Լրահոս
2023-01-30
-
ՏարածաշրջանԱդրբեջանցու դին իրանական կողմը Բաքվին է փոխանցելԹեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից 2 օր անց Իրանից տարհանվել են Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: Իրանական կողմը Բաքվին է փոխանցել նաև հարձակման հետևանքով զոհված անվտանգության ծառայության ղեկավարի դին: Բաքվի օդակայանում ադրբեջանցի դիվանագետներին դիմավորել են հարազատներն ու գործընկերները: Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։Ավելին18:0030.01.23 -
ԱշխարհԵգիպտոսում շուտով կբացվի աշխարհի ամենաթանկարժեք թանգարանըԵգիպտոսի իշխանությունները պատրաստվում են Եգիպտական մեծ թանգարանի (GEM) բացմանը, որի կառուցման մեջ ներդրումները գերազանցել են մեկ միլիարդ դոլարը՝ այն դարձնելով ամենաթանկարժեք թանգարանն աշխարհում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ Եգիպտական մեծ թանգարանը գտնվում է Գիզայի սարահարթի Մեծ բուրգերից ոչ հեռու: Զբոսաշրջիկներին GEM գրավելու համար մոտակայքում նույնիսկ կառուցվել է «Սֆինքս» օդանավակայանը: Այն կզբաղեցնի 300 հազար քառակուսի մետր տարածք և կդառնա Մերձավոր Արևելքում և աշխարհում ամենամեծ թանգարաններից մեկը։ GEM-ը ներառում է հսկայական ցուցասրահներ, որոնցից գլխավորը լինելու են պատկերասրահները. այնտեղ կցուցադրվեն Թութանհամոնի դամբարանի գրեթե բոլոր ցուցանմուշները։ Առաջին անգամ մեկ վայրում այցելուները կկարողանան տեսնել 5 հազար արտեֆակտ, այդ թվում՝ փարավոնի հայտնի ոսկե դիմակը, մարտակառքերը, սարկոֆագները, ոսկե մահճակալները, սադափե զարդերը՝ դրվագված թանկարժեք քարերով: Թանգարանում կցուցադրեն նաև Քեոփսի հանրահայտ ,արևայինե նավը, որը հոգիները տեղափոխում էր հանդերձյալ աշխարհ: Նավի երկարությունը 42 մետր է: Այն 4600 տարեկան է և հանդիսանում է աշխարհում պահպանված հնագույն փայտե նավերից ամենամեծը: Պետական հեռուստատեսության եթերում Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության ներկայացուցիչները պատմել են, որ GEM-ի բացման արարողությունը լինելու Է «վիթխարի և լեգենդար»: Դրան հրավիրվելու են տարբեր երկրների առաջին դեմքերը։ Բացումը դառնալու է տոն պետական մակարդակով՝ հանդիսավոր համերգ, թատերականացված ներկայացումներ և այլ միջոցառումներ: Թանգարանի բացման ամսաթիվն առայժմ հայտնի չԷ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ GEM-ը կբացվի 2023 թ.-ին: Տեղի բնակիչների համար այցելության արժեքը կկազմի 60 եգիպտական ֆունտ (2 ԱՄՆ դոլար), ուսանողների համար՝ 30 ֆունտ (1 ԱՄՆ դոլար)։ Օտարերկրյա զբոսաշրջիկները թանգարան մուտք գործելու համար պետք է վճարեն մի փոքր ավելի՝ 200 ֆունտ ( 6.5 ԱՄՆ դոլար), օտարերկրյա ուսանողները՝ 100 ֆունտ (շուրջ 3 ԱՄՆ դոլար):Ավելին17:5030.01.23 -
Կրթություն և գիտությունՀաստատվել է 2023-2024 ուստարվա մի շարք դասարանների երաշխավորված դասագրքերի ցանկըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հունվարի 26-ի N 136-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների դասագրքերի գործածության երաշխավորված ցանկը: Ըստ հրամանի՝ հաստատվել են նաև ազգային փոքրամասնությունների և բրալյան դասագրքերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Տարրական դասարանների բոլոր աշակերտներին դասագրքերը տրամադրվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների համար բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար: Պետական միջոցներով են տրամադրվում նաև բրալյան դասագրքերը:Ավելին17:4030.01.23 -
ՀասարակականԱնցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է երկրաշարժի 3 դեպքՀունվարի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 404 դեպք, որից 193-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 125, փլուզման, մերկասառույցի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, երկրաշարժի՝ 3, թունավորման՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 137, ինքնասպանության փորձի՝ 6, որոնողափրկարարական և զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 22 և 18 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց: 🚒 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 10 մարդ: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:Ավելին17:3030.01.23 -
ՏարածաշրջանԻրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1167-իԻրանի Արևմտյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում հունվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտարարել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամադիանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Ավելի վաղ հաղորդվել Էր 1075 տուժածի մասին։ i2.jpg (131 KB) «Ներկա դրությամբ Խոյ քաղաքի շրջանում երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ», - ISNA գործակալությունը մեջբերում Է Մոթամադիանի խոսքերը։ i4.jpg (123 KB) Շաբաթ օրը երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաքի շրջանում տեղի Է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել Է առնվազն 3 մարդ: i5.jpg (113 KB) Միջադեպից հետո գրանցվել Է նաև ավելի քան 25 հետցնցում, որոնցից ամենահզորը եղել է 4,5 բալ ուժգնությամբ։ Նահանգում ստեղծվել է առնվազն 17 ժամանակավոր օթևան։ i3.jpg (164 KB) i6.jpg (126 KB) i7.jpg (157 KB) i8.jpg (171 KB) i9.jpg (148 KB)Ավելին17:2030.01.23 -
ԱշխարհՏղամարդը կեղծել է մահը՝ տեսնելու՝ ընկերներից ու հարազատներից ով կգա «իր թաղմանը»Բրազիլիայի բնակիչն առաջացրել է ընտանիքի և ընկերների զայրույթը այն բանից հետո, երբ կեղծել է իր մահը՝ զուտ հետաքրքրասիրությունից դրդված՝ տեսնելու համար, թե ով կգա իր թաղմանը: Ինչպես գրում է Oddity Central-ը, աշխատանքից ելնելով՝ 60-ամյա Բալթազար Լեմոսը հարյուրավոր հուղարկավորություններ է կազմակերպել, որոնցից որոշներին մասնակցել էր ընդամենը 2 մարդ, մյուսներին՝ մինչև 500։ Վերջերս նա սկսել է մտածել, թե իր ընկերներից և ընտանիքից քանիսը կգան հարգանքի տուրք մատուցելու և իրեն վերջին հրաժեշտ տալու, երբ ինքը մահանա: Մի օր ինչ-որ մեկը չարագուշակ հաղորդագրություն է հրապարակել Բալթազար Լեմոսի սոցիալական ցանցերում՝ հայտարարելով.«Այս տխուր կեսօրին Բալթազար Լեմոսը լքեց մեզ: Լրացուցիչ տեղեկությունները՝ շուտով»: Իսկ այդ հրապարակումից մեկ օր առաջ նույն էջում հրապարակվել էր Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցի դիմաց արված լուսանկար՝ ակնարկելով, որ Լեմոսը հոսպիտալացվել է: Լեմոսի ընտանիքը ապշած էր այդ հայտարարությունից, քանի որ ոչ ոք նույնիսկ չգիտեր, որ նա հիվանդանոցում էր: Նրա եղբորորդիներից մեկը շտապել է Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոց՝ տեղեկանալու նրա մասին, բայց անձնակազմը ոչ մի տեղեկություն չուներ, որ Բալթազար Լեմոսը վերջին մի քանի օրերին այնտեղ էր գտնվել: Բալթազարի առցանց ընկերները սկսել են կիսվել նրա մահվան ողբերգական լուրով, մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեկնաբանություններում և հարցրել մահվան պատճառի մասին: Բացատրություն չի տրվել, փոխարենը հրապարակվել է հոգեհանգստի և թաղման արարողությությունների ժամը և վայրը։ Դրանից հետո Բալթազար Լեմոսի ընկերներն ու ընտանիքը հավաքվել են նրա հայրենի Կուրիտիբա քաղաքի փոքրիկ մատուռում՝ հուղարկավորության համար: Սակայն մի պահ լսվել է Բալթազարի ձայնը և ներկաներից ոմանք սկսել են լաց լինել՝ մտածելով, որ դա մահացածի՝ կենդանության օրոք արված ձայնագրությունն է: Հետո դռները բացվել են, և «հանգուցյալը» դուրս եկավ է բոլորի աչքի առաջ։ Ինչպես կարելի է ենթադրել, սգավորները, մեղմ ասած, շփոթվել են՝ տեսնելով Բալթազարին: Որոշ մարդիկ սկսել են լաց լինել, իսկ մյուսները մնացել են ապշահար, բայց հենց որ նա բացատրել է, որ կեղծել է իր մահը, որպեսզի տեսնի, թե ով է մասնակցելու իր հուղարկավորությանը, ներկաները սկսել են մեղադրել նրան դաժանության համար: Բալթազար Լեմոսի պատմությունը տարածվել է սոցցանցերում, և շուտով լրատվական գործակալությունները կապվել են նրա հետ՝ ավելին իմանալու նրա մոտիվացիայի մասին: Նա բացատրել է, որ երբեք չի ցանկացել մարդկանց վիշտ պատճառել, բայց դա միակ միջոցն է իմանալու, թե ով է սգալու անխուսափելի մահից հետո: Բրազիլացու ներողությունը չի ընդունվել հատկապես այն բանից հետո, երբ մարդիկ իմացել են, որ նա ունի ութսունն անց հաշմանդամ մայր, որը կարող էր սրտի կաթված ստանալ՝ լսելով զավակի մահվան լուրը:Ավելին17:1030.01.23 -
ՏնտեսականՈւսումնասիրություններ են սկսվել ջրօգտագործողների ընկերություններումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում, ուսումնասիրություններ են նախաձեռնվել հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում՝ պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությունները կիրականացվեն երկամսյա ժամկետում: Աննա Վարդապետյանի հանձնարարության համար հիմք են հանդիսացել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրված Հաշվեքննիչ պալատի կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում կատարված հաշվեքննության արդյունքները: Մասնավորապես, «Էջմիածին» և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերություններում կատարված ուսումնասիրություններով ի հայտ են եկել ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, այդ փաստաթղթերն օգտագործելու դեպքեր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդումների հիմքերով՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը), 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):Ավելին17:0030.01.23 -
Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի մարզում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին16:5230.01.23 -
ԻրավականԼոռու մարզը նոր դատախազ ունիԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի հունվարի 30-ին երեք հրաման է ստորագրել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, առաջին հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Երկրորդ հրամանով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով: Գլխավոր դատախազի երրորդ հրամանով՝ Լոռու մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Շահբազյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:Ավելին16:4530.01.23 -
ԻրավականԱրփա գետից ապօրինի որսված մանրաձուկն առգրավվել էԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք: Արենի համայնքի տարածքով հոսող Արփա գետի հատվածում հայնաբերվել և առգրավվել է 52 հատ, 2․8կգ կողակ և բեղաձուկ տեսակի մանրաձուկ, նաև ձկնագողության գործիք հանդիսացող ուռկան։ Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:Ավելին16:3730.01.23 -
ՔաղաքականԵղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում թվարկեց, թե ինչ է անհրաժեշտ Ադրբեջանին պարտավորեցնելՀայաստանը խնդրում է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել` նախքան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը հրապարակելը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում նշված գործով լսումների ժամանակ ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Ըստ այդմ խնդրում ենք պարտավորեցնել, որ Ադրբեջանը դադարեցնի այնպիսի «բողոքներ» կազմակերպելն ու դրանց օժանդակելը, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Բացի այդ, Ադրբեջանին պարտավորեցնել, որ երաշխավորի Լաչինի միջանցքով անխափան ու ազատ տեղաշարժն անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների համար»,–ասաց Կիրակոսյանը։ Նա նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանին խնդրեց Ադրբեջանին պարտավորեցնել, որպեսզի անմիջապես ու լիովին վերականգնի գազատարի աշխատանքը, ինչպես նաև ձեռնպահ մնա բնական գազի մատակարարմանն ու այլ հանրային ծառայությունների մատուցմանը խոչընդոտելուց։Ավելին16:3030.01.23 -
Տարածաշրջան«Վախկոտ հարձակում»՝ Իրանի վրա. ԱՄՆ-ը հերքում է, որ կապ ունի, Իսրայելը լռում էԻրանի արտգործնախարարը Սպահանի զինամթերքի գործարանի վրա հարձակումը թշնամիների կողմից իրականացված վախկոտ գործողություն է անվանել: Թեհրանը պաշտոնապես ոչ ոքի չի մեղադրել հարձակման համար, ենթադրություն կա, որ դա Իսրայելն է արել: Ըստ Աբդոլահիանի՝ այդ գործողությամբ ցանկացել են ապակայունացնել իրավիճակը երկրում:Ավելին16:2230.01.23 -
