Լրահոս
Սպորտ
12:07
30.01.23
264

Արդեն պաշտոնական. Պիկեն առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր նոր սիրելիի հետ

Img default alt hy

Անցած ամառ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո։ Եթե ​​հավատանք ասեկոսեներին, երգչուհին է դարձել բաժանման նախաձեռնողը։ Ըստ ինսայդերների՝ աստղը հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Սակայն մարզիկը շատ արագ ուշքի եկավ բաժանումից և իրեն նոր սիրելի գտավ։

«Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ սզբում նա փորձում էր թաքցնել իր սիրավեպը, սակայն պապարացիները նրան երբեմն նկատում էին 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ միասին։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ պարզ դարձավ։

Ինչպես երևում է, ֆուտբոլիստը հոգնել է ընկերուհուն թաքցնելուց։ Օրերս նա հանրությանը ներկայացրել է իր սիրելիին՝ Ինստագրամ սոցիալական ցանցում համատեղ լուսանկար հրապարակելով։ Ժերարն ու Կլարան գրկել են միմյանց և ժպտում են։