Լրահոս
2023-01-30
-
ԻրավականԶինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. կա ձերբակալվածՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Ա.Ա-ի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։Ավելին11:1530.01.23 -
ՏարածաշրջանՔննարկվում են բոլոր տարբերակները, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա. ԲլինքենԻրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկա առաջարկը, սակայն Վաշինգտոնը դեռ հավատում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ գործ ունենալու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եգիպտոսում Al Arabiya-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայել մեկնելուց առաջ: Ըստ Բլինքենի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է իր վճռականությունը, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Նա շեշտել է, որ «սեղանին են դրված բոլոր տարբերակները», որպեսզի Իրանին հնարավորություն չտրվի միջուկային զենք ձեռք բերել: ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են գտնվում «Իրանի վարչակարգի կողմից փողոց դուրս եկած ցուցարարների հանդեպ ճնշումները»: Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնը սատարում է իրանցիներին, սակայն «վարչակարգի փոփոխությունը» միայն ժողովրդի որոշելու հարցն է: Անդրադառնալով ԱՄՆ-Իսրայել զորավարժություններին՝ Բլինքենը նշել է, որ դրանց հիմնական նպատակը «ագրեսորներին զսպելն է»: Բլինքենը եռօրյա այցով գտնվում է Մերձավոր Արևելքում: Հունվարի 29-ին նա այցելել է Եգիպտոս, իսկ այսօր՝ Իսրայել, որից հետո՝ Հորդանան գետի Արևմտյան ափ: Բլինքենի այցից առաջ սրվել է իսրայելապաղեստինյան հակամարտությունը: Հունվարի 27-ի երեկոյան մի պաղեստինցի Երուսաղեմում սինագոգի առաջ կրակել էր մարդկանց վրա՝ սպանելով 7 մարդու, այդ թվում՝ 14-ամյա դեռահասի: Հունվարի 26-ին Իսրայելի ուժերը Արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում գործողություն էին իրականացրել՝ սպանելով 7 զինյալի և 2 քաղաքացիական անձանց:Ավելին11:1130.01.23 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ ԲրիտանիաՀունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ, հայտնում է Մայրչ Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Նորին Սրբությանը ուղեկցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։Ավելին11:0730.01.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ն առնչություն չունի Իրանում զինամթերքի գործարանի վրա տեղի ունեցած հարձակման հետ. ՊենտագոնԱՄՆ-ի զինուժը ներգրավված չի եղել Իրանում տեղի ունեցած հարձակման մեջ: Նման հայտարարություն է արել Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը՝ մեկնաբանելով Սպահանի զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Ռայդերը հրաժարվել է այլ մեկնաբանություններ անել: Եվս մի քանի ամերիկացի պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, գործակալությանը հայտնել են, որ Վաշինգտոնն առնչություն չունի Սպահանում տեղի ունեցածի հետ: Նրանք հավելել են, որ, ամենայն հավանականությամբ, հարձակման հետևում կանգնած է Իսրայելը: Իսրայելի հնարավոր առնչության մասին կիրակի օրը հրապարակում էր արել նաև The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների, որոնք խոսել էին իրենց անունը չհրապարակելու պայմանով: Թեհրանը պաշտոնապես որևէ մեկին չի մեղադրել հարձակման համար: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեղի ունեցածն անվանել է «վախկոտ» հարձակում, որի նպատակն էր անկայունություն ստեղծել Իրանում: Սակայն ըստ Reuters-ի՝ պետական հեռուստաընկերության եթերում իրանցի օրենսդիրներից մեկը հայտնել էր, որ ենթադրություններ կան, որ հարձակման պատասխանատուն Իսրայելն է: Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Reuters-ը հիշեցնում է, որ Իսրայելը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է իրանական թիրախների հարվածել, եթե դիվանագիտության միջոցով չհաջողվի կանգնեցնել Թեհրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին, անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Ըստ Իրանի պաշտպանության նախարարության՝ հարձակումը ձախողվել է. ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել: Դեպքի հետևանքով տուժածներ չկան, թեթև վնասվել է գործարանի տանիքը։Ավելին11:0030.01.23 -
