Լրահոս
Հայաստան
11:27
30.01.23
199

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

ԿԽՄԿ-ի աշխատակիցները հունվարին կրկին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, «Sputnik Արմենիա»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Բաքուն հաստատում է ընդամենը 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Սակայն, ըստ հայ իրավապաշտպանների, ևս 80 մարդ է գտնվում Բաքվում գերության մեջ։