Միջազգային«Պուտինն ասաց՝ Բորի՛ս, չեմ ուզում ցավեցնել քեզ, բայց հրթիռի միջոցով դա մի քանի րոպեի հարց է». ՋոնսոնՎլադիմիր Պուտինի մասին Բորիս Ջոնսոնի սկանդալային հայտարարությունը մեծ աղմուկով քննարկվում է արևմտյան մամուլի էջերում: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետն ասել է, որ մինչև Ուկրաինայի վրա հարձակումը, Ռուսաստանի նախագահը իր հետ հեռախոսազրույցում ակնարկել է, թե հեշտությամբ կարող է սպանել իրեն:Ավելին16:1530.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը պարծենում է, թե ինչպես իրեն չի կարող կանգնեցնել անգամ ՄԻԵԴ-ի որոշումը. Կոնստանտինոս ՍալոնիտիսԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամը շարունակվում է և կշարունակվի, եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրատապ կերպով չմիջամտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Կոնստանտինոս Սալոնիտիսը ՄԱԿ-ի արդրադատության միջազգային դատարանում՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումներում: Կոնստանտինոս Սալոնիտիսը նախ խոսեց կանխակալ վերաբերմունքի մասին: «Դատարանը իրավունք ունի միջանկյալ միջոցներ կիրառել, եթե կանխակալ վերաբերմունքի հետևանքով կարող են տուժել դատական վարույթում քննվող իրավունքները, կամ, եթե այդ իրավունքների ոտնահարումը կարող է անուղղելի հետևանքներ առաջացնել»,-ասաց նա: Սալոնիտիսը հիշեցրեց, որ բոլոր նախկին գործերում, որոնց շրջանակում Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հնարավոր խախտում է եղել, դատարանը կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքները ճանաչել է այնպիսին, որ դրանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը կարող է անուղղելի վնաս պատճառել: Նա տարբեր օրինակներ բերեց. օրինակ՝ Կատարն ընդդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների գործով դատարանն արձանագրել է, որ կանխակալությունը կարող է անուղղելի համարվել, եթե անձանց նկատմամբ կիրառվում են ժամանակավոր կամ շարունակվող միջոցներ, որոնց հետևանքով նրանք կտրվում են ընտանիքից և կրում են հոգեբանական տառապանք: Սույն միջնորդությամբ պահանջելով միջանկյալ միջոց՝ Հայաստանը ձգտում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի բ,դ, ե ենթակետերով, 4-րդ կետով, նաև Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները: Ադրբեջանն այս հանգամանքներով վտանգել է հայության՝ հազարավոր մարդկանց անվտանգությունը, նրանց զրկել տեղաշարժի ազատությունից և սիրելի մարդկանց հետ լինելու իրավունքից, սնունդ, դեղորայք, բուժօգնություն, կրթություն, ջեռուցում, էլեկտրաէներգիա ստանալու իրավունքներից՝ ցրտաշունչ ձմեռվա ամիսներին: «Դատարանը հիմքեր չունի վերանայելու իր ձևավորած նախադեպային պրակտիկան՝ կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա կամ իրավունքների հնարավոր ոտնահարումների վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան»,-շեշտեց Կոնստանտինոս Սալոնիտիսը: Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը միջանկյալ միջոցի կիրառումը հիմնավորեց հրատապության գործոնով: Դատարանը հստակորեն հայտնել է, որ միջանկյալ միջոցներ կիրառում է այն դեպքում, երբ կա հրատապություն՝ այն իմաստով, որ կա իրական վերահաս ռիսկ, որ կարող է վնաս պատճառվել նախքան դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը, ինչը տեղի է ունեցել ԼՂ շրջափակման այս 50 օրերի ընթացքում: Ապա Կոնստանտինոս Սալոնիտիսը մանրամասն ներկայացրեց փաստեր՝ գազամատակարարման դադարեցումից մինչև դեղերի, սննդի պակաս, դպրոցների, նախակրթարանների փակումից մինչև Հայաստանից ԼՂ բարձրավոլտ հոսանքի միակ գծի վնասում և այլն: «Իրավիճակը մնում է վտանգավոր: Թևակոխում ենք 50-րդ օրը: Ավելի քան 1000 անձ կտրված է ընտանիքից և ընկերներից, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ: Պատկերացրեք, թե վերջին 50 օրերին ամեն րոպե այդ երեխաները, նրանց ծնողներն ինչ են զգացել: Քիմիոթերապիա հնարավոր չէ ստանալ, մարդիկ բուժում չեն ստանում արդեն 7 շաբաթ, այսինքն՝ քաղցկեղից բուժվելու շանսերը կամաց-կամաց զրոյանում են: Այս պահին հարյուրավոր պլանային վիրահատություններ անժամկետ կասեցված են, հիվանդանոցների պալատները հնարավոր չէ բավականաչափ ջեռուցել, որ անվտանգ նվազագույն ջերմաստիճան ապահովվի: Գազամատակարարումն այս նիստից անմիջապես առաջ վերականգնվեց, բայց պարզ չէ, թե քանի ժամով կամ որքան ժամանակով: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները նախկինի պես անհրաժեշտ են, որ էլեկտրաէներգիայի ցանցը շարունակի կայուն գործել…»,-ներկայացրեց նա: Կոնստանտինոս Սալոնիտիսը հավելեց՝ ցանկացած պնդում, թե այս իրավիճակը կարող է լուծվել այն չնչին մատակարարումներով, որոնք թույլ են տալիս տեղ հասցնել, ցինիզմի դրսևորումներ կլինի, նաև՝ ցանկացած պնդում, թե 120 հազար մարդկանց հրատապ ու ընթացիկ բուժօգնության համար ամեն անգամ պետք է ԿԽՄԿ-ի հետ բանակցել: «Արգելափակումը պետք է ամբողջովին վերացվի: Եվ պետք է ապահովվի հանրային ծառայությունների անխոչընդոտ հասանելիությունը, որ այս դաժան արգելափակումից տուժողների համար հետևանքները վերացվեն: Սա միայն Հայաստանի եզրակացությունը չէ, սա նաև միջազգային հանրության եզրակացությունն է»,-ասաց նա: Կոնստանտինոս Սալոնիտիսը հիշեցրեց Ադրբեջանին ուղղված բազմաթիվ կոչերի մասին՝ հրատապ դադարեցնելու արգելափակումը: Սա անհրաժեշտ է՝ խուսափելու մարդասիրական աղետից, որի ռիսկը օրեցօր ահագնանում է: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարել նաև ՄԻԵԴ-ի որոշումը: «Կոչերն անտեսվել են, Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել, թե դա չի կարող անել միջազգային հանրությունը, անգամ՝ Ստրասբուրգի դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը: Իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, դա ակնհայտ է»,-ասաց նա՝ հավելելով, որ մարդասիրական ճգնաժամը շարունակվում է , և մտավախություն ունի, որ դա շարունակվելու է, եթե դատարանը հրատապ չմիջամտի:Ավելին16:0730.01.23 -
ՍպորտԴեմբելեի վնասվածքը ավելի լուրջ է, քան ենթադրվում էրՈւսման Դեմբելեի վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր, հայտնում է Sport.es-ը։ «Բարսելոնայի» հարձակվողը վնասվածք էր ստացել Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում և փոխարինվել 26-րդ րոպեին։ Սկզբում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացին ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնալու 3 շաբաթով։ Այնուամենայնիվ, վերջնական թեստերի արդյունքում պարզ է դարձել, որ Ուսմանի ապաքինման համար կպահանջվի շուրջ 5 շաբաթ։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:Ավելին16:0030.01.23 -
ԻրավականՆերնետման դեպք «Գորիս» քրեակատարողական հիմնարկումՔրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, պահակետում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ հիմնարկի հարակից փողոցից անհայտ անձը քրեակատարողական հիմնարկի տարածք է նետել ինչ-որ իր: Միջադեպից անմիջապես հետո հիմնակի ծառայողները, տեղազննություն իրականացնելով ներնետման վայրում, հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել առանձնացված փաթեթներով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,82 գրամ քաշով բուսական զանգված, 0,09 գրամ քաշով բաց կապույտ զանգված և 4 մետաղադրամ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին15:5430.01.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ի «միջուկային հովանոցը» դաշնակիցներին անհրաժեշտ է ՌԴ-ի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի պատճառով. ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ամերիկյան ընդլայնված զսպման միջոցները «կարևոր խնդիր են կատարում» Վաշինգտոնի դաշնակիցների համար՝ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի պայմաններում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում Է Yonhap գործակալությունից: Ստոլենբերգը նման հայտարարություն է արել՝ Սեուլում ելույթ ունենալով Չհվե Չժոն Հյոնի անվան Առաջադեմ հետազոտությունների ինստիտուտում: Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ,միջուկային դաշինք կմնաե, քանի դեռ գոյություն ունեն միջուկային զենքերը: Նրա պնդմամբ՝ աշխարհն ավելի մեծ վտանգի կենթարկվի, եթե ՆԱՏՕ-ի երկրներն, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հրաժարվեն միջուկային զենքից։ «Քանի դեռ գոյություն ունի միջուկային զենքը, հատկապես, քանի դեռ Ռուսաստանում անձնիշխանական ուժերն են տիրապետում դրան և ինտենսիվ ներդրումներ են կատարում դրա մոբիլիզացիայի գործում, քանի դեռ մենք տեսնում ենք, թե ինչ է անում Չինաստանը՝ ավելացնելով զենքի քանակը, և այն, ինչ անում է Հյուսիսային Կորեան, նման պայմաններում չափազանց կարևոր խնդիր ունի իրագործելու միջուկային զսպումը», - ասել է Ստոլտենբերգը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը պատասխանել է նաև այն հարցին՝ արդյոք Կորեայի Հանրապետությունը պետք է ձգտի հասնել ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի համատեղ կիրառման շուրջ համաձայնագրի, ինչպիսին ընդունված Է ՆԱՏՕ-ում։ «Կարծում եմ ՝ անհրաժեշտ է հասկանալ, որ ընդլայնված զսպում ասելով՝ նկատի ունենք, որ ՆԱՏՕ-ի երկրները և ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներ, օրինակ՝ Հարավային Կորեան, որոնք չունեն սեփական միջուկային զենք, պաշտպանված են Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող միջուկային զսպմամբ: Դա թույլ Է տալիս կանխել միջուկային զենքի տարածումը», - նշել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այնուհետև հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպի հետ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը և երկկողմ համագործակցությունը: Բացի դրանից, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Ստոլտենբերգը ելույթի ժամանակ Հարավային Կորեային կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ «Սեուլին կոչ եմ անում շարունակել և մեծացնել ջանքերը ռազմական աջակցության հարցում: Ի վերջո, որոշումը ձերն է, բայց կասեմ, որ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ, որոնք նախկինում հրաժարվում էին զենք արտահանել այն երկրներ, որտեղ հակամարտություն Է ընթանում, այժմ փոխել են այդ քաղաքականությունը», - ասել Է նա՝ որպես օրինակ բերելով Գերմանիան, Նորվեգիան, ինչպես նաև Շվեդիան, որը դեռ չի անդամակցել դաշինքին։Ավելին15:4730.01.23 -
ԱռողջապահականԿացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներն էլ արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Նրանց բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։Ավելին15:4030.01.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Արցախի հայերի վերջին հույսը. լսումներ՝ Հաագայի դատարանումԱվելին15:3030.01.23 -
ՏարածաշրջանՌուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսությունից. ՌԴ ԱԳՆՌուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ անվտանգության թեմայով երկխոսությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով 2022 թ.-ի ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին: «Մենք երբեք չենք հրաժարվել ո՛չ եվրոպացի գործընկերների հետ իրավահավասար երկխոսությունից, ո՛չ էլ անվտանգության բնագավառի խնդիրների կարգավորման ուղիներ փնտրելուց: Մենք չենք կորցնում հույսը, որ վաղ թե ուշ Եվրոպայում կտեսնենք այնպիսի քաղաքական ուժերի, որոնք կկարողանան հենվել սեփական ազգային շահերի, այլ ոչ թե «օվկիանոսից այն կողմ» ինչ-որ մեկին հաճոյանալու ցանկության վրա: Այդ ժամանակ Էլ կհայտնվեն մարդիկ, ում հետ կարելի է բանակցել», - նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ եթե խոսենք Արևմուտքի հետ բանակցելու հնարավորությունների մասին, ապա Եվրամիությունը և ԱՄՆ-ն «կորցրել են դիվանագիտության և բանակցությունների մշակույթը»։ «Նրանք փորձում են բոլորին ինչ-որ բան պարտադրել, միակողմանի օգուտներ ստանալ՝ հաշվի չառնելով հակառակ կողմի շահերը: Հենց այդ պատճառով էլ պատշաճ կերպով չընդունեցին 2021 թ. դեկտեմբերին մեր կողմից առաջ քաշված անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները։ Ի վնաս եվրոպական մայրցամաքում կայունության ու անվտանգության՝ նրանք նախընտրեցին վիթխարի քաղաքական, տնտեսական, ռազմական և մարդկային ռեսուրսներ նետել Ռուսաստանի հետ բաց առճակատման», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։Ավելին15:2930.01.23