Լրահոս
Իրավական
11:37
30.01.23
211

Կապիտանը հիվանդասենյակում է, բայց դեռ չի հարցաքննվել

Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհի գործով՝ վաշտի կապիտանը դեռ չի հարցաքննվել: Այս մասին «Հայլուրին» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը:

Ըստ Գոռ Աբրահամյանի՝ կապիտանը դեռ ի վիճակի չէ խոսել: «Հայլուրի» տեղեկություններով՝ կապիտան Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: