և հարակից տարածքներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    22:05
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թագավոր Չարլզ III-ը ցանկանում է, որ արքայազն Հարրին մասնակցի իր թագադրմանը
    Թագավոր Չարլզ III-ը Քենթերբերիի արքեպիսկոպոսին խնդրել է միջնորդել իր երկու որդիների միջեւ համաձայնությանը, որպեսզի արքայազն Հարրին կարողանա մասնակցել իր թագադրման արարողությանը։ Մեծ Բրիտանիայի միապետը խնդրել է Ջասթին Ուելբիին, ով կանցկացնի թագադրումը, օգնել լուծել 40-ամյա արքայազն Ուիլյամի եւ 38-ամյա արքայազն Հարիի միջեւ առկա լարվածությունը՝ մայիսին կայանալիք թագադրման արարողությունից առաջ, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներին: Աղբյուրները պարզել են, որ արքայազն Ուիլյամը, արքայազն Հարիի «Spare» հուշերի գրքի թողարկումից հետո, ցանկանում է, որ իր կրտսեր եղբայրն ու կինը՝ Մեգան Մարքլը, հեռու լինեն Վեսթմինսթերյան աբբայությունից: Հաղորդվում է, որ գահաժառանգը զգուշանում է, որ զույգը կստվերի Չարլզ թագավորի պահը: Այնուամենայնիվ, թագավորը կարծում է, որ զույգի բացակայությունը ավելի շատ դրամա կառաջացնի, քան նրանց ներկայությունը, ասում են աղբյուրները, չնայած նախկինում պնդում էին, որ նա «ցանկություն չունի» Հարրիի հետ շփվելու: Հաղորդվում է, որ նրանց ներկայության դիմաց 74-ամյա միապետը պատրաստ է ոչ պաշտոնական երաշխիքներ տալ, որ Հարրին կարող է պահպանել իր տիտղոսները, Mail-ին հայտնել են աղբյուրները:
    21:52
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վրաստանի դատախազությունը Բաթումում շան սպանության գործով մեղադրանք է առաջադրել
    Վրաստանի դատախազությունը մի անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրել՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որի հետեւանքով կենդանի է մահացել, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»։ «Մեղադրանքը ներկայացվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի առաջին մասով (կենդանու նկատմամբ խոշտանգում կամ դաժան վերաբերմունք, որը հանգեցրել է նրա մահվան կամ վնաս հասցրել նրան), որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով», - ասվում է դատախազության տարածած հայտարարության մեջ։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է նշանակել գրավը։ Բաթումիի Կենտրոնական զբոսայգում հունվարի 22-ին վերքերի հետեւանքով անօթեւան շուն է սատկել՝ կենդանուն կրակել են օդաճնշիչ զենքից։
    21:40
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչո՞ւ չի կարելի ամեն օր ալկոհոլ խմել
    Ինչո՞ւ չի կարելի ամեն օր ալկոհոլ խմել` aif.ru-ին պարզաբանել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Սերգեյ Բոյցովը: Նախ, հայտնի է, որ ալկոհոլի ամենօրյա ընդունումը խրոնիկ ալկոհոլիզմի պատճառ է հանդիսանում: Երկրորդ, պետք է նկատի ունենալ, որ ալկոհոլի օգտագործումը, և հատկապես ամենօրյա, լուրջ ռիսկային գործոն է սրտանոթային հիվանդությունների, առաջին հերթին, այսպես կոչված, ալկոհոլային կարդիոմիոպաթիայի զարգացման համար: Կարդիոմիոպաթիայի դեպքում սիրտը զգալիորեն մեծանում է, մինչդեռ նրա գործառույթը` որպես պոմպ, շատ կտրուկ նվազում է: Մարդու մոտ առաջանում է շնչահեղձություն, այտուց, այսինքն՝ զարգանում է սրտի անբավարարություն։ Բայց ամենավատն այն է, որ սրտի նման փոփոխությունը հաճախ հանգեցնում է հանկարծակի մահվան՝ կյանքին սպառնացող առիթմիայի, փորոքային ֆիբրիլյացիայի զարգացման պատճառով: Բացի այդ, ալկոհոլի ամենօրյա ընդունումը կարող է հրահրել մեկ այլ տեսակի սրտի ռիթմի խանգարման զարգացում, որն ինքնին հաճախ սուբյեկտիվորեն լավ հանդուրժվում է, մարդիկ կարող են նույնիսկ չիմանալ, որ ունեն ռիթմի այս խանգարումը:
    21:25
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ
    «Ալաշկերտը» երկկողմանի համաձայությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Երևանյան թիմում իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն։
    21:10
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել
    Երուսաղեմում փորձել են փորձել Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խրակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։ «Յունուարի 28-ի ուշ երեկոյեան, երկու հրեայ ծայրայեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթեւեկութեանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարուածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների աւտոմեքենային: Հայ երիտասարդները մեքենայից իջնելով քաղաքաւարի խօսել եւ հարցրել են. «Ինչո՞ւ էք հարուածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք յարգում ենք հրեաներին ինչո՞ւ էք էսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»: Հրեայ ծայրայեղականներից մէկը սկսել է բղաւել. «Դուք այստեղ թաղամաս չունէ՛ք: Սա մե՛ր երկիրն է, գնացէք մեր երկրից»: Եւ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաեւ մե՛ր երկիրն է, մեր տունը այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնուել, ուրիշ տեղ չունենք գնալու», միւս ծայրայեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին եւ երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպէսզի ոստիկաններին յանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցութիւնը թոյլ չի տուել եւ հայ երիտասարդին, ընկերը տեղափոխել է հիւանդանոց: Հիւանդանոցից վերադառնալուց յետոյ, հայ երիտասարդները բողոք են ներկայացրել ոստիկանութիւն: Ոստիկանները յայնտաբերել են երկու հրեայ ծայրայեղականներին եւ ձերբակալել նրանց: Նրանցից մէկին լուսաբացին ազատ են արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալուած է: Այս դէպքից մէկ ժամ անց, հրեայ ծայրայեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք եւ հանել պատրիարքարանի խաչակիր եւ Հայաստանի Հանրապետութեան դրօշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները նկատելով այդ՝ մօտեցել և արգելել են հրեայ ծայրայեղականների գործողութիւնները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել աւելի փոքր խմբով, այս անգամ դիմակաւրուած: Դիմակաւոր ծայրայեղականները նորից փորձել են կռիւ հրահրել, հայ երիտասարդների ուղղութեամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին եւ փախել ոստիկանութեան ուղղութեամբ: Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, եւ երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց՝ բղաւել են. «Տեռորիստական յարձակո՜ւմ, տեռորիստական յարձակո՜ւմ»: Ոստիկանները կարծելով, որ հրեայ ծայրայեղականների բղաւոցները ճիշտ են՝ փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զէնքերը պահելով նրանց վրայ՝ ծեծի են ենթարկել մի քանիսին, եւ նրանցից Գևորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանութիւն, այն մեղադրանքով թէ վերջինս յարձակուել է ոստիկանի վրայ, որը իրականութեան հետ աղերս չունի: Գէորգ Քահկէճեանին մի գիշեր պահել են ոստիկանութիւնում, յաջորդ օրը՝ Յունուարի 29-ին, կէսօրից յետոյ, Նորին Ամենապատուութիւն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր անմիջական միջամտութեամբ եւ դատարանի որոշմամբ Գէորգ Քահկէճեանը ազատ է արձակուել եւ տրուել է 20-օրեայ տնային կալանք: Եւ քանի որ Գէորգ Քահկէճեանը ունի մարմնական վնասուածքներ, վանքի փաստաբանի միջնորդութեամբ ոստիկանութիւնը թոյլ է տուել, որ վերջինս բժշկական հետազօտութիւն անցնի»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը:
    21:00
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանի Սպահան քաղաքում գտնվող պաշտպանական օբյեկտի վրա հարձակման հետևում Իսրայելն է․ Wall Street Journal
    Իրանի Սպահան քաղաքում գտնվող պաշտպանական օբյեկտի վրա հարձակման հետեւում Իսրայելն է կանգնած, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։ Հրատարակությանտվյալներով՝ սա Իսրայելի առաջին հարվածն է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ ամիս վերադարձել է իշխանության՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Թել Ավիվի եւ Վաշինգտոնի միջեւ՝ Թեհրանին հակազդելու նոր ուղիների շուրջ բանակցությունների ֆոնին։ Աղբյուրի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Իրանի Տիեզերական հետազոտությունների կենտրոնին պատկանող օբյեկտի մոտ գտնվող զինամթերքի գործարանը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ բալիստիկ հրթիռների վրա ենթադրյալ աշխատանքներ տանելու համար:
    20:45
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Չոր մաշկի խնամք․ 3 հիմնական սխալներ, որոնք թույլ ենք տալիս
    Ալկոհոլ պարունակող կոսմետիկայի օգտագործումը Կոսմետիկ արտադրանքի բաղադրության մեջ պարունակվող սպիրտը կարող է չորացնել մաշկը՝ խախտելով պաշտպանիչ պատնեշը, թթվային հավասարակշռությունը, միկրոֆլորան եւ հեռացնել ճարպի բնական շերտը։ Չոր մաշկ ունեցողները չպետք է օգտագործեն ալկոհոլ պարունակող տոնիկներ եւ լոսյոններ՝ նախատեսված յուղոտ մաշկի համար։ Ոչ բավարար խոնավացում եւ սնուցում Որակյալ խոնավացումն ու սնուցումը չոր կամ ջրազրկված մաշկի խնամքի հիմնական մասն են կազմում։ Բացի խոնավեցնող քսուքի եւ շիճուկի ամենօրյա օգտագործումից, փորձագետները խորհուրդ են տալիս կիրառել լիպիդներով ու բնական յուղերով միջոցներ։ Դրանք կարող են լինել սնուցող դիմակներ կամ գիշերային ասուքներ։ Մի մոռացեք, որ աչքերի շուրջը նույնպես խնամքի կարիք ունի: Ագրեսիվ մաքրող միջոցների չարաշահում Չոր մաշկն իր տեքստուրայով նուրբ ու զգայուն է, եւ որպեսզի այն չվնասի, չբարդացնի իր վիճակը, պետք է խոշոր հղկող մասնիկներով սկրաբները փոխարինել ավելի փափուկ էքսֆոլիանտներով, օրինակ՝ կաթնային կամ մրգային թթուների հիման վրա պատրաստված պիլինգով։ Պրոցեդուրան կատարեք ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:
    20:30
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Adidas-ը խզել է պայմանագրերը բոլոր ռուս ֆուտբոլիստների հետ, բացառությամբ մեկի
    Adidas-ը խզել է պայմանագրերը ռուս բոլոր ֆուտբոլիստների հետ, բացառությամբ իտալական «Տորինոյի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։ Adidas-ը նախկինում համագործակցել է բազմաթիվ ռուս ֆուտբոլիստների՝ Դենիս Գլուշակովի, Ալեքսանդր Սոբոլևի, Մարինատո Գիլյերմեի, Զելիմխան Բակաևի, Իլզաթ Ախմետովի և շատ ուրիշների հետ։ Գերմանական ապրանքանիշի Ռուսաստանից հեռանալուց հետո այս խաղացողների հետ կնքվել է լրացուցիչ համաձայնագիր՝ գործող պայմանագրերի խզման և պայմանագրով նրանց մեկ տարվա փոխհատուցման վճարման վերաբերյալ։ Սակայն Adidas-ը չի խզել պայմանագիրը Ալեքսեյ Միրանչուկի հետ՝ Եվրոպայում ելույթ ունենալու պատճառով։ Գերմանական բրենդի պայմանագիրը Միրանչուկի հետ հաշվարկված է մինչեւ 2026 թվականը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) 2023 թվականին չի օգտագործի Adidas-ի սարքավորումները։ ՌՖՄ-ն ընկերության հետ համագործակցում է 2008 թվականից։ 2021 թվականի օգոստոսին կողմերը պայմանավորվել են նոր համագործակցության շուրջ՝ հաշվարկված մինչև 2026 թվականը։ Մարտի 1-ին Adidas-ը կասեցրել է միության հետ գործընկերության պայմանագիրը։
    20:25
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հանրահայտ Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկը վաճառվել է 3,7 միլիոն դոլարով
    Աշխարհի ամենահին աճուրդի տներից մեկում՝ Sotheby’s-ում, վաճառվել է «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկը։ Դա NBA-ի 2013 թվականի եզրափակչի մարզաշապիկն է, երբ հարձակվողը խաղում էր Մայամիում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Մարզաշապիկը վաճառվել է 3,7 միլիոն դոլարով։ Դա այս աճուրդի տան պատմության մեջ երրորդ ամենաթանկարժեք մարզաշապիկն է։ Մինաչ այդ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է 10,91 միլիոն դոլարով, իսկ Դիեգո Մարադոնայի հայտնի «Աստծո ձեռքը» խաղի շապիկը՝ 9,28 միլիոն դոլարով:
    20:10
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայտնի են «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հաղթողների անունները
