Լրահոս
Իրավական
16:37
30.01.23
282

Արփա գետից ապօրինի որսված մանրաձուկն առգրավվել է

Img default alt hy

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք:

Արենի համայնքի տարածքով հոսող Արփա գետի հատվածում հայնաբերվել և առգրավվել է 52 հատ, 2․8կգ կողակ և բեղաձուկ տեսակի մանրաձուկ, նաև ձկնագողության գործիք հանդիսացող ուռկան։

Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: