Լրահոս
Առողջապահական
15:40
30.01.23
195

Կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում  տեղակայված  զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներն էլ արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Նրանց բոլորի վիճակն այս պահին  գնահատվում է միջին ծանրության։