Լրահոս

2023-01-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Մերկասառույց և ձյուն․ իրավիճակը՝ ճանապարհներին
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզում, Աբովյան, Եղվարդ, Մասիս, Արարատ, Վեդի, Թալին, Արագած, Աշտարակ, Գյումրի և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    14:55
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Երևան քաղաքում՝ հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-2-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով։
    14:45
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարզ է չէ՞՝ որտեղ և ինչ սցենարով է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը․ միջազգայնագետ
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոտավորապես պարզ է չէ՞, թե որտեղ և ինչ սցենարով է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը: Նախիջևան-Սյունիք-ԼՂ օկուպացված տարածքներում: Այլ կարծիքներ կա՞ն»։
    14:32
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Արցախի փողոցի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում
    Հունվարի 29-ին` ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
    14:20
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է 20-ամյա աղջիկը վրաերթի ենթարկում 4 հետիոտնի
    Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Եկատերինբուրգում 20-ամյա աղջիկը Chevrolet մեքենայով հայտնվել մայթում և վրաերթի ենթարկել չորս հետիոտների: Տեսագրությունը տարածել է տեղի պետավտոտեսչությունը։ Գերատեսչությունում հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան Գոթվալդի փողոցում։ Վթարի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում ՝ 17-ամյա մի տղա։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
    14:07
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են BMW X5-ն ու «06»-ը, «X5»-ը բախվել է գազատար խողովակին
    Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են BMW X5 և VAZ 106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «06»- դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել նշված վայրում https://shamshyan.com/hy/article/2023/01/29/1231702գառներ պահող քաղաքացու տարածքում, իսկ X5-ն էլ բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյանը։ Վթարի հետևաքով 06-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, երիտասարդ տղայի կողմից մեծ դժվարությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են BMW X5-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված «06»-ի վարորդի ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    13:55
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են Էլեկտրաէներգիայի անջատումներ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Անտառային փ. 158/1, 166 շենքեր և 45-184 առանձնատներ, Սարմենի փ. 43-90 առանձնատներ, 11։00-17։00 Վարդաշեն 1փ. 41-142 առանձնատներ, Արմավիրի մարզի 11։00-17։00 Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 12։00-15։00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Հրազդան քաղաք` Չարենցի, Խանջյան, Երևանյան փողոցներ, Շինարարների նրբանցք, Աղբյուրակ թաղամաս, Հրազդան ՀԷԿ-ի պլատինան, «Շիրազ» ՍՊԸ, 11:00-16:00 Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս մասնակի, Վերին Պտղնի, Ներքին Պտղնի գյուղեր և հարակից տարածքներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    13:42
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանական բանակի ինքնաթիռն Ադրբեջան է ժամանել Թուրքիայից․ տելեգրամյան ալիք
    Ադրբեջանական բանակի տրանսպորտային ինքնաթիռը հունվարի 28-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի Թեքիրդաղ Չորլու օդանավակայանից։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ-ի հետ կապված Sepah_pasdaran_ru տելեգրամյան ալիքը։ «Սովորաբար Թուրքիայի այս օդանավակայանը բեռնում է թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար։ Այս ռազմական անօդաչու թռչող սարքը փորձարկվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմում»։
