Լրահոս
Սպորտ
20:10
29.01.23
160

Հանրահայտ Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկը վաճառվել է 3,7 միլիոն դոլարով

Img default alt hy

Աշխարհի ամենահին աճուրդի տներից մեկում՝ Sotheby’s-ում, վաճառվել է «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկը։

Դա NBA-ի 2013 թվականի եզրափակչի մարզաշապիկն է, երբ հարձակվողը խաղում էր Մայամիում։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ESPN-ը։ Մարզաշապիկը վաճառվել է 3,7 միլիոն դոլարով։

Դա այս աճուրդի տան պատմության մեջ երրորդ ամենաթանկարժեք մարզաշապիկն է։ Մինաչ այդ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է 10,91 միլիոն դոլարով, իսկ Դիեգո Մարադոնայի հայտնի «Աստծո ձեռքը» խաղի շապիկը՝ 9,28 միլիոն դոլարով: