Լրահոս
2023-01-30
-
ՍպորտԿարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում 13-րդն էՀայկական արմատներով ռուս թենիսիս Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP դասակարգման աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Կարեն Խաչանովը բարձրացել է 13-րդ հորիզոնական: Առաջին տեղում կրկին Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն է: Տասնյակում են նաև Կառլոս Ալկարասը, Ստեֆանոս Ցիցիպասը, Կասպեր Ռուդը, Անդրեյ Ռուբլյովը, Ռաֆայել Նադալը, Ֆելիքս Օժե-Ալյասիմը, Տեյլոր Ֆորիցը, Հոլգեր Ռունեն և Հուբերտ Հուրկաչը: Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց Ստեֆանոս Ցիցիպասին: Կարեն Խաչանովը 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստը 2019 թվականին հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից:Ավելին13:0730.01.23 -
ԱրցախՇրջափակման մեջ ծնվել է 183 երեխաԱրցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները. ըստ այնմ՝ 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 530 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 55 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 19,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:Ավելին13:0030.01.23 -
ՀասարակականՀունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքըՄայր Աթոռ սուրբ Էջմիածինը հիշեցնում է, որ հունվարի 30-ին սկսվում է Առաջավորաց պահքը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին պահքն է, և հատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Այն շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ շաբաթ օրը տոնվում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավորի տոնը։ Առաջավորաց պահքը պահվում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ: Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 20-ից։Ավելին12:5430.01.23 -
ՀասարակականԻնչպես է կապիտանը դուրս եկել բենզին բերելու ու վերադարձել, բայց դուռը կողպված է եղել դրսից և բացելը եղել է անհնար․ Ռոբերտ ՀայրապետյանՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սրանք կադրեր են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանից: 1. Առնվազն կասկածելի է թվում պահարանի և բազմոցի քիչ այրված, ամբողջական վիճակը, եթե շարունակում են պաշտոնապես պնդել, թե տղաների մարմինները ծխահարվել և այրվել են: 2. Մեծ քանակությամբ ծխի առկայությունն առաջացնում է թթվածնային քաղց, որին անմիջապես հաջորդում է ուժեղ հազ, իսկ այդպիսի պայմաններում քնած մնալը գրեթե անհնար է: 3. Այդպես էլ չպարզված է մնում, թե ինչպես է կապիտանը դուրս եկել բենզին բերելու ու վերադարձել, բայց դուռը կողպված է եղել դրսից և բացելը եղել է անհնար: 4. Եթե վաշտն ինժիներասակրավորային է, ապա նրանք վստահաբար ունեցել են տարբեր տեսակի գործիքներ, որոնց կիարառմամբ դուռը հնարավոր կլիներ բացել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար է տեղավորել նախաքննության գաղտնիքի «տակ», և ուրեմն դրանց բարձրաձայնումը լույս կսփռի առեղծվածային «հրդեհի» վրա:Ավելին12:4730.01.23 -
Արցախ6 ծանր հիվանդ տեղափոխվել է Հայաստան. Արցախի կառավարության տեղեկագիրըԱրցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է կառավարության տեղեկագիրը հունվարի 29-ի դրությամբ: Ադրբեջանական կողմը, ցուրտ եղանակային պայմաններում գրեթե ամենօրյա ռեժիմով խափանելով և մասնակիորեն վերականգնելով Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, ակնհայտ հոգեբանական տեռոր է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Այժմ ամբողջությամբ վերականգնելով գազամատակարարումը՝ Ադրբեջանը, միևնույն է, շարունակում է Արցախի ժողովրդին պահել անորոշության և ցանկացած պահի գազամատակարարումն անջատելու ռիսկի պայմաններում: Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կբացվեն Արցախի դպրոցները: Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։ Նախարարությունը հորդորել է ծնողներին իրենց երեխաներին հագցնել տաք հագուստ: Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերով ահաբեկում են Արցախի խաղաղ բնակչությանը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջերը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին փետրվարի 1-ին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ Արցախի կառավարության պաշտոնական փաստաթղթի տեսքով՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ ԱԱԾ-ն կոչ է արել Արցախի բնակչությանը չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 6 ծանր հիվանդ տեղափոխվել է Հայաստան Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Հունվարի 30-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 55 հիվանդ:Ավելին12:4030.01.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Կրակել է ծառայակցի գլխին. ձերբակալվել է դիրքի ավագի օգնականըԱվելին12:3030.01.23 -
ՔաղաքականԱԺ-ն շարունակում է ծաղկեցնել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսը․ «168.am»168.am-ը գրում է․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերության հետ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը Վահան Նարիբեկյանը կնքել է մեկ անձից գնման հերթական պայմանագիրը։ Ըստ պայմանագրի՝ 2.5 միլիոն դրամի դիմաց այս ընկերությունը կիրականացնի ԱԺ հաշվեկշռում հաշվառված 43 մեքենայի ԱՊՊԱ սպասարկումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք «Սիլ ինշուրանս» ընկերության հետ ԱԺ աշխատակազմի ղեկավար Նարիբեկյանի կնքած ևս մեկ պայմանագրի մասին, որով ԱԺ հաշվեկշռում գրանցված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750 LI XDRIVE LIMOUSINE մակնիշի մեքենան էր ապահովագրվել. ԿԱՍԿՈ ապահովագրության արժեքը կազմել էր 602․000 դրամ։ Ազգային ժողովից զատ, «Սիլ Ինշուրանս» ընկերությունը նախընտրում են նաև Երևանի քաղաքապետարանը, Ոստիկանությունը։ Մեկ անձից գնման միայն մեկ պայմանագրով Ոստիկանությունը շուրջ 27 միլիոն դրամ է վճարել «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ին ոստիկանության 150 մեքենայի ԱՊՊԱ-ն անելու համար։ Ավելին, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնես «Սիլ ինշուրանս»-ը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է հայտնվել մեկ անձից գնումների առաջին հորիզոնականներում, երբ Փաշինյանի աշխատակազմը դարձավ առաջիններից մեկը, որը 2018 թվականին 90 ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը մեկ անձից գնման ընթացակարգով կնքեց հենց «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ՝ 2 մլն 313 հազար դրամի դիմաց։ Նույնը կրկնվել է 2019 թվականին. նշված ընկերության հետ կնքվել է 3 մլն 745 հազար դրամի պայմանագիր՝ Փաշինյանի աշխատակազմի 87 ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի համար։Ավելին12:2930.01.23 -
ԻրավականԿանխվել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումըՎերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։ Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր 22,7 կգ քաշով։ Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի։ Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով, կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։Ավելին12:2230.01.23 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցությունը լսումներ է հրավիրել ԱԺ-ում․ թեման Լաչինի միջանցքի փակ լինելն էԱԺ «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին խորհրդարանական լսումներ է հրավիրել: Լսումները կանցկացվեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։ Մեկնարկը՝ ժամը 11։00-ին՝ ԱԺ նիստերի դահլիճում:Ավելին12:1930.01.23 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդու կյանքը չի փրկել չի հաջողվելՀունվարի 28-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Սոկրատ Ալավերդյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:1530.01.23 -
ՍպորտԱրդեն պաշտոնական. Պիկեն առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր նոր սիրելիի հետԱնցած ամառ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո։ Եթե հավատանք ասեկոսեներին, երգչուհին է դարձել բաժանման նախաձեռնողը։ Ըստ ինսայդերների՝ աստղը հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Սակայն մարզիկը շատ արագ ուշքի եկավ բաժանումից և իրեն նոր սիրելի գտավ։ Սկզբում նա փորձում էր թաքցնել իր սիրավեպը, սակայն պապարացիները նրան երբեմն նկատում էին 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ միասին։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ պարզ դարձավ։ Ինչպես երևում է, ֆուտբոլիստը հոգնել է ընկերուհուն թաքցնելուց։ Օրերս նա հանրությանը ներկայացրել է իր սիրելիին՝ Ինստագրամ սոցիալական ցանցում համատեղ լուսանկար հրապարակելով։ Ժերարն ու Կլարան գրկել են միմյանց և ժպտում են։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, Շակիրան իր երգում, որը թողարկվել էր ամսվա սկզբին, կարծես ակնարկել էր, որ մարզիկը սխալ ընտրություն է կատարել։ Կարծում ենք, որ ամեն ինչ պարզ է այս տողերից. «Դու Ferrari-ին փոխեցիր Twingo-ի հետ, Rolex-ը՝ Casio-ով»: Նշենք, որ երգչուհին ու մարզիկը սկսել են հանդիպել 2010 թվականին, սակայն նրանք հաստատել են իրենց սիրավեպը միայն մեկ տարի անց։ Աստղերն ունեն որդիներ՝ Սաշան և Միլանը։Ավելին12:0730.01.23 -
Շիրակի մարզի բոլոր ճանապարհները բաց ենՇիրակի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց և բավարար երթևեկելի են։ Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվել և կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։Ավելին12:0030.01.23 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն անհանսգտացած է Երուսաղեմի հայկական կազմակերպությունների հանդեպ վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբՀՀ ԱԳՆ խոսնակը Թվիթերի իր միկրոբլոգում Հայաստանի մտահոգությունն է փոխանցել Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի և հայ բնակիչների նկատմամբ ցուցաբերված բռնությունների վերաբերյալ, մասնավորապես գրել է. «Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, ներառյալ Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների հանդեպ»:Ավելին11:5630.01.23 -