    Մոսկվայում կայացել է կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային մրցանակի հանձնման արարողությունը՝ «Ոսկե արծիվ»-ը։ Մրցանակների քանակով առաջատարը Ալեքսեյ Սիդորովի «Աշխարհի չեմպիոն» ֆիլմն է, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այդ մասին հայտնում է РБК-ն։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Սիդորովը, իսկ կինոյի լավագույն դերասան՝ գլխավոր դերակատար Իվան Յանկովսկին։ Ի թիվս ժապավենի այլ մրցանակների՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» (Միխայիլ Միլաշին) եւ «Լավագույն սաունդթրեք» (կոմպոզիտոր Արտեմ Վասիլև): «Լավագույն կինոդերասանուհի» անվանակարգում հաղթել է Իրինա Ստարշենբաումը «Առողջ մարդ» ֆիլմում իր դերի համար, «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում՝ Յուլյա Խլինինան (Ելիզավետա), իսկ Աննա Միխալկովան՝ «Ալիսան չի կարող սպասել» առցանց հեռուստասերիալում նկարահանվելու համար։ Նիկիտա Եֆրեմովը ճանաչվել է առցանց սերիալի լավագույն դերասան, իսկ Եվգենի Ստիչկինը՝ լավագույն հեռուստատեսային դերասան («Ալիբի»): Լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել նաեւ Նուրբեկ Էգենի «Ալիբին», իսկ առցանց հարթակի լավագույն շոու մրցանակը ստացել է Թիմուր Ալպատովի «Նկարիչը» ժապավենը։ Լավագույն ոչ գեղարվեստական ​​ֆիլմ է ճանաչվել Անդրեյ Օսիպովի «Լուսնի փուլը», լավագույն կարճամետրաժ ֆիլմը՝ Տատյանա Ժուկովայի «Ա»-ն։
    19:56
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս. «Զվարթնոց»
    ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման հետևյալ ապրանքները (մեկ ֆիզիկական անձի հաշվարկով)՝ 1.Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը՝ ներառյալ ծխախոտ և ծխախոտային արտադրանք հետևյալ չափաքանակներով՝ 200 սիգարետ, կամ 50 սիգար (սիգարիլլա), կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։ «2. Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ և գարեջուր՝ 3 լիտր։ Անհրաժեշտ է հիշել՝ 3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր ներմուծելիս՝ 3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով ենթակա են վճարման 1 լիտրի դիմաց՝ 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։ Կարևոր է․ Ալկոհոլային խնիչքներ և ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք: Կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների տեղափոխում Կանխիկ դրամական միջոցները և ճանապարհային չեկերը, ենթակա են հայտարարագրման, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։ Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անկախ տեղափոխվող արժեքից։ Կանխիկ դրամական միջոցները և դրամական գործիքները՝ անկախ արժեքից ու քաշից, տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։ Ուշադրություն Ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ և դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր»,-նշվում է պարզաբանման մեջ։
    19:45
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն ցուցմունք կտա «Յուվենտուսի» գործով
    «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է Թուրինի դատախազությունում ցուցմունք տալ «Յուվենտուսի» գործով։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ «Յուվենտուսի» նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ Ռոնալդուն և թիմի մի շարք այլ խաղացողներ հրաժարվել են իրենց աշխատավարձի մի մասից, ֆուտբոլիստներն ամեն դեպքում մասնավոր համաձայնագրեր են ստորագրել, որը նրանց թույլ է տվել ամբողջությամբ ստանալ գումարը՝ առանց ՖԻՖԱ-ին ծանուցելու։ Այդ փաստաթղթերից մեկի համաձայն՝ «Յուվենտուսը» Ռոնալդուին մոտ 19,5 մլն եվրո է պարտք։ Պորտուգալացին իավելի վաղ հրաժարվել էր ցուցմունք տալ այս գործով։
    19:33
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրաշարժ՝ Իրանում․ զգացվել է նաև Հայաստանում
    Հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում՝ 3 բալ, Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    19:20
    29.01.23
    Ավելին