Լրահոս
Սպորտ
16:00
30.01.23
185

Դեմբելեի վնասվածքը ավելի լուրջ է, քան ենթադրվում էր

Img default alt hy

Ուսման Դեմբելեի վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sport.es-ը։

«Բարսելոնայի» հարձակվողը վնասվածք էր ստացել Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում և փոխարինվել 26-րդ րոպեին։

Սկզբում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացին ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնալու 3 շաբաթով։ Այնուամենայնիվ, վերջնական թեստերի արդյունքում պարզ է դարձել, որ Ուսմանի ապաքինման համար կպահանջվի շուրջ 5 շաբաթ։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: