Լրահոս

2023-01-30
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ներդրումային և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները դադարեցրել են իրենց նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը
    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: Որոշումները չեն տարածվում 100 մլն դրամից ավելի պարտավորություն ունեցող, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո տրամադրված փոխառությունների վրա։
    15:22
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլի հավաքականի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Սերոբ Գրիգորյանը միացել է Երևանի «Ալաշկերտ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ձախ պաշտպանը հանդես է եկել ռուսական Պենզայի «Զենիթում», «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմում, այնուհետև տեղափոխվել է Գյումրիի «Շիրակ», 7 մրցաշրջան անցկացրել է «Փյունիկ»-ի կազմում: Գրիգորյանի նախորդ ակումբը ԲԿՄԱ-ն էր, որի կազմում նա 16 հանդիպման է մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում: Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 հավաքականները, 4 հանդիպում է անցկացրել Ազգային հավաքականում:
    15:15
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պակիստանում մզկիթի պայթյունից զոհերի թիվը հասել է 28-ի
    Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի, 150-ը վիրավորվել են, հաղորդում է Dawn հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաների։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր 19 զոհի և 90 վիրավորի մասին։ «Իշխանությունները հայտնել են, որ առնվազն 28 մարդ զոհվել է, 150-ը` վիրավորվել... Իր հերթին, «Լեդի Ռիդինգ» հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ասիմը հայտնել է, որ վիրավորներին դեռ տեղափոխում են բժշկական հաստատություն, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում», - հաղորդում է հեռուստաալիքը։ Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը մոտավորապես ժամը 13:40-ին (Երևանի ժամանակով 11:40-ին), աղոթքի ժամանակ: Ականատեսների վկայությամբ՝ մզկիթում գտնվում Էր շուրջ 120 մարդ. հավաքվածների մեծամասնությունը ոստիկանության, բանակի և սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ Էին։ Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի մի մասը, մի շարք ականատեսներ հայտնում են շենքի տանիքի փլվելու մասին։
    15:07
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպիտակ քաղաքի երկու բնակչի մեղադրանք է ներկայացվել
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 452 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 27-ին` ժամը 15:00-ի սահմաններում, պարեկային ծառայության երկու պարեկ Սպիտակ համայնքի Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելու ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել են «Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենա։ Դրա վարորդը՝ Սպիտակ քաղաքի 33-ամյա բնակիչը, ներկայացրել է ավտոմեքենայի հաշվառման վկայագիրն ու այլ անձի լուսանկարով վարորդական իրավունքի վկայական: Այնուհետև ոստիկանության պարեկները վարորդին հայտնել են տեխնիկական միջոցով անձի նույնականացում կատարելու անհրաժեշտության մասին, ինչից նա հրաժարվել է և հայհոյանքներ հնչեցնելով քայլել ավտոմեքենայի ուղղությամբ: Նման վարքագիծը կանխելու նպատակով՝ ոստիկանները որոշել են վարչական կարգով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։ Պարեկների մոտենալուց հետո, նա սկսել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել պարեկների մարմնի տարբեր մասերին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ: Միևնույն ժամանակ, հիշյալ ավտոմեքենայի ուղևորը նույնպես սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին: «Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր եղբայրներ են, ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հիշյալ պարեկները ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հսկող դատախազի կողմից հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա եղբայրներից մեկին՝ վարորդին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի, իսկ մյուս եղբորը՝ ուղևորին՝ նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է:
    15:00
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին
    Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի ոչ մի ապացույց չեն ստացել Թուրքիայից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Արտաքին գործերի նախարարությունը որևէ ապացույց չի ստացել այն մասին, որ Թուրքիան առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցում... Բացի այդ, ես կցանկանայի ասել, որ մինչ այժմ մենք որևէ կոնկրետ քայլ չենք տեսել Թուրքիայի կողմից», - կիրակի օրը Yle հարթակին ասել Է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի քաղաքական վարչության գլխավոր տնօրեն Պիրիտա Ասունմաան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Անկարան կարող է Շվեդիայից առանձին դիտարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։ Ըստ արտաքին քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոնի Ալարանտի՝ Թուրքիան պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա այն մասին, որ Ֆինլանդիան կատարել է անդամակցության համար համաձայնեցված բոլոր պայմանները, և որ ոչ մի նոր պայմաններ չեն լինի։ Ալարանտան հավելել է, որ դեռևս դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի Էրդողանն՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը կդիտարկվի Շվեդիայից առանձին: «Միտքդ Է գալիս «բաժանիր և տիրիր» քաղաքականության գաղափարը», - նշել Է նա։ Կիրակի օրը հեռուստատեսային ելույթում Էրդողանն ասել էր, որ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել Շվեդիայից առանձին, «եթե Ֆինլանդիան թույլ չտա նույն սխալը, ինչ Շվեդիան»: «Նրանք (խմբ.՝ Շվեդիայի իշխանությունները) յուրովի ծիծաղում են մեզ վրա... Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այլ ազդանշան ուղարկել Ֆինլանդիայի վերաբերյալ: Շվեդիան շոկի մեջ կհայտնվի, երբ մենք նման ազդանշան ուղարկենք», - մեջբերում են Էրդողանի խոսքն արևմտյան լրատվամիջոցները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդան Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև հրապարակայնորեն այրել էր մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումը: Թուրքիան անորոշ ժամանակով հետաձգել էր բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ՝ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության շուրջ: Շաբաթ օրը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց համատեղ ուղին։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ-ի ճանապարհը փակ չէ իրենցից ոչ մեկի համար։
    14:52
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան զգուշացում է արել ԱՄՆ ու Եվրոպա մեկնող իր քաղաքացիներին
    Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ ու Եվրոպա մեկնող կամ արդեն այնտեղ գտնվող իր քաղաքացիներին՝ զգուշացնելով հնարավոր հարձակումների մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ուշագրավ է, որ այս հայտարարությունները տարածվել են ԱՄՆ-ի ու մի քանի Եվրոպական երկրների կողմից Թուրքիա մեկնող իրենց քաղաքացիներին զգուշացնող հայտարարություններ տարածելուց հետո: Այդ երկրներն իրենց քաղաքացիներին զգուշացրել էին Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողության մասին: Թուրքիայի ԱԳՆ-ն էլ ԱՄՆ մեկնող իր քաղաքացիներին ուղղված հայտարարության մեջ շեշտել է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքում ոստիկանության դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներ են իրականացվում, ինչի ֆոնին գրանցվում են «օտարատյացության ու ռասիզմի հողի վրա վերբալ ու ֆիզիկական հարձակումներ»: Եվրոպական երկրների մասով ճանապարհորդության նախազգուշացման մեջ էլ նշվել է. «վերջին շրջանում որոշ եվրոպական երկրներում ավելացել են հակաիսլամական, այլատյացության և ռասիստական ​​գործողությունները, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններին կից խմբավորումների հակաթուրքական քարոզչական ակցիաները»։ ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել «հանգիստ գործել հնարավոր այլատյաց և ռասիստական ​​ոտնձգությունների ու հարձակումների դեպքում», ինչպես նաև հեռու մնալ այն տարածքներից, որտեղ կարող են ցույցերը տեղի ունենալ»:
    14:45
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին
    Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հնարավոր հարձակումների վտանգի մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից: «Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ​​ներկայացուցչությունները և այլ վայրեր, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների օբյեկտ։ Հարձակումների վտանգը հատկապես վերաբերում է այնպիսի վայրերին, ինչպիսիք են Բեյօղլու թաղամասը, Գալաթա պատմական թաղամասը, Իսթիքլալ փողոցը և Թաքսիմ հրապարակը: ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նման վայրեր այցելելուց, խուսափել փողոցներում կուտակումներից և հետևել տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններին և դիվանագիտական ​​առաքելության կայքի տեղեկատվությանը»,-նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
    14:37
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կա առնվազն 19 զոհ, 90 վիրավոր
    Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 90 մարդ՝ վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից: Տեղի հիվանդանոցներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ տուժածներից շատերը ոստիկաններ են, որոնք հավաքված են եղել կեսօրյա աղոթքի: Մզկիթը տեղակայված է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ, որտեղ պայթյունի պահին 260 մարդ է գտնվել: Երկհարկանի շենքը փլուզվել է: Ըստ իրավապահների՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Մարդիկ փորձում են դուրս բերել փլատակների տակ մնացածներին: Ըստ ոստիկանության՝ զոհերի թիվը կարող է աճել:
    14:30
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի արտգործնախարարը ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է անվանել
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկվել է ԵՄ-ի ու Թուրքիայի համագործակցությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պորտուգալացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «ԵՄ-ին անդամակցելը մեզ համար ռազմավարական նպատակ է, բայց որոշումը պետք է կայացնի ԵՄ-ն։ Կարելի է քայլեր ձեռնարկել մաքսային և վիզաների ազատականացման ուղղությամբ, բայց մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն ձեռնպահ է մնում այդ քայլերից»,- ընդգծել է Չավուշօղլուն։ Պորտուգալիայի արտգործնախարար Ժոաո Կրավինյոն, իր հերթին, հավելել է, որ իր երկիրը միշտ աջակցել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:
    14:22
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԵՄ-ում անիրատեսական են համարում 2 տարում միությանն անդամակցելու Կիևի ծրագիրը
    Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ իր երկիրը երկու տարում ԵՄ-ին անդամակցելու «հավակնոտ ծրագիր» ունի, սակայն ԵՄ-ում քչերն են դա իրատեսական համարում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Politico պարբերականին։ Ըստ հրատարակության՝ այս հարցը, ենթադրաբար, գերակշռող կլինի փետրվարի 3-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին, որին ներկա կգտնվեն եվրահանձնակատարները, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները: «Մենք շատ հավակնոտ ծրագիր ունենք առաջիկա երկու տարվա ընթացքում ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ուստի մենք ակնկալում ենք, որ այս տարի՝ 2023 թ.-ին, մենք կարող ենք արդեն ունենալ բանակցությունների նախնական փուլ», - հայտարարել է Շմիգալը Politico-ին տված հարցազրույցում։ Հրատարակությունը նշում է, որ խնդիրն այն է, որ «ԵՄ-ում ոչ ոք դա իրատեսական չի համարում»։ Ինչպես գրում Է հրատարակությունը, ԵՄ-ում Ուկրաինայի մերձավոր դաշնակիցները, ինչպիսիք են Լեհաստանը և Բալթյան երկրները, վճռականորեն աջակցում են միությանն անդամակցելու Կիևի ձգտումը: Սակայն ԵՄ-ի «հին գվարդիայի» շատ ներկայացուցիչներ շատ ավելի զգույշ են, քանի որ Ուկրաինան, որպես գլոբալ գյուղատնտեսական գերտերություն, կարող է թուլացնել իրենց սեփական լիազորություններն ու արտոնությունները: Նաև շատերը պնդում են, որ Կիևը կարող է չափազանց մեծ բեռ դառնալ ԵՄ-ի բյուջեի համար: «Կիևում ակնկալիքները բավականին մեծ են, սակայն անհրաժեշտ է կատարել բոլոր այն պայմանները, որոնք դրել է Եվրահանձնաժողովը», - մեջբերում է հրատարակությունը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։ ԵՄ-ի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Եվրոպային «հարկավոր Է բարեփոխված Ուկրաինա»: Անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու համար Ուկրաինայից կարող են ,տասնամյակներե պահանջվել: Շմիգալը Politico-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ուրբաթ օրը Ուկրաինան կկարողանա հասնել «դեպի առաջ զգալի թռիչքի», հատկապես կոնկրետ բնագավառներում, որոնցից են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը արդյունաբերական ապրանքների համար, ուկրաինական արտահանման մաքսատուրքերի դադարեցումը ևս մեկ տարով, Ուկրաինայի ընդգրկումը ԵՄ-ի բջջային ռոումինգի գոտում և այլն։ «Մենք ակնկալում ենք առաջընթաց և արագացում այս համաձայնագրերի ստորագրման ճանապարհին», - ասել է նա։ Վլադիմիր Զելենսկին անցյալ տարվա փետրվարի 28-ին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրելուն։ Անդամակցության բանակցություններ սկսելու համար երկրները պետք է կատարեն մի շարք պայմաններ, այդ թվում՝ բարեփոխումներ։ Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին միանալու բավականին երկար ճանապարհի միայն սկիզբն է: Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թ.-ից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 թ.-ից, Չեռնոգորիան՝ 2010 թ.-ից, իսկ Սերբիան՝ 2012 թ.-ից։ ԵՄ կազմի մեջ ընդգրկված վերջին երկիրը Խորվաթիան է. դա տեղի է ունեցել 2013 թ.-ին, գործընթացը տևել է 10 տարի:
