Լրահոս
Տարածաշրջան
23:17
29.01.23
275

Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցնում է գործունեությունը

Img default alt hy

Իրավաբան.net-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հղում տալով երկրի արտաքին գործերի փոխնախարարին հայտնում են, որ Իրանում ամբողջությամբ կասեցրել են դեսպանատան դիվանագիտական ​​գործունեությունը։

Նա ընդգծել է, որ այն ենթադրությունները, թե Իրանում ադրբեջանական դիվանագիտական գործունեությունը ամբողջությամբ չեն կասեցվել, սխալ է։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Մեկ հոգի մահացել է, երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել։