Լրահոս
Տարածաշրջան
23:05
29.01.23
173

Էրդողանը հայտարարել է, որ Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային

Img default alt hy

Թուրքիան կարող է որոշում կայացնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ, որը ցնցելու է Շվեդիային: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիլեջիկ քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե պահանջվի, մենք կարող ենք այլ մեսիջ տալ (պատասխան- խմբ.): Շվեդիան ցնցված կլինի, երբ մենք այլ ուղերձ տանք Ֆինլանդիայի հարցով»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է պետության ղեկավարը։

Անցյալ շաբաթ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատանը այրել էին Ղուրանը՝ նախապես այդ գործողության համար Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով։ Էրդողանը զգուշացրել է, որ դրանից հետո Շվեդիան չպետք է հույս դնի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումի համար Անկարայի աջակցության վրա։