ԱրցախԱյսօր Արցախից Հայաստան 19 քաղաքացի է տեղափոխվելԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 30–ին, ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։Ավելին10:5730.01.23 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի հայ-թուրքական ու հայ-իրանական հարաբերությունները․ Անդրանիկ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Թուրքիան պաշտպանում է «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու պահանջները և համաձայն է Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» դիտարկելու Ալիևի ծրագրերի հետ։ Նիկոլ Փաշինյանն այս ամենը գիտի, բայց հույս ու հավատով է լցված առ Էրդողան։ Հայ ժողովրդին էլ խաբում է, թե, իբր, հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։ Իրանը հայտարարում է, որ դեմ է տարածաշրջանի քարտեզի վերաձևմանն ու կարմիր գիծ է համարում հայ–իրանական սահմանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, այսինքն՝ դեմ է «Զանգեզուրի միջանցքին» ու «Արևմտյան Ադրբեջանին»։ Ինչպես հայտնի է, Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ։ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ արձագանք չի տվել։ Չի ցավակցել Իրանին ու չի առաջարկել Հայաստանի օգնությունը։ Եվ սա այն դեպքում, երբ Իրանը մեր հարևան ու բարեկամ երկիրն է։ Իրանը Նիկոլ Փաշինյանի համար Թուրքիան չէ, որ արագ արձագանքի ու ցավակցի, ինչպես որ Թուրքիայում տեղի ունեցած դժբախտության ժամանակ արագ ցավակցեց՝ յուրօրինակ ձևով քծնելով Էրդողանին։Ավելին10:5230.01.23 -
ՔաղաքականԱյս արարքն ընդամենը մանր վրեժխնդրության հետևանք է․ Արսեն ԲաբայանԱրսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր կրկին հայ մարդու մուտք է արգելվել Հայաստանի Հանրապետություն: ՀՀ իշխանության կողմից անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը՝ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետը։ Այս արարքը ընդամենը մանր վրեժխնդրության հետևանք է, որը բնորոշ է բացառապես մանր մարդկանց: Ցավ եմ ապրում գիտակցելով, որ իմ Պետության ղեկավարումը գտնվում է մանր մեկի ձեռքում: Կրկին պնդում եմ, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ ազգությամբ հայի մուտքը Հայաստանի Հանրապետություն չի կարող արգելվել: Սա իմ երկիրն է, սա համայն հայության համասեփականության ներքո գտնվող երկիրն է անկախ այն հանգամանքից, թե, երբ ով է նստած իշխանության ամենաբարձր աթոռին:Ավելին10:4530.01.23 -
ՔաղաքականՀայաստանի դռները լայն բացվում են թշնամիների համար ու կամաց-կամաց փակվում հայերի համար․ ՎարդանյանՔրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 44-օրյա պատերազմին Նժդեհը Ֆրանսիայից միակողմանի տոմսով եկել էր Հայաստան։ Աշխատանքը, ուսումը թողել էր, եկել էր ռազմաճակատ մեկնելու համար, բայց իր ընտանիքի անդամներից մեկն արդեն ճակատում էր, իսկ դա խնդիր էր։ Մինչև նոյեմբերի 9-ը Նժդեհ սպասում էր իր հերթին։ Հետո արդեն ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության ծրագրով էր հայրենիքում, Արցախ մի քանի հարյուր գազի տարաներ էին տանում։ Այստեղ էր անցած Նոր տարուն՝ նախ Կապանում ապա Ասկերանում երեխաների համար ծրագրեր կային։ Այստեղ էր «Դիմադրության» շարժման ժամանակ։ Ֆրանսիայում Նժդեհը մասնակցել է բոլոր պրոհայական ցույցերին, մասնակցել է նաև Ադրբեջանական դեսպանատան դիմաց իրականացրած ցույցերին, հայկական տարբեր միջոցառումների ժամանակ ադրբեջանցիների կազմակերպած սադրանքները կանխած գործողություններին։ Հենց այս ամենի համար էլ նա հայտնվել էր ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում, որոնք իր համար անընդհատ խնդիրներ են ստեղծում։ Պարզվեց, որ նույն գործողությունների համար հիմա Նժդեհը հայտնվել է Հայաստանի համար անցանկալի մարդկանց ցանկում։ Սա է մեր իրականությունը․ իրականություն, որտեղ Հայաստանի դռները լայն բացվում են թշնամիների համար ու կամաց-կամաց փակվում հայերի համար: Հ․ մինչև այս պահը մենք չունենք տվյալ Թուրքիայի կամ Ադրբեջանի հակահայ գործչներից որևէ մեկի Հայաստանում անցանկալի անձ լինելու մասին։Ավելին10:3730.01.23 -
ՔաղաքականԻրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ. Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Օրն ավարտվեց՝ հաստատելով նվաստիս պնդումն առ այն, որ Իրանի վրա անօդաչուներով հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ. պաշտոնապես հաստատվել է Սպահանում մեկ օբյեկտի մասնակի վնասում։ Նույնիսկ, եթե մի պահ սրան ավելացնենք Ազարշահր քաղաքի ավտոյուղերի արտադրական ձեռնարկությունում բռնկված հրդեհը, որն, ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեխնածին բնույթ է ունեցել, այլ ոչ թե հարձակման հետևանք է, ապա կունենանք ընդամենը երկու օբյեկտ։ Իրանական ՀՕՊ համակարգերը կարողացել են արդյունավետ գործել, և Իրանը պատրաստ է եղել նման հնարավոր հարձակման։ Վերջնականապես հաստատված չէ, թե ո՞ր երկրի ԱԹՍ-ներն են ներգրավված եղել հարձակման մեջ և որտեղի՞ց են դրանք օդ բարձրացել կամ կառավարվել։ Շրջանառվում է իսրայելական ծագման և Ադրբեջանի կամ Իրաքի տարածքից իրականացման հիմնական վարկածը։ Լրատվական աղմուկը և գործողության քարոզչական ուռճացումը նաև ապատեղեկատվական հոսքերով հստակորեն տեղավորվում է Իրանի նկատմամբ վարվող քարոզչական պատերազմի տիրույթում և նպատակ ուներ փորձելու խուճապ տարածել իրանական հասարակության ներսում, ինչը մատնվել է անհաջողության։ Լրատվական ուռճացման և ապատեղեկատվության տարածման մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել հիմնականում իսրայելական, ադրբեջանական և որոշ արաբական մեդիա հարթակներ։ Իրանը շարունակում է մնալ, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով»։Ավելին10:3030.01.23 -
ԱրցախԺողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը չափազանց կարևոր է. Ռուբեն ՎարդանյանԱրցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) շրջաններում հանդիպումներից հետո երեկ հնարավորություն է ունեցել շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ: «Շրջաններում հանդիպումներից հետո, երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ՝ լսելու իրենց, ներկայացնելու ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները։ Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար», - Facebook-ում գրել է Վարդանյանը:Ավելին10:2230.01.23 -
ՔաղաքականԱրցախի մասով պետք է շտապել. Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10 հազարից ավելի մարդ դարձել է գործազուրկ, այս մասին հատարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Արցախի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղված ծրագրեր է գործի դնելու: Սոցիալ-տնտեսական առումով ևս Արցախում բազմաթիվ խնդիրներ կան` գործազրկությունից, կոմունալ վճարներից մինչև վառելիքի ճգնաժամ և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել: Շրջափակման պայմաններում նոր աշխատատեղերի բացման թեման նույնիսկ տեղին էլ չէ քննարկել, այստեղ սոցիալական նոր փաթեթ պետք է ներդնել, որն առանց Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների միջամտության գրեթե անհնարին է իրագործել: Այս համատեքստում պետք է դիտարկել աշխատանքը կորցրած և սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների կոմունալ վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցման հարցը: Քննարկելի է նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքների երեխաների դեղորայքի և սննդամթերքի նվազագույն ծավալի ապահովման հարցը: Տարեվերջին հայտարարվեց, որ ՀՀ-ում փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի Արցախի սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներով, նույնիսկ մի քանի մլրդ գումար հատկացվեց: Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան` որոշակի առումով մեղմելու առանց այն էլ մարդկանց ծանր պայմանները», - Facebook-ում գրել է Աբրահամյանը:Ավելին10:1830.01.23 -
Արտաքին քաղաքականությունՄեկնարկում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներըՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-ին մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները կկայանան հունվարի 30-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն: Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները՝ հունվարի 31-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն:Ավելին10:1530.01.23 -
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Գավառի, Թալինի, Ախուրյանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:Ավելին10:1030.01.23 -
ՀասարակականԵրևանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորըՀունվարի 29-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ «Renault Clio» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։Ավելին10:0530.01.23 -
Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույցՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի և Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ալավերդի քաղաքում մառախուղ է։Ավելին10:0030.01.23 -
Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆՀունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին00:2030.01.23 -
ԱռողջապահականՈ՞ր վիտամինի ավելցուկն է երիկամներում քարերի առաջացման պատճառԲժիշկ Մյասնիկովը պարզաբանել է, թե որ վիտամինի ավելցուկն է սպառնում երիկամներում քարերի առաջացմամբ։ Նրա խոսքով՝ վիտամին C-ն պետք է զգուշությամբ ընդունել։ «Մենք ունենք վիտամին C-ի շատ տարածված մեգադոզան մրսածության դեպքում», – ասել է Մյասնիկովը: Քչերը գիտեն, որ այս վիտամինի չարաշահումը կարող է երիկամներում առաջացնել քարերի զարգացում։ Բժիշկը հեռուստադիտողներին առաջարկել է, որ եթե ցանկանում են, որ վիտամին C-ն օգուտ տա օրգանիզմին, դեղատնային դեղը չգնեն և «գդալներով ուտեն»։ Փոխարենը նա խորհուրդ է տվել ավելի շատ օգտագործել այն պարունակող մթերքներ: Օրինակ` պետք է այդ վիտամինով հարուստ բանջարեղեն և միրգ ուտել: Վիտամին C-ով հարուստ են կիվին, ելակը, բուլղարական պղպեղը, սև հաղարջը։Ավելին00:0030.01.23
2023-01-29
-
ՍպորտԱգուերոն վստահ է, որ Մեսսին կխաղա ԱԱ-2026-ումԱրգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին կարող է խաղալ ԱԱ-2026-ում: «Եթե նա այսպես շարունակի, կարծում եմ, որ հեշտությամբ կհասնի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Ի վերջո, ամեն ինչ կախված է գլխից, մտածելակերպից։ Քանի դեռ նա հաճույք է ստանում։ Հաջորդ Աշխարհի առաջնությանը դեռ երեք տարի կա։ Աշխարհի այս առաջնությունում նա ցույց տվեց, որ կարող է լավ ֆիզիկական մարզավիճակում լինել»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Infobae-ն։Ավելին23:5029.01.23 -
ՀասարակականՈ՞րն է մեքենայի տաքացվող նստատեղերի վտանգըՕդի ո՞ր ջերմաստիճանն է օպտիմալ մեքենայի սրահի համար և արժե՞ արդյոք օգտագործել նստատեղերի ջեռուցում: Այս մասին aif.ru-ին ասել է թերապեւտ Լյուդմիլա Կլոչկոն։ Մեքենայում օդի օպտիմալ ջերմաստիճանը 20-22 աստիճանն է։ Կարևոր է հիշել, որ իրական ջերմաստիճանը կարող է տարբերվել օդորակիչի վրա դրված ցուցանիշից, ուստի ավելի լավ է կենտրոնանալ սեփական զգացողությունների վրա: 25 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում վարորդի արձագանքման արագությունը կարող է դանդաղել, ինչը հղի է ճանապարհին արտակարգ իրավիճակով: Հագուստ ընտրելիս պետք է կենտրոնանալ դրսի եղանակի վրա, իսկ մեքենայում կարող եք հանել բաճկոնն ու գլխարկը։ Եթե նստատեղը ուղղակի տաքացվի, որ նստելում համար սառը, վնաս չի բերի։ Այնուամենայնիվ, նստատեղի գերտաքացումը կարող է խորացնել քրոնիկական հիվանդությունները: Տղամարդկանց մոտ՝ մինչև շագանակագեղձի բորբոքում, ամորձիների գերտաքացում, որը հղի է անպտղությամբ։ Կանանց մոտ հնարավոր է հավելումների բորբոքում, իսկ կոնքի տարածքում նորագոյացությունների առկայության դեպքում գերտաքացումը կարող է հանգեցնել քաղցկեղի։ Առավելագույն ջերմաստիճանում միացված վառարանը կարող է հանգեցնել չոր լորձաթաղանթների, բորբոքային ռինիտի, թոքերի քրոնիկ հիվանդությունների սրացման։ Բացի այդ, կարող է առաջանալ ածխածնի երկօքսիդի թունավորում, գիտակցության կորուստ, գլխապտույտ, տարածքում կողմնորոշման կորուստ: Խորհուրդ չի տրվում նաև բացել պատուհանները, երբ մեքենայում օդը տաք է, դա կարող է հանգեցնել հիպոթերմային և բորբոքման, օրինակ՝ դեմքի նյարդի կամ հոդերի։Ավելին23:4029.01.23 -
Սպորտ«Պորտուն» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Պորտուգալիայի լիգայի գավաթը«Պորտուն» 2-0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Սպորտինգին» ու պատմության մեջ առաջին անգամ նվաճել Պորտուգալիայի լիգայի գավաթը: 10-րդ րոպեին հաշիվը բացել է կանադացի կիսապաշտպան Ստեֆեն Էուստակիուն, 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպել է իսպանացի պաշտպան Իվան Մարկանոն: Մինչև այս «Պորտուն» 4 անգամ խաղացել էր մրցաշարի եզրափակիչում (2010, 2013, 2019, 2020) ու պարտվել:Ավելին23:3029.01.23