    14:15
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտաշատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը
    Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տվյալներ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում 35-ամյա տղամարդը թմրամիջոց է պահում: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզային ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշված տունը խուզարկելու որոշում կայացվեց: Խուզարկության ժամանակ տղամարդը իրավապահներին ներկայացրեց կանեփանման բույսի չորացված զանգված՝ մոտ 36 գրամ քաշով: Տանը կից ավտոտնակից իրավապահները հայտնաբերեցին ծխախոտի տուփի մեջ թաքցրած թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով, իսկ տարբեր պահարաններում հայտնաբերեցին կանեփանման զանգվածով ևս երկու փաթեթ: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Քրեական վարույթի քննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:07
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՌԴ-ն Հարավային Կովկասում առաջնահերթ է համարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը
    Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով 2022 թ.-ի ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին: «Հարավային Կովկասի հանրապետությունների հետ մեզ կապում է ընդհանուր պատմությունը, հոգևոր-մշակութային մտերմությունը, ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը։ Ռուսաստանը, որն ուղղակիորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, դրա տրանսպորտային-լոգիստիկ, առևտրային-ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ և բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված մեր դիվանագիտության ջանքերը», - նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչությունն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: «Մենք ինտենսիվորեն աշխատում ենք տարածաշրջանում կուտակված հակամարտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ։ Այս առումով առաջնահերթ խնդիրներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Դրա հիմքում են ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Մենք համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այս եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումից», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նաև ընդգծել է 3+3 տարածաշրջանային հարթակի կարևորության մասին: «Մենք նպատակ ունենք խթանել 2021 թ. դեկտեմբերին մեկնարկած 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա՝ ելնելով տարածաշրջանային խաղացողների շահերից, համարում ենք օգտակար և ժամանակին», - նշվում է հայտարարությունում։ ՌԴ արտգործնախարարությունը պատասխանել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի մասնակցության մասին հարցին: «Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ նախաձեռնությունը մեկնարկեց 2022 թ. հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռ.Կ. Ռուբինյանը և Ս. Քըլըչը: Երկուսի հետ մենք հիմա էլ սերտ կապի մեջ ենք։ Մենք ողջունում ենք վերջին առաջընթացը, որը հեռանկարներ է բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը», - եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։
    14:00
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Հունվարի 27-29-ը Երևանում ծնվել է 141 երեխա
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հունվարի 27-29-ը մայրաքաղաքում լույս աշխարհ է եկել 141 երեխա:
    13:52
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հաագայի դատարանը վերջին հույսն Է ԼՂ հայերի համար․ Եղիշե Կիրակոսյան
    ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ-ի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշել է. «Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս, և մեր խնդիրները վաղուց պիտի լուծվեին, բայց Ադրբեջանը պատրաստ է մարդկանց խեղդելու․ մեկ մարդ մահացել է, խանութները դատարկ են, գազամատակարարումը դադարեցվել է, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից։ Ադրբեջանը փորձում է արդարացնել իր շրջափակումը։ Ավելի քան մեկ ամիս առաջ Մարդու իրավունքների դատարանը դիմել էր լուծել խնդիրը, բայք նրանց հրահանգը նույնպես չկատարեցին։ Եթե այս հարցը չլուծվի, Արցախի ժողովուրդը սպիպված լքելու է իր պապենական հողերը։ Այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»։
