Լրահոս
11:22
30.01.23
331

Կյանքից հեռացել է Ուենսդեյ Ադամսի դերակատարը

Img default alt hy

64 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լիզա Լորինգը, «Showbiz.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Deadline-ը:

Նրա մտերիմ ընկերուհի Լոր Ջեյքոբսոնի խոսքով՝ դերասանուհուն անջատել են կենսապահովման սարքից։

«Չորս օր առաջ Լիզան ծանր ինսուլտ տարավ՝ ծխելու և արյան բարձր ճնշման պատճառով։ Նա երեք օր շարունակ միացված էր կենսապահովման սարքին։ Նրա ընտանիքը դժվար որոշում է կայացրել անջատել մեքենան, և նա մահացել է երեկ երեկոյան»,- ասել է Ջեյքոբսոնը։

Լորինգը առավել հայտնի է «Ադամսների ընտանիքը» սերիալում (The Addams Family) Ուենսդեյ Ադամսի դերը խաղալով. խոսքը 1960-ականներին հեռարձակված նախագծի մասին է: 1977 թվականին դերասանուհին կրկին մարմնավորել է նույն կերպարը  «Հելոուինը նոր Ադամս ընտանիքի հետ» ֆիլմում։