    13:30
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ենթադրում եմ՝ անմասն չի եղել Իրանի դեմ իրականացված հարձակմանը նաև մեր թշնամի երկիրը․ Տոնոյան
    Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է. «Ադրբեջանը տարհանում է դեսպանատան աշխատակիցներին, ավարտում իր գործը և մոտավորապես երեք ժամ անց տեղի է ունենում հարձակում Իրանի պաշտպանական որոշ օբյեկտների դեմ։ Հիմա, կարող էր և պատահականություն լինել, կարող էր և համընկնել ադրբեջանական դեսպանատանը տեղի ունեցած դեպքի հետևանքների հետ, բայց հաշվի առնելով, թե ինչ ռեժիմով էր աշխատում այս գիշեր Ադրբեջանի տեղեկատվական համակարգը ու ինչքան ներդաշնակ իսրայելական և առհասարակ հակաիրանական քարոզչության հետ, կարելի է ենթադրել, որ անմասն չի եղել Իրանի դեմ իրականացված հարձակմանը նաև մեր թշնամի երկիրը։ Ի վերջո, նաև միմյանց շնորհավորելը նման իրավիճակում և երկրաշարժից ժամեր առաջ տուժած մարդկանց ու արտաքին հարձակման մեջ գտնվող երկրի քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչերն էլ վերևում նշվածի օգտին են խոսում»։
    13:17
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում․ Ավիացիոն փորձագետ
    Ավիացիոն փորձագետ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իսրայելը Ադրբեջանի տարածքից հարձակվել է Իրանի վրա. Ադրբեջանական զորքը կուտակված է ՀՀ սահմանին. ԱՄՆ-ն Ադրբեջանին պաշտպանություն է խոստացել Իրանի հարձակման (?) դեպքում. Իսրայելը վերջին 2 տարում հարաբերութնունները կտրուկ լավացրել է Մերձավոր Արևելքի իսլամական ամենաազդեցիկ պետությունների` Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ. Իրանի շրջափակման վերջին ակտը` ՀՀ հարավը կտրելու ակցիան հասելա ավարտին. Ռուսաստանն աշխարհի իզգոյնա դարձել ու այլևս գործոն չի հանդիսանում ոչ մի տարածաշրջանում. Տարածաշրջանը եռումա, ժայթքումա, արյունի հոտը օդում կախվածա. Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում: Թե՞ պարեկներին նոր ջիփեր բաժանելն ու վրդովմունքից քեզ անիծող ծնողներին Եռաբլուրում «բերետներով» շրջափակելը մեր վերջին նորություններն են լինելու ....»։
    13:05
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Մասիս, Արարատ, Վեդի, Թալին, Արագած, Աշտարակ, Գյումրի և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    12:59
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթ` Արարատի մարզում. 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
    Այսօր՝ հունվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Վիրաբ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Այնթափ գյուղի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 25-30 տարեկան տղամարդ հետիոտնի։Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» ԲԿ և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Մասիս» ԲԿ։ Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
    12:52
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միության ատենապետը․ ՀՅԴ
    ՀՀ հանցավոր իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը:Առանց որևէ պատճառաբանության` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակից։ Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և խոչընդոտել ՀՅԴ երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքը: ՀՅԴ երիտասարդականի անդամները սովորաբար հայրենիք են ժամանում հայրենանվեր կամավորական ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու համար: Այս անգամ ընկեր Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք` փետրավարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, որտեղ աշխարհի չորս կողմից պետք է համախմբվեն ՀՅԴ երիտասարդական միավորների ներկայացուցիչները` միասնաբար ծրագրելու ՀՅԴ երիտասարդության առաջիկա գործունեությունն ու անելիքները: Այս պարագայում նկատելի է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունների վտանգավոր նույնականությունը: Ադրբեջանը շրջափակում է Արցախը` հոգեբանական