    13:49
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մենք կորցրել ենք հեղինակությունը․ Ժիրու
    «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է Ա Սերիայի 20-րդ տուրում «Սասուոլոյից» կրած 2-5 հաշվով պարտությունը։ «Բարդ ժամանակ է, բայց պիտի միասին լինենք։ Մենք ունենք երկրպագուների աջակցությունը, մենք դա տեսել ենք, և հանուն նրանց ուզում ենք ամեն ինչ տալ դաշտում, որովհետև նրանք արժանի են դրան։ Հիմա ինձ մոտ զգացողություն կա, որ ամեն ինչ այն չէ։ Պիտի ավելի շատ բան անենք, ավելի քրտնաջան աշխատենք, ավելի կենտրոնացած լինենք։ Մենք ճիշտ ենք պատրաստվում խաղերին, բայց դա բավական չէ։ Մենք կորցրել ենք հեղինակությունը, նախորդ տարի դրանում էր մեր ուժը։ Շատ գոլեր ենք բաց թողել։ Չեմ ուզում խոսել շարքից դուրս մնացած խաղացողների մասին, բայց դա էլ նշանակություն ունի։ Բայց նրանք, ովքեր խաղում են, պիտի ավելին անեն, այդ թվում և ես։ Կփորձենք միասին լինել, մենք մեր հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն ունենք «Ինտերի» հետ դերբիում»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում Ալֆրեդո Պեդուլան։
    13:45
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պակիստանում ահաբեկիչը պայթեցրել է մզկիթը. կան մարդկային կորուստներ
    Պակիստանի Փեշավարի մզկիթներից մեկում պայթյուն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը, տուժածներից 13-ի վիճակը ծանր է, հաղորդում է Geo TV-ն։ Հաղորդվել է նաև, որ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ մահացել է, ավելի քան 70-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին, մահապարտ ահաբեկիչը պայթյունն իրականացրել է այն ժամանակ, երբ նա գտնվել է առաջին շարքի մզկիթում և «վիրավորել տասնյակ հավատացյալների»։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածներին տեղափոխել են Փեշավարի հիվանդանոց։ Միաժամանակ հիվանդանոցի աղբյուրները հայտնել են, որ 13 տուժածների վիճակը ծանր է։
    13:37
    30.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    «Գնացե՛ք մեր երկրից». Երուսաղեմում փորձել են հանել դրոշները Հայոց պատրիարքարանի տանիքից
    Երուսաղեմում հայերի վրա հարձակումները շարունակվել են: Շաբաթ երկու հրեա ծայրահեղականներ փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, հարձակվել հայերի վրա։ Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։
    13:34
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առաջին անգամ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ-ում դատավորի լիազորություն է դադարեցվել
    Առաջին անգամ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ-ում դատավորի լիազորություն է դադարեցվել, մեկ դատավորի հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
    13:30
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հունվարի 27-30-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 109 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 27-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 18, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ապօրինի ծառահատման՝ 3, բնակարանային գողության, խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, դեղերի, դեղանյութերի օժանդակ նյութերի ապօրինի շրջանառության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների հանրային համարանիշեր հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, ինքնասպանության հակելու, դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու կամ նրանց գույքը վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, հրազենի հափշտակության փորձի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 3 մարդ զովել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:22
    30.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Անտառային փ. 158/1, 166 շենքեր և 45-184 առանձնատներ, Սարմենի փ. 43-90 առանձնատներ, 11։00-17։00 Վարդաշեն 1փ. 41-142 առանձնատներ, Արմավիրի մարզի 11։00-17։00 Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 12։00-15։00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Հրազդան քաղաք` Չարենցի, Խանջյան, Երևանյան փողոցներ, Շինարարների նրբանցք, Աղբյուրակ թաղամաս, Հրազդան ՀԷԿ-ի պլատինան, «Շիրազ» ՍՊԸ, 11:00-16:00 Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս մասնակի, Վերին Պտղնի, Ներքին Պտղնի գյուղեր և հարակից տարածքներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    13:15
    30.01.23
    Ավելին