Լրահոս
Տարածաշրջան
18:00
30.01.23
146

Ադրբեջանցու դին իրանական կողմը Բաքվին է փոխանցել

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից 2 օր անց Իրանից տարհանվել են Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: Իրանական կողմը Բաքվին է փոխանցել նաև հարձակման հետևանքով զոհված անվտանգության ծառայության ղեկավարի դին: 

Բաքվի օդակայանում ադրբեջանցի դիվանագետներին դիմավորել են հարազատներն ու գործընկերները: Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։