ճնշում բանեցնելով արցահայության վրա և արգելելով ողջ հայության մուտքը իր պատմական հայրենիք` Արցախ: Իսկ Հայաստանը շարունակելով գործի դնել թշնամու շրջափակման քաղաքականության տրամաբանությունը` արգելում է հայրենասեր և նվիրյալ երիտասարդության մուտքը մայր Հայաստան: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ ղեկավարներ և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը, կրկին առանց որևէ բացատրության: Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները հարյուրապատկեն իրենց հալածանքների, բռնաճնշումների և ապօրինի գործողությունների ուժգնությունը, ապա այն ի պատասխան բախվելու է դաշնակցական երիտասարդության համոզումների և ընթացքի հազարապատիկ ամգամների ամրացմանն ու կարծրացմանը։ ՀՅԴ երիտասարդությունը անշեղորեն մնում է հավատարիմ իր սկզբունքներին և հանձնառությանը` հակառակ այս վարչակազմի բոլոր ստոր փորձերի: Շատերն են փորձել հայրենիքը մեր էությունից անջատել, սակայն ՈՉ ՈՔ չի հաջողել:
    12:42
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախից 6 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հանգուցավոր էրիթեմա, պսևդոմոնասային վարակ, միջփորոքային միջնապատի դեֆեկտ», «Միզաքարային հիվանդություն, ձախակողմյան հիդրոնեֆրոզ»,«Միզաքարային հիվանդություն, վիճակ ձախ միզածորանի ստենտավորումից և լիթոտրիպսիայից հետո, ձախ միզածորանի բազմաթիվ քարեր, քրոնիկական պիելոնեֆրիտ, աջ երիկամի քար», «Թոքերի սարկոիդոզ», «Առաջնային միջնորմի դիֆուզ խոշոր B- բջջային լիմֆոմա՝ միջնորմի պարանոցային, պարատրախեալ, հարարմատային, պարաաորտալ, զստային լիմֆատիկ ախտահարումով, «Վիճակ հետին գանգափոսի՝ ուղեղիկի աջ կիսագնդի շրջանի ծավալային գոյացություն՝ հեմանգիոբլաստոմայի մասնահատումից հետո, վիճակ ձախից վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորումից հետո, շունտի թերֆունկցիա՝ հիդրոցեֆալիա» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 55 հիվանդ։
    12:30
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հետաքրքիր է՝ ի՞նչ էին քննարկել Իսրայելի դեսպանն ու Ալիևի օգնականը․ Ահարոն Վարդանյան
    Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է. «Գիշերն Իրանի վրա ԱԹՍ-ներով տեղի ունեցած հարձակումն ունի մի շարք հետաքրքիր դրվագներ։ Դրանցից մեկն այն է, որ հարձակման է ենթարկվել ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգում տեղակայված իրանական ռազմական նշանակության օբյեկտներից մեկը։ Ճիշտ է նշվում է, որ հաձակումը եղել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հատվածը սահմանակից է Ադրբեջանական Հանրապետությանը, իսկ վերջինս Իսրայելի հետ ունի շատ սերտ հարաբերություններ, ապա չի բացառվում, որ հաձակումն իրականացվել է հենց Ադրբեջանի տարածքից։ Իրանի ներսում նույնպես առկա նմանօրինակ մտայնություններ։ Հետաքրքիր զուգատիպությամբ, երբ Թեհրանում սպանվել էր Բաքվի դեսպանատան անվտանգության պետը, առաջիններից մեկը, որ ցավակցել և իր զորակցությունն էր հայտնել ու հանդիպել Ադրբեջանի բռնապետի օգնականի հետ, բաքվում Իսրայելի դեսպանն էր։ Հետաքրքիր է՝ ի՞նչ էին քննարկել դեսպանն ու Ալիևի օգնականը»։
    12:20
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քանյե Ուեսթը հարձակվել է երկրպագուի վրա և ջարդել նրա հեռախոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Քանյե Ուեսթը ոչ թե կրկին, այլ հերթական անգամ սկանդալի կիզակետում է։ Ըստ Page Six-ի՝ նա հարձակվել է երկրպագուի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել մարզահրապարակի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Քանյեն ներկա է եղել իր դստեր՝ Նորթի բասկետբոլի խաղին, եւ երբ նա շարժվել է դեպի մեքենան, նկատել է, որ ինչ-որ անծանոթ մարդ հետեւում է իրեն։ Նա մեքենայում նստած հեռախոսով նկարել է երաժշտին։ Ռեփերը սկսել է նրանից պահանջել դադարեցնել դա։ Սակայն կինը հայտարարել է, որ կարող է նկարահանել, քանզի նա «հայտնի մարդ» է։ Քանյեն չի դիմացել, մոտեցել է նրան, վերցրեց հեռախոսն ու դեն նետել։
    12:10
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Australian Open-ի եզրափակիչում այսօր կմրցեն Ջոկովիչն ու Ցիցիպասը
    Ավստրալիայում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովին կիսաեզրափակիչում հաղթած հույն Ստեֆանոս Ցիցիպասը եզրափակիչում կմրցի Նովակ Ջոկովիչի հետ։ Սերբ թենիսիստը 2 ժամ 22 րոպե տևած պայքարում 3 սեթում՝ 7։5, 6։1, 6։2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Տոմի Պաուլին։ Ցիցիպաս–Ջոկովիչ եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա այսօր՝ հունվարի 29–ին։
    11:56
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    30 ոզնի սպանողին 2 տարի 10 ամսվա ազատազրկման են դատապարտել
    Գերմանիայում ավելի քան 30 ոզնի սպանողին 2 տարի 10 ամսվա ազատազրկման են դատապարտել, հայտնում է Bild թերթը։ Նրա խոսքով, Դեւիդ Լ.-ն «տանջամահ է արել» առնվազն 32 ոզնու եւ 4 ճագարի։ Ֆրիդբերգի դատարանը նրա դատավճիռը դեռեւս անցյալ տարվա հուլիսին էր կայացրել, սակայն տղամարդը բողոքարկել էր որոշումը։ Այժմ Գիսենի դատարանն ուժի մեջ է թողել դատավճիռը։ Հրատարակության տվյալներով՝ կենդանիներին խոշտանգողը դիակները դրել է պոլիէթիլենային տոպրակների մեջ եւ դիտավորյալ թողել բանուկ վայրերում։ Արդեն մի քանի դատվածություն ունեցող հանցագործի հետքերը ԴՆԹ-ի շնորհիվ են գտել։
    11:45
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ռեալը» ևս դուրս է եկել Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակիչ
    Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալը» 3։1 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին»։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Ալվարո Մորատան։ Տանտերերի կազմում 79-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Ռոդրիգոն՝ անհատական անցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ 99-րդ րոպեին 2-րդ դեղին քարտ ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը։ 5 րոպե անց «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման առաջ է մղել իր թիմին։ 121-րդ րոպեին էլ Վինիսիուս Ժունիորը հաշիվը դարձրել է 3։1։ Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել, «Բարսելոնան», «Աթլետիկը» և «Օսասունան»։ Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 30-ին։ Այս փուլում դիմակայությունները կլինեն երկխաղյա։ Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 7-9-ը, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 1-3-ը։ Եզրափակիչը նախատեսված է մայիսի 6-ին՝ Սևիլյայի «Լա Կարտուխա» ստադիոնում։
    11:35
    29.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ամազոնի անտառների ավելի քան մեկ երրորդը դեգրադացվում է մարդու պատճառով․ գիտնականներ. «News.am»
    Ամազոնի արեւադարձային անտառները համարվում են մոլորակի թոքերը, սակայն մարդիկ շարունակում են ոչնչացնել դրանք։ Փորձագետները հաշվարկել են, որ այժմ տարածաշրջանի ջունգլիների ավելի քան մեկ երրորդը դեգրադացվում է մարդու գործունեության պատճառով: Արբանյակային պատկերների օգնությամբ հետազոտողները կարողացել են պարզել, որ ամազոնյան մնացած արեւադարձային գոտիների 38%-ն այժմ անհետացման սպառնալիքի տակ է: Գիտնականները բացատրել են, որ անտառների դեգրադացիան անդրադառնում է մարդկանց առողջության վրա։ Ամազոնյան անտառները կարող են նաեւ ածխաթթու գազ (CO2) կլանել՝ դրանով իսկ նվազեցնելով գլոբալ տաքացումը։ Հենց ծառերը կարող են կանգնեցնել կլիմայի փոփոխությունը՝ հեռացնելով օդից վնասակար արտանետումները եւ թթվածին արտանետելով մթնոլորտ: Հետազոտողների տվյալներով՝ անտառների դեգրադացիայի հանգեցնում է չորս հիմնական գործոն՝ բնական հրդեհները, ապօրինի ծառահատումները, արտակարգ երաշտը եւ, այսպես կոչված, սահմանային հետեւանքները՝ կապված մարդկանց բնակավայրերի վտանգավոր հարեւանության հետ: Գիտնականները զգուշացնում են, որ Ամազոնի արեւադարձային անտառները ներկայումս շատ մոտ են անհետացմանը, որը կարող է տեղի ունենալ արդեն 2030 թվականին: Շուտով կարող է գալ բեկումնային կետ, երբ անտառն ընդմիշտ կփոխվի եւ այլեւս օգուտ չի բերի մարդկությանը:
    11:25
    29.01.23
    Ավելին