Լրահոս
2023-01-29
-
ԱշխարհՌոբոտը վերածվում է հեղուկի, հետո նորից հին տեսքին վերադառնում. նոր գյուտԼեգոյի ֆիգուրայի տեսքով ռոբոտը դարձել է հեղուկ և արտահոսել խաղալիք բանտի ճաղավանդակներից, որից հետո այն վերադարձել է պինդ վիչակի։ Եվ դա ընդամենը մի քանիսն է այն ամենից, ինչի նա ընդունակ է: Չինաստանից և ԱՄՆ-ից ինժեներները մշակել են մանրանկարչական ռոբոտներ, որոնք կարող են հեղուկից դառնալ պինդ և նորից վերադառնալ նույն ձևի: Ավելին, այս ռոբոտները կարող են գործել փոքր մագնիսների պես և էլեկտրական հոսանք անցկացնել, ինչը շատ հնարավորություններ է բացում դրանց գործնական կիրառման համար: Հետազոտողները մի շարք թեստեր են անցկացրել՝ ցույց տալու այս ռոբոտների հմտությունները: «Մինի տերմինատորները» անցել են խոչընդոտների միջով, որտեղ նրանք կատարել են շարժունակության և փոխակերպման մի շարք առաջադրանքներ: Գիտնականները նաև տեսանկարահանել են, թե ինչպես է Lego մարդանման ռոբոտը հեղուկանում և թափանցում բանտի ճաղերի միջով, նախքան մարմինը նորից հավաքելը: «Տերմինատոր 2» ֆիլմի լեգենդար կադրերին կանխամտածված հղումը գրավել է հանրության ուշադրությունը գյուտի վրա։Ավելին19:0529.01.23 -
ՄիջազգայինՕլաֆ Շոլցն ասել է, որ թույլ չի տա պատերազմ տեղի ունենա ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջևԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր խնդիրն է համարում «անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը չվերածվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի»։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նման հայտարարություն է արել Der Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։ Այժմ Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմ չկա, եւ ինքը, որպես Գերմանիայի կանցլեր, նման սրացում թույլ չի տա, հավելել է Շոլցը։ «Այս հարցում մենք՝ դաշնային կառավարությունում, միասնական ենք, եւ նույն կարծիքին է նաեւ արտաքին գործերի նախարարը՝ Անալենա Բերբոքը», - մեջբերել է DW-ն։ Շոլցը վերահաստատել է դիրքորոշումն այն մասին, որ Կիեւին կործանիչներ մատակարարելու մասին խոսք լինել չի կարող։ Նա նշում է, որ իր վերաբերմունքն այս հարցում չի փոխվել։ Միեւնույն ժամանակ, Շոլցը նախազգուշացրել է «առաջարկների մշտական մրցավազքի մեջ մտնելուց, երբ խոսքը սպառազինության համակարգերի մասին է»: «Եթե Գերմանիայում մեկ այլ բանավեճ սկսվի, հենց որ որոշում կայացվի, դա անլուրջ տպավորություն կթողնի եւ կխաթարի քաղաքացիների վստահությունը կառավարության որոշումների նկատմամբ», - ասել է նա։ Միաժամանակ Շոլցը հայտարարել է, որ շարունակելու է փորձել ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ուղիղ զրույցներում։ «Ես կշարունակեմ հեռախոսով խոսել Պուտինի հետ, եթե զրույցի անհրաժեշտություն լինի», - ասել է նա՝ հավելելով. «Պուտինից է կախված Ուկրաինայից զորքերի դուրսբերման եւ այս սարսափելի, անիմաստ պատերազմի ավարտի մասին որոշումը, որը հարյուր հազարավոր մարդկանց կյաքեր է արժեցել»: «Կոչերով Պուտինը բազմիցս հասկացրել է, որ «ցանկանում է բռնի ուժով վերցնել հարեւան պետության մասերը», - ասել է Շոլցը՝ նշելով, որ դա անընդունելի է։ Գերմանիայի կանցլերի խոսքով, ի թիվս այլ հարցերի, Պուտինի հետ իր զրույցներում շոշափվել են հստակ հարցեր, ինչպիսիք են ռազմագերիների փոխանակումը, Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կամ Զապորոժիեի ատոմակայանին վերաբերող հարցը։Ավելին18:5229.01.23 -
ՍպորտՀայաստանի բռնցքամարտի առաջնության ժամանակ լինելու է բողոքարկման նոր ձևաչափ ու հանձնաժողովԿայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովը` ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ։ Համաժողովին ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը բարձր գնահատեց ֆեդերացիայի աշխատանքն ու ձեռքբերումները։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ համաժողովի օրակարգում հետևյալ հարցերն էին․ 1. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի 2021-2022թթ․ հաշվետվության ներկայացում։ 2. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ մարզային ֆեդերացիաների հիմնադրում (Ֆեդերացիայի միջոցով, որտեղ առկա չէ մարզային ֆեդերացիան) 3. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի 2023 թվականի գործունեության (այդ թվում օրացուցային պլանի) ներկայացում 4. Երևանում 2023 թվականի ապրիլին կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնության նախապատրաստման նպատակով կազմկոմիտեի ստեղծում։ Թեկնածուների առաջադրում 5. Երևանում IBA միջազգային մրցաշարերի Եվրոպական մայրցամաքի առաջնությունների ընդունման հարցի քննարկում, կազմկոմիտեի ստեղծում։ Թեկնածուների առաջադրում։ Համաժողովի ընթացքում բարձրաձայնվեցին ու քննարկվեցին նաև Հայաստանի առաջնություներին և մրցավարությանը նաև միջազգային ստուգատեսներին մեր հավաքական թիմերի պատշաճ մասնակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի առաջնության ժամանակ լինելու է բողոքարկման նոր ձևաչափ ու հանձնաժողով։Ավելին18:4029.01.23 -
ՍպորտՄիլանի խոշոր հաշվով պարտությունը՝ Սան-ՍիրոյումԻտալական Ա Սերիայի 20-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 2:5 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»: Հյուրերի կազմում գոլ խփեցին Դեֆրեյը, Ֆրատեսին, Բերարդին, Լորիենտեն ու Մատեուս Հենրիկը: Միլանյան թիմից գոլ խփեցին Ժիրու ու Օրիջին։ Այս խաղից հետո Պիոլիի գլխավորած թիմը 38 միավորով 4-րդն է: «Սասուոլոն» 16-րդն է 20 միավորով:Ավելին18:2729.01.23 -
ԱշխարհԿուբանում հրդեհի հետևանքով երեք մանկահասակ երեխաները ողջ-ողջ այրվել ենԿրասնոդարի երկրամասի Օկտյաբրսկոյե գյուղում տեղի ունեցած սարսափելի հրդեհի հետեւանքով երեք մանկահասակ երեխաներ ողջ-ողջ այրվել են, տեղեկացնում է Interfax-ը։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ բազմազավակ ընտանիքի տան ծուխը նկատել են հարևանները և անմիջապես կանչել հրշեջներին։ Հրդեհը մարելուց հետո շենքում գտել են զոհված երեխաների մարմինները։ Նրանց մայրը, ինչպես նաև նրա 7 և 12 տարեկան դուստրերը հոսպիտալացվել են։Ավելին18:1529.01.23 -
ՍպորտԿրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանումԱրգենտինացի մոդել և Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, այս հանգստյան օրերին ընտանիքի հետ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքի հայկական Լավաշ ռեստորանում նշել է իր 29-ամյակը։ Այս մասին հայտնում է alarabiya.net-ը։ Ինստագրամի իր էջում Ջորջինան լուսանկար է հրապարակել, որում կ սիրելիի և երեխաների հետ՝ եռահարկ տորթի ֆոնին։Ավելին18:0229.01.23 -
ՔաղաքականՏարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել․ Արմեն ՊետրոսյանԱրաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարածաշրջանային «կաթսան» եռում է, բայց միջի «ապուրը» դեռ չի եփել Հունվարի 27-29-ին տեղի են ունեցել արտաքուստ միմյանց հետ ուղիղ կապ չունեցող մի շարք իրադարձություններ, որոնք փոխլրացնելով խիստ պայթյունավտանգ են դարձրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։ Հունվարի 27-ին ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Երուսաղեմում (7 զոհ), որին խոստացել է «հզոր և անհապաղ» պատասխան տալ Իսրայելի պատմության ամենից աջակողմյան կառավարության վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նույն օրն Իսրայելում հանդիպել են «Մոսադ»-ի ևԿՀՎ-ի ղեկավարները։ Նույն օրը տարածվել է «Իրանի հետ հարաբերություններում ռազմական սցենարը չբացառելու» վերաբերյալ Ջ. Բայդենի տեսակետը։ Նույն օրը զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ(1 զոհ)։ Բաքվին համակողմանի աջակցության մասին են հայտարարել Թուրքիան ու Իսրայելը։ Արդեն հունվարի 28-29-ին տեղեկատվություն տարածվեց իրանական ռազմական օբյեկտների դեմ հարձակման մասին, որի պատասխանատվությունը ուղղակի կամ անուղղակի կերպով(հակակառավարական «Մոջահեդդինե Խալղ» կազմակերպություն) դրվում է Իսրայելի վրա։ Վերոնշյալի համատեքստում տարածաշրջանում եփվող «ապուրի» բաղադրիչները համալրող աղը կդառնա Իրանի պատասխանը տեղի ունեցած հարձակումներին։ Իսկ կաթսան դեռ կեռա, «ապուրը» դեռ եփելու տեղ ունի։ Հ.Գ. 1. Փորձելով տուրք չտալ ընթացիկ իրադարձությունների քարոզչական և հոգեբանական լայն շերտերին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Իրանի դեմ տեղի ունեցած հարձակումն առավելապես հենց հոգեբանական ճնշման հարթությունում է, երկրի ներսում իրավիճակի թեժացմանը նպաստելը և իհարկե, Իրանին առավել մեծ արկածախնդրության մեջ ներքաշելը։ Հ.Գ. 2. Հայաստանի դիրքավորումը պետք է լինի խիստ աչալուրջ։ Քանի որ նախօրեին Իրանում տեղի է ունեցել նաև երկրաշարժ, կարելի է մեկ տեքստով արագանքել երկու իրադարձություններին միաժամանակ»։Ավելին17:5029.01.23 -
ՔաղաքականԲանտերով կամ աքսորով ոչ կվախեցնես, ոչ էլ՝ կվերացնես. Պատգամավորը` ՀՅԴ-ականի մուտքը Հայաստան արգելելու մասինՆիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը՝ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտք Հայաստան արգելելուն: «Երբ ներդաշնակ են և համահունչ ՀՀ իշխանությունների, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը․․․ նիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը՝ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետը։ Սրանք այդպես էլ չհասկացան, որ Դաշնակցությունը սովորական, շարքային կուսակցություն չէ․ Դաշնակցությունը մտածողություն է, արժեհամակարգ է, կենսակերպ է, գենետիկ կոդ է․․․ Բանտերով կամ աքսորով ոչ կվախեցնես, ոչ էլ՝ կվերացնես․․․դուք պարտված եք ու դատապարտված ․․․»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ արգելվել է ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան` առանց որեւէ պատճառաբանության: ցԱվելին17:3729.01.23 -
Արտաքին քաղաքականությունՀռոմի պապը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասինՀռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համար, հաղորդում է Vaticannews.va-ն։ Ստորև ներկայացնում ենք ելույթի արևմտահայերեն տեքստը․ «29 Յունուար 2023ի կիրակնօրեայ Մարեմեան Աղօթքը յատկանշուեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին նորոգուած կոչով` անյապաղ լուծում գտնելու Լաչինի Միջանցքին համար, «անմարդկային» նկատելով Արցախի մէջ շրջափակուած հայ բնակիչներուն իրավիճակը։ Անցեալ 18 դեկտեմբերին Ֆրանչիսկոս Սրբազան Պապը իր մտահոգութիւնը արտայայտած էր Լաչինի միջանցքին մէջ ստեղծուած իրավիճակին կապակցութեամբ, նշելով, թէ ինք «մասնաւորապէս մտահոգ է բնակչութեան մարդասիրական անկայուն պայմաններուն համար», ու այդ պայմաններուն «վատթարացումի վտանգին համար, ձմեռային եղանակի ընթացքին»։ Սրբազան Պապը ապա կոչ ուղղած էր հարցին մէջ ներգրաւուած անձերուն, որ «յանձնառու ըլլան խաղաղ լուծումներ գտնելու` յանուն մարդոց բարօրութեան»։ Նորին Սրբութեան մտահոգութիւնն ու կոչը ուղղուած էին Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչութեան, որոնց շարքին կան 30,000 մանուկներ։ Ազրպէյճանցիներու «բնապահպական» նկատառումներով կատարուած անոնց շրջապատումն ու աշխարհէն մեկուսացումը, մարդասիրական ճգնաժամի մեծ սպառնալիք է եւ ասոր համար է, որ ահամ մէկ ամիս ետք, Նորին Սրբութիւնը չի զլացաւ դարձեալ բարձրացնելու իր ձայնը ու անգամ մը եւս կոչ ուղղելու Լաչինի միջանցքի հարցին լուծում գտնելու համար, իր մօտիկութիւնը արտայայտելով անմեղ բնակչութեան որ կը դիմակայէ անմարդկային պայմաններ։ «Ես կը նորոգեմ կոչս ՝ Հարաւային Կովկասի Լաչինի միջանցքին տարածքին տիրող մարդասիրական լուրջ իրավիճակին ի տես։ Մօտիկ եմ բոլոր անոնց որոնք, ձմռան մէջ, ստիպուած են դիմակայել անմարդկային այդպիսի պայմաններ։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամէն ջանք գործադրել, լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդոց բարօրութեան» ըսաւ Ֆրանչիսկոս Պապը իր ուղղած կոչին մէջ»։Ավելին17:2529.01.23 -
ՍպորտՄիլանի մեկնարկային կազմը Սասուոլոյի հետ խաղումԻտալական Ա Սերիայի 20-րդ տուրում «Միլանը» կընդունի «Սասուոլոյին»: Արդեն հայտնի է միլանյան թիմի մեկնարկային կազմը: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 15:30-ին:Ավելին17:1229.01.23 -
ՏարածաշրջանԻրանի պատասխանը ԻՀՊԿ-ի դեմ ցանկացած գործողության կոշտ կլինի. Ամիր ԱբդոլլահիանԵթե Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ գործողություններ ձեռնարկվեն, որոնք ազդում են Իսլամական Հանրապետության արդյունավետ կառավարման մարմնի և երկրի պաշտոնական ռազմական հատվածի վրա, ապա Իրանի պատասխանը շատ կոշտ կլինի։ Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Արտաքին գործերի նախարարը Իրանի խորհրդարանի չորս ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնց դեմ Եվրոպան պատժամիջոցներ է սահմանել, հայտարարել է. «Եվրախորհրդարանի ակտը ցույց տվեց, որ նրանք պատշաճ պատկերացում չունեն Իրանի ներքին իրավիճակի և նույնիսկ արտասահմանում իրանցիների մասին։ Այս քայլը նաև ցույց է տալիս ձեր գործողությունների և արտահայտությունների արդյունավետությունը երկրի ազգային շահերի և անվտանգության պաշտպանության գործում։ Մենք երկու ամիս առաջ ԵՄ համապատասխան իշխանություններին հայտնել ենք, որ եթե Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ գործողություններ ձեռնարկվեն, որոնք առնչվում են Իսլամական Հանրապետության արդյունավետ ղեկավար մարմնին և երկրի պաշտոնական ռազմական հատվածին, Իրանի պատասխանը շատ կոշտ կլինի»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ ԵՄ երկրները քաջ գիտակցում են սեփական դրությունն ու իրենց խոցելի տեղերը այս հարցի հետ կապված։ «Եվրախորհրդարանի կողմից այս ոչ պարտադիր որոշման ընդունումից հետո Եվրամիության Նախարարների խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել և եկել այն եզրակացության, որ նրանք չեն կարող կրակի հետ խաղալ և գնացել են երկրորդ սցենարով։ Նրանք պատժամիջոցների ցուցակում ներառել են որոշ ֆիզիկական անձանց անուններ»,- նշել է նախարարը։ Հունվարի 23-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 18 ֆիզիկական անձանց և 19 իրավաբանական անձանց նկատմամբ։ Ցուցակում ընդգրկվել են կառավարության ներկայացուցիչներ, նահանգապետեր, խորհրդարանականներ և ուժայիններ։Ավելին17:0029.01.23 -
ՍպորտՄեսսին 1-ինն է, Ռոնալդուն՝ 51-րդը․ The Guardian-ը հրապարակել է 2022-ի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակըThe Guardian բրիտանական հրատարակությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում Լիոնել Մեսսին է, ով տարեվերջին կարողացավ Արգենտինայի հավաքականի հետ նվաճել Աշխարհի գավաթը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիլիան Մբապեն: Լավագույն եռյակը եզրափակում է Կարիմ Բենզեման, ով հոկտեմբերին նվաճեց «Ոսկե գնդակը»: Ներկայացվող աղյուսակում վարկանիշի լավագույն տասնյակն է, փակագծերում նշված է ֆուտբոլիստի տեղը 2021 թվականի վարկանիշում. 1. Լիոնել Մեսսի (2) 2. Կիլիան Մբապե (6) 3. Կարիմ Բենզեմա (4) 4. Էրլինգ Հոլանդ (7) 5. Լուկա Մոդրիչ (40) 6. Կևին դե Բրույնե (10) 7. Ռոբերտ Լևանդովսկի (1) 8. Վինիսիուս Ժունիոր (31) 9. Տիբո Կուրտուա (53) 10. Մոհամեդ Սալահ (3) Ի դեպ նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 51-րդ տեղը։Ավելին16:4729.01.23 -
ՀասարակականԲարեկենդան Առաջավորաց Պահքը մեկնարկում է հունվարի 29-իցԱռաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։ Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների, առաջավորաց պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչն՝ ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. առաջին` իբրև կարապետ Մեծ պահքի, և երկրորդ` իբրև հայոց առաջին պահք: Առաջավորաց պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Ս. Սարգսի տոնի հետ։Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի՝ Նինվեյում քարոզչության ու այդ քաղաքի բնակչության ապաշխարության հիշատակը։Ավելին16:3529.01.23 -
ՍպորտՆովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող էՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում Նովակ Ջոկովիչը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:3, 7:6, 7:6 հաշվով: Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի իր 22-րդ տիտղոսը: Նա հավասարվեց Ռաֆայել Նադալին տիտղոսների թվով: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին:Ավելին16:2229.01.23 -
Մի շարք քաղաքներում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզում, Աբովյան, Եղվարդ, Մասիս, Արարատ, Վեդի, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։Ավելին16:1029.01.23 -
ՍպորտՌոնալդուն առաջին կեսում բաց թողեց գոլային պահը, որն էլ ազդեց խաղի ելքի վրա․ «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչՍաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Ռոնալդուի նոր ակումբը՝ «Ալ-Նասրը», պարտվել է «Ալ-Իթիհադին» 1:3 հաշվով: Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Հարձակվողն առաջին խաղակեսի վերջում վրիպել է նպաստավոր դիրքից, իսկ դրանից 28 վայրկյան անց «Ալ-Իթթիհադը» երկրորդ գոլն է խփել «Ալ-Նասրի» դարպասը ու հաշիվը դարձրել 2։0: «Կրիշտիանուն գոլային պահ բաց թողեց առաջին խաղակեսում, և դա այն դրվագներից մեկն էր, որն ազդեց խաղի ընթացքի վրա: Շնորհավորում եմ «Ալ-Իթիհադին»։ Առաջին խաղակեսում նրանք մեզանից շատ ավելի լավ խաղացին։ Երկրորդ խաղակեսը լավ անցկացրինք, բայց, ցավոք, չկարողացանք արդյունքի հասնել։ Մենք իսկապես ցավում ենք, պարտվեցինք, բայց առաջնությունում դեռ առաջին տեղում ենք»,- ասել է «Ալ-Նասրի» մարզիչը՝ Ռուդի Գարսիան։Ավելին15:5829.01.23 -
ՍպորտԶիդանը չի վերադառնա «Ռեալ» ակումբի նախագահի հետ վատ հարաբերությունների պատճառովԶինեդին Զիդանը չի վերադառնա «Ռեալ» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ վատ հարաբերությունների պատճառով, հայտնում է RMC Sport-ը։ Նշվում է, որ Զիդանը ցանկանում էր կրկին գլխավորել Մադրիդի «Ռեալը», սակայն ստիպված կլինի այլ աշխատանք փնտրել։ Մադրիդի «Ռեալը» այժմ գլխավորում է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին։ Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը» մինչև 2018 թվականը: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգան։ Հարկ է նշել, որ նրան հաջողվել է երեք անգամ անընդմեջ հաղթել գլխավոր ակումբային մրցաշարում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը ցանկանում է մարզչական կարիերան շարունակել իտալական «Յուվենտուսում»։ Հանուն դրա մասնագետը մերժել է Պորտուգալիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականները գլխավորելու առաջարկը։Ավելին15:4529.01.23 -
ՀասարակականԱրցախի պողոտայում ավտոպահեստամասերի շուկայում բռնկված հրդեհը մեկուսացվել էՀունվարի 29-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Ըստ նախնական տվյալների՝ պահեստային տարածքում այրվում են շինանյութ և 185 հատ փայտատաշեղային սալեր։ Տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին։Ավելին15:3229.01.23 -
Կրթություն և գիտությունԱՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել դասերի վերսկսման ժամկետների վերաբերյալԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։ «Ծնողներին հորդորում ենք երեխաներին հագցնել տաք հագուստ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին15:2029.01.23 -
ՏարածաշրջանԻրանում երկրաշարժի հետևանքները՝ լուսանկարներովԻրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի։Ավելին15:0529.01.23