ՔաղաքականԱԺ պատվիրակությունը կգործուղվի ՌԴՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՌԴ կգործուղվի: Այդ մասին ՀՀ ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանին»։Ավելին11:5230.01.23 -
ՀասարակականԱվելի քան 45 երկրի Արցախի ՄԻՊ-ն ու Արման Թաթոյանը ներկայացրել են Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերըԱվելի քան 45 երկրների ներկայացուցիչների Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել են Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները: Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային գործընկերների (Caritas-Internationalis և @Caritas Europa) կազմակերպած տեսակոնֆերանսին` ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Տեսակոնֆերանսին մասնակցել են Կարիտաս կոնֆեդերացիայի մեջ մտնող ավելի քան 45 ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ: Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։ «Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. ցեղասպան քաղաքականությունն առաջ է տարվում պետական մակարդակով: Տեսակոնֆերանսին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։ Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար դադարեցնում են գազամատակարարումը, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է նաև դեղերի հասանելիությունը: Քննարկման ժամանակ մասնակիցներին ողջունել է Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամի կանխարգելման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլի կարևորությունը, միաժամանակ, շեշտելով, որ Ադրբեջանի գործողություններն արցախահայության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են։Ավելին11:4930.01.23 -
ՀասարակականՎթար է տեղի ունեցել հրդեհի բռնկմամբՀունվարի 30-ին, ժամը 09:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, Հայանիստ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հայանիստ գյուղի խաչմերուկի մոտակայքում «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Վ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Գ. Վ.-ն (ծնված 2019 թ.) և Հ. Վ.-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:37-ին, մարվել՝ 09:47-ին: Այրվել է ավտոմեքենան:Ավելին11:4530.01.23 -
ԻրավականԿապիտանը հիվանդասենյակում է, բայց դեռ չի հարցաքննվելՀունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհի գործով՝ վաշտի կապիտանը դեռ չի հարցաքննվել: Այս մասին «Հայլուրին» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը: Ըստ Գոռ Աբրահամյանի՝ կապիտանը դեռ ի վիճակի չէ խոսել: «Հայլուրի» տեղեկություններով՝ կապիտան Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:Ավելին11:3730.01.23 -
ՍպորտՌոնալդուն կվերադառնա Եվրոպա․ Ալ Նասրի գլխավոր մարզիչ«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայում։ Մասնագետի կարծիքով՝ պորտուգալացի հարձակվողը դեռ ժամանակ կունենա Եվրոպայում խաղալու համար։ «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ռոնալդուն կարիերան չի ավարտի «Ալ Նասրում», նա կվերադառնա Եվրոպա»,- մեջբերում է Գարսիային Sport.es-ը։ Դեկտեմբերի վերջին 37-ամյա Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ։ Ավելի վաղ տեղեկությու էր հայտնվել, որ Ռոնալդուն կարող է համալրել «Նյուքասլի» կազմը, եթե անգլիական թիմը ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերի։ Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու մյուս հավանական տարբերակը նրա հարազատ ակումբն է՝ «Սպորտինգը»։Ավելին11:3030.01.23 -
ՀայաստանԿարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներինԿԽՄԿ-ի աշխատակիցները հունվարին կրկին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, «Sputnik Արմենիա»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Բաքուն հաստատում է ընդամենը 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Սակայն, ըստ հայ իրավապաշտպանների, ևս 80 մարդ է գտնվում Բաքվում գերության մեջ։Ավելին11:2730.01.23 -
Կյանքից հեռացել է Ուենսդեյ Ադամսի դերակատարը64 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լիզա Լորինգը, հաղորդում է Deadline-ը: Նրա մտերիմ ընկերուհի Լոր Ջեյքոբսոնի խոսքով՝ դերասանուհուն անջատել են կենսապահովման սարքից։ «Չորս օր առաջ Լիզան ծանր ինսուլտ տարավ՝ ծխելու և արյան բարձր ճնշման պատճառով։ Նա երեք օր շարունակ միացված էր կենսապահովման սարքին։ Նրա ընտանիքը դժվար որոշում է կայացրել անջատել մեքենան, և նա մահացել է երեկ երեկոյան»,- ասել է Ջեյքոբսոնը։ Լորինգը առավել հայտնի է «Ադամսների ընտանիքը» սերիալում (The Addams Family) Ուենսդեյ Ադամսի դերը խաղալով. խոսքը 1960-ականներին հեռարձակված նախագծի մասին է: 1977 թվականին դերասանուհին կրկին մարմնավորել է նույն կերպարը «Հելոուինը նոր Ադամս ընտանիքի հետ» ֆիլմում։Ավելին11